Գլխավոր տեղեկություն
Номер
N 1151-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (18.02.2012-30.04.2016)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2011.08.24/49(852) Հոդ.1242
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
21.07.2011
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
18.08.2011
Дата вступления в силу
03.09.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 հուլիսի 2011 թվականի N 1151-Ն

 

«ԱՐՓԻ ԼԻՃ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ, ՀԱՏԱԿԱԳԻԾԸ, ՏԱՐԱԾՔԻ ՉԱՓԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀՈՂԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 2-րդ մասին ու «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի «ե» կետին համապատասխան և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մեծ Սեպասարի, Ղազանչիի, Սիզավետի, Սարագյուղի, Կրասարի, Ալվարի, Աղվորիկի, Արդենիսի, Բերդաշենի, Զորակերտի, Ծաղկուտի, Գառնառիճի, Շաղիկի, Զարիշատի, Ամասիայի գյուղական համայնքների ավագանիների որոշումները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել «Արփի լիճ» ազգային պարկի սահմանների նկարագիրը, հատակագիծը և գոտևորման սխեման` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների, և տարածքի չափը` 21179.3 հեկտար:

2. Սույն որոշման 1-ին կետին համապատասխան համայնքային սեփականություն հանդիսացող` 3608.4 հեկտար տարբեր նպատակային նշանակության հողերն ընդունել որպես նվիրաբերություն Հայաստանի Հանրապետությանը:

 3. Սույն որոշման 2-րդ կետով նախատեսված` Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերվող հողամասերի նկատմամբ պետության սեփականության իրավունքի պետական գրանցումն օրենքով սահմանված կարգով իրականացնելուց հետո այդ հողամասերը փոխադրել հատուկ պահպանվող տարածքների հողերի կատեգորիա և անհատույց (անժամկետ) օգտագործման իրավունքով հատկացնել «Արփի լիճ» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը, այդ թվում`

1) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մեծ Սեպասարի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող` գյուղատնտեսական նշանակության հողերից` 96.0 հեկտար արոտավայր.

2) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Սարագյուղի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող` գյուղատնտեսական նշանակության հողերից` 39.5 հեկտար արոտավայր.

3) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Կրասարի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող` գյուղատնտեսական նշանակության հողերից` 52.3 հեկտար, որից` 49.10 հեկտար արոտավայր, 3.20 հեկտար այլ հողատեսքեր.

4) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աղվորիկի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող` գյուղատնտեսական նշանակության հողերից` 51.7 հեկտար խոտհարք.

5) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արդենիսի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերից` 94.2 հեկտար, այդ թվում`

ա. գյուղատնտեսական նշանակության հողեր` 80.7 հեկտար, որից` 32.90 հեկտար արոտավայր, 41.9 հեկտար խոտհարք, 5.9 հեկտար վարելահող,

բ. ջրային հողեր` 11.30 հեկտար,

գ. արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր` 2.20 հեկտար.

6) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Բերդաշենի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերից` 506.7 հեկտար, այդ թվում`

ա. գյուղատնտեսական նշանակության հողեր` 502.9, որից` 392.80 հեկտար արոտավայր, 32.7 հեկտար խոտհարք, 58.3 հեկտար վարելահող, 19.10 հեկտար այլ հողատեսքեր,

բ. արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր` 3.80 հեկտար.

7) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Զորակերտի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող` գյուղատնտեսական նշանակության հողերից` 21.60 հեկտար այլ հողատեսքեր.

8) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ծաղկուտի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող` գյուղատնտեսական նշանակության հողերից` 611.2 հեկտար, որից` 492.0 հեկտար արոտավայր, 33.7 հեկտար խոտհարք, 79.9 հեկտար վարելահող, 5.60 հեկտար այլ հողատեսքեր.

9) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գառնառիճի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող` գյուղատնտեսական նշանակության հողերից` 1024.5 հեկտար, որից` 729.70 հեկտար արոտավայր, 192.7 հեկտար խոտհարք, 94.3 հեկտար վարելահող, 7.80 հեկտար այլ հողատեսքեր.

10) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Շաղիկի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող` գյուղատնտեսական նշանակության հողերից 559.30 հեկտար, որից` 211.20 հեկտար արոտավայր, 320.9 հեկտար խոտհարք, 9.0 հեկտար վարելահող, 18.20 հեկտար այլ հողատեսքեր.

11) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Զարիշատի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող` գյուղատնտեսական նշանակության հողերից` 539.0 հեկտար, որից` 460.70 հեկտար արոտավայր, 38.3 հեկտար խոտհարք, 36.7 հեկտար վարելահող, 3.30 հեկտար այլ հողատեսքեր.

12) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիայի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող` գյուղատնտեսական նշանակության հողերից` 12.4 հեկտար, որից` 11.10 հեկտար արոտավայր, 1.30 հեկտար այլ հողատեսքեր:

4. Սույն որոշման 1-ին կետին համապատասխան` պետական սեփականություն հանդիսացող 15316.1 հեկտար տարբեր նպատակային նշանակության հողերը փոխադրել հատուկ պահպանվող տարածքների հողերի կատեգորիա և անհատույց (անժամկետ) օգտագործման իրավունքով հատկացնել «Արփի լիճ» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը, այդ թվում`

1) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մեծ Սեպասարի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերից` 784.20 հեկտար, այդ թվում`

ա. գյուղատնտեսական նշանակության հողեր` 782.8 հեկտար, որից` 479.20 հեկտար արոտավայր, 303.60 հեկտար այլ հողատեսքեր,

բ. 1.0 հեկտար արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր,

գ. 0.40 հեկտար ջրային հողեր.

2) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ղազանչիի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերից` 891.1 հեկտար, այդ թվում`

ա. գյուղատնտեսական նշանակության հողեր` 889.7 հեկտար, որից` 757.50 հեկտար արոտավայր, 132.20 հեկտար այլ հողատեսքեր,

բ. արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր` 0.70 հեկտար,

գ. ջրային հողեր` 0.70 հեկտար.

3) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Սիզավետի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերից` 2130.7 հեկտար, այդ թվում`

ա. գյուղատնտեսական նշանակության հողեր` 2128 հեկտար, որից` 1551.40 հեկտար արոտավայր, 68.30 հեկտար խոտհարք, 508.30 հեկտար այլ հողատեսքեր,

բ. արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր` 1.10 հեկտար,

գ. ջրային հողեր` 1.60 հեկտար.

4) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Սարագյուղի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերից` 1466.5 հեկտար, այդ թվում`

ա. գյուղատնտեսական նշանակության հողեր` 1465.7 հեկտար, որից` 949.10 հեկտար արոտավայր, 516.6 հեկտար այլ հողատեսքեր,

բ. արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր` 0.8 հեկտար.

5) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Կրասարի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերից` 92.2 հեկտար անտառային հողեր.

6) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ալվարի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող` գյուղատնտեսական նշանակության հողերից` 369.4 հեկտար, որից` 362.4 հեկտար արոտավայր, 7.0 հեկտար այլ հողատեսքեր.

7) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արդենիսի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող ջրային հողերից` 1.4 հեկտար.

8) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Բերդաշենի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերից` 231.8 հեկտար, այդ թվում`

ա. գյուղատնտեսական նշանակության հողեր` 109.2 հեկտար խոտհարք,

բ. անտառային հողեր` 120.0 հեկտար,

գ. ջրային հողեր` 2.60 հեկտար.

9) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ծաղկուտի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերից` 2201.1 հեկտար, այդ թվում`

ա. գյուղատնտեսական նշանակության հողեր` 2178.8 հեկտար, որից` 1459.60 հեկտար արոտավայր, 41.0 հեկտար խոտհարք, 3.3 հեկտար վարելահող, 674.90 հեկտար այլ հողատեսքեր,

բ. անտառային հողեր` 20.10 հեկտար,

գ. ջրային հողեր` 2.20 հեկտար.

10) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գառնառիճի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերից` 2904.2 հեկտար, այդ թվում`

ա. գյուղատնտեսական նշանակության հողեր` 2820.70 հեկտար, որից` 2203.30 հեկտար արոտավայր, 537.3 հեկտար խոտհարք, 80.10 հեկտար այլ հողատեսքեր,

բ. անտառային հողեր` 33.20 հեկտար,

գ. ջրային հողեր` 2.10 հեկտար,

դ. հատուկ նշանակության հողեր` 48.20 հեկտար.

11) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Շաղիկի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերից` 3407.1 հեկտար, այդ թվում`

ա. գյուղատնտեսական նշանակության հողեր` 3317.4 հեկտար, որից` 2894.00 հեկտար արոտավայր, 134.5 հեկտար խոտհարք, 56.4 հեկտար վարելահող, 232.50 հեկտար այլ հողատեսքեր,

բ. անտառային հողեր` 59.20 հեկտար,

գ. հատուկ նշանակության հողեր` 30.50 հեկտար.

12) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Զարիշատի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերից` 829.6 հեկտար, այդ թվում`

ա. գյուղատնտեսական նշանակության հողեր` 763.7, որից` 642.0 հեկտար արոտավայր, 10.4 հեկտար խոտհարք, 81.2 հեկտար վարելահող, 30.10 հեկտար այլ հողատեսքեր,

բ. ջրային հողեր` 3.10 հեկտար,

գ. հատուկ նշանակության հողեր` 62.80 հեկտար.

13) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիայի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերից` 6.8 հեկտար անտառային հողեր:

5. Սույն որոշման 1-ին կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Բերդաշենի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող 613.60 հեկտար, Գառնառիճի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող 375.40 հեկտար, Զորակերտի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող 294.20 հեկտար, Շաղիկի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող 258.70 հեկտար, Զարիշատի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող 286.60 հեկտար և Ծաղկուտի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող 426.30 հեկտար, ընդամենը` 2254.80 հեկտար պետական սեփականություն հանդիսացող հատուկ պահպանվող տարածքների հողերն անհատույց (անժամկետ) օգտագործման իրավունքով հատկացնել «Արփի լիճ» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` ապահովելով դրանց գործառնական նշանակությանը համապատասխան Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված սահմանափակումները:

6. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` մինչև 2013 թվականի հունվարի 1-ը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերից բխող պայմանագրերի կնքումը և գույքային իրավունքների պետական գրանցումը` «Արփի լիճ» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:

(6-րդ կետը փոփ. 26.01.12 N 63-Ն)

7. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման ժամանակ մարզի հողային հաշվեկշռում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կատարել սույն որոշումից բխող համապատասխան փոփոխություններ:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2011 թ. օգոստոսի 18
Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2011 թվականի

հուլիսի 21-ի N 1151-Ն որոշման

 

Ն Կ Ա Ր Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ «ԱՐՓԻ ԼԻՃ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ

 

«Արփի լիճ» ազգային պարկը գտնվում է ՀՀ Շիրակի մարզի հյուսիս-արևմտյան մասում, Ամասիայի և Աշոցքի տարածաշրջաններում, բաղկացած է 5 տեղամասերից` արևմտյան, արևելյան, Արդենիսի, Ալվարի և Ախուրյանի կիրճ:

Տարածքի ընդհանուր մակերեսը կազմում է 21179.3 հա:

 

Արևմտյան տեղամաս - (14964.9 հա)

 

Տարածքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Վրաստանի Հանրապետությանը, արևելքից «Բ»-«Գ» հատվածով` Ծաղկուտի գյուղական համայնքին, «Գ»-«Դ» հատվածով` Գառնառիճի գյուղական համայնքին, «Դ»-«Ե» հատվածով` Շաղիկի գյուղական համայնքին, արևմուտքից «Ե»-«Զ» հատվածով` Գառնառիճի գյուղական համայնքին, հյուսիսից «Զ»-«Է» հատվածով` Ծաղկուտի գյուղական համայնքին, «Է»-«Ը» հատվածով` Զորակերտի գյուղական համայնքին, արևելքից «Ը»-«Թ» հատվածով` Բերդաշենի գյուղական համայնքին, հարավ-արևելքից և հարավից «Թ»-«Ժ» հատվածով` Զարիշատի գյուղական համայնքին, հարավ-արևմուտքից «Ժ»-«Ի» հատվածով` Շաղիկի գյուղական համայնքին, արևմուտքից «Ի»-«Լ» հատվածով` Գառնառիճի գյուղական համայնքին, հյուսիս-արևմուտքից «Լ»-«Ա» հատվածով` Ծաղկուտի գյուղական համայնքին:

 

Արևմտյան տեղամաս – պետական սահման

սահմանագիծը` «Ա»-«Բ»

 

Արևմտյան տեղամասի, Ծաղկուտի գյուղական համայնքի և պետական սահմանի (Վրաստանի Հանրապետության հետ) տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից (x=555752.9555 y=372904.4726) մինչև «Բ» հանգուցային սահմանակետը (x=555932.0801 y=384530.2203) սահմանագիծը համընկնում է պետական սահմանի հետ:

 

Արևմտյան տեղամաս - Ծաղկուտ

սահմանագիծը` «Բ»-«Գ»

 

Արևմտյան տեղամասի, Ծաղկուտի գյուղական համայնքի և պետական սահմանի տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից (x=555932.0801 y=384530.2203) սահմանագիծը թեք լանջերով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 1-9 սահմանակետերով անցնում 2719 մ, հատելով ձորեր, ձորակներ` հասնում թիվ 10 սահմանակետին (x=553876.9417 y=383318.9125 ), որտեղից թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք և արևմուտք, թիվ 11-24 սահմանակետերով անցնում 1542 մ, հատելով ձորեր, ձորակներ և առուներ` հասնում թիվ 25 սահմանակետին (x=554506.8130 y=382379.4924): Թիվ 25 սահմանակետից սահմանագիծը թեք լանջով թեքվում է դեպի հարավ, ապա արևմուտք, թիվ 26-32 սահմանակետերով անցնում 627 մ, հատելով ձորը` հասնում թիվ 33 սահմանակետին (x=554351.9873 y=381927.9912), այնուհետև լանջով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 34-38 սահմանակետերով անցնում 1683 մ, հատելով դաշտային ճանապարհը` հասնում թիվ 39 սահմանակետին (x=554181.0167 y=380393.6055): Թիվ 39 սահմանակետից սահմանագիծը թեք լանջով թեքվում է դեպի հյուսիս, ապա արևմուտք և հարավ, շրջանցելով 40-41 սահմանակետերը` անցնում 893 մ, հատելով դաշտային ճանապարհը` հասնում թիվ 42 սահմանակետին (x=554201.3336 y=380167.9544), որտեղից լանջերով թեքվում է դեպի հարավ-արևելք, հարավ-արևմուտք և կրկին հարավ-արևելք, թիվ 43-46 սահմանակետերով անցնում 751 մ, հասնում թիվ 47 սահմանակետին (x=553676.6415 y=380386.8051): Թիվ 47 սահմանակետից սահմանագիծը լանջով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 48 սահմանակետով անցնում 238 մ, հասնում ձորի եզրին գտնվող Արևմտյան տեղամասի, Ծաղկուտի և Գառնառիճի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին (x=553499.2302 y=380245.8063):

«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 8452 մ է:

 

Արևմտյան տեղամաս - Գառնառիճ

սահմանագիծը` «Գ»-«Դ»

 

Արևմտյան տեղամասի, Ծաղկուտի և Գառնառիճի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեք լանջով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 1 սահմանակետով անցնում 1662 մ, հասնում ձորի եզրին գտնվող թիվ 2 սահմանակետին (x=552509.0400 y=378933. 5000), որտեղից թեքվում է դեպի հյուսիս, ապա արևմուտք, թիվ 3 սահմանակետով անցնում 272 մ, հասնում առվի եզրին գտնվող թիվ 4 սահմանակետին (x=552612.2268 y=378803.7911), այնուհետև հարթավայրի եզրով, ապա լանջով թեքվում է դեպի հարավ, թիվ 5-10 սահմանակետերով անցնում 2303 մ, հատելով գետը` հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 11 սահմանակետին (x=550741.3424 y=377850.5949): Թիվ 11 սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 12-21 սահմանակետերով անցնում 1909 մ, հատելով դաշտային ճանապարհներ` հասնում թիվ 22 սահմանակետին (x=549969.8593 y=376434.8818), որտեղից թեքվում է դեպի հարավ-արևմուտք և հարավ-արևելք, թիվ 23-26 սահմանակետերով անցնում 1787 մ, հասնում գետի ափին գտնվող թիվ 27 սահմանակետին (x=548454.6101 y=376488.3815), այնուհետև գետի ուղղությամբ թեքվում է արևելք, թիվ 28-33 սահմանակետերով անցնում 1244 մ, հասնում գետի ափին գտնվող թիվ 34 սահմանակետին (x=548339.6203 y=377679.7408): Թիվ 34 սահմանակետից սահմանագիծը լանջով թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 892 մ, հասնում գետի վտակի ափին գտնվող թիվ 35 սահմանակետին, որտեղից գետի վտակով, թիվ 36 սահմանակետով անցնում 557 մ, հասնում Արևմտյան տեղամասի, Գառնառիճի և Շաղիկի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին (x= 547430.1000 y= 378442.8000):

«Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 10625 մ է:

 

Արևմտյան տեղամաս - Շաղիկ

սահմանագիծը` «Դ»-«Ե»

 

Արևմտյան տեղամասի, Գառնառիճի և Շաղիկի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ և հարավ-արևելք, թիվ 1-5 սահմանակետերով անցնում 1634 մ, հատելով առուն և դաշտային ճանապարհը` հասնում հաջորդ առվի եզրին գտնվող թիվ 6 սահմանակետին (x=546554.0222 y=379413.0946), որտեղից լանջով թեքվում է դեպի արևմուտք, ապա հարավ, թիվ 7-9 սահմանակետերով անցնում 1325 մ, հասնում թիվ 10 սահմանակետին (x= 545803.3901 y=378861.7115): Թիվ 10 սահմանակետից սահմանագիծը լանջերով թեքվում է դեպի արևելք, մերթընդմերթ դեպի հյուսիս, թիվ 11-31 սահմանակետերով անցնում 4131 մ, հատելով առուներ` հասնում Արփի լճի ափին գտնվող թիվ 32 սահմանակետին (x=546568.0547 y=381784.1065), այնուհետև լճի ափով թեքվում է դեպի արևմուտք և հյուսիս, թիվ 33-35 սահմանակետերով անցնում 816 մ, հատելով առուն` հասնում հաջորդ առվի եզրին գտնվող թիվ 36 սահմանակետին (x= 547255.2565 y=381702.3099): Թիվ 36 սահմանակետից սահմանագիծը լճի ափով թեքվում է դեպի հյուսիս-արևելք, թիվ 37-39 սահմանակետերով անցնում 689 մ, հատելով առուներ` հասնում Արևմտյան տեղամասի, Շաղիկի և Գառնառիճի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին (x= 547598.6609 y= 382286.4974):

«Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 8596 մ է:

 

Արևմտյան տեղամաս - Գառնառիճ

սահմանագիծը` «Ե»-«Զ»

 

Արևմտյան տեղամասի, Շաղիկի և Գառնառիճի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետից սահմանագիծը լճի ափով թեքվում է դեպի արևելք, արևմուտք և հյուսիս, թիվ 1-11 սահմանակետերով անցնում 2536 մ, հատելով գետը` հասնում լճի ուրվագծի մոտ գտնվող թիվ 12 սահմանակետին (x=549373.7097 y=382486.0143), որտեղից լճի ուրվագծին զուգահեռ թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, ապա շրջանցելով դեպի հյուսիս-արևելք` թիվ 13-29 սահմանակետերով անցնում 1622 մ, հասնում թիվ 30 սահմանակետին (x=550095.7674 y=383153.8774), այնուհետև սահմանագիծը լճի ափով, ուրվագծին զուգահեռ թեքվում է դեպի հարավ-արևելք, ապա հյուսիս-արևելք, թիվ 31-45 սահմանակետերով անցնում 1505 մ, հատելով գետը` հասնում Արևմտյան տեղամասի, Գառնառիճի և Ծաղկուտի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետին (x= 550805.7200 y= 383881.6206):

«Ե»-«Զ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 5663 մ է:

 

Արևմտյան տեղամաս - Ծաղկուտ

սահմանագիծը` «Զ»-«Է»

 

Արևմտյան տեղամասի, Գառնառիճի և Ծաղկուտի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը լճի ափով, ուրվագծին զուգահեռ, թեքվում է դեպի արևելք, թիվ 1-3 սահմանակետերով անցնում 438 մ, հասնում ուրվագծի մոտ գտնվող թիվ 4 սահմանակետին (x=550836.5934 y=384307.2069), որտեղից լճի ուրվագծով թեքվում է դեպի հյուսիս-արևելք, թիվ 5-10 սահմանակետերով անցնում 1388 մ, հասնում լճի ափին գտնվող թիվ 11 սահմանակետին, որտեղից ափով թեքվում է դեպի հյուսիս, արևելք և հարավ-արևելք, թիվ 12-14 սահմանակետերով անցնում 1727 մ, հասնում թիվ 15 սահմանակետին (x=551962.9996 y=386188.4110): Թիվ 15 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի լիճ, թիվ 16 սահմանակետով անցնում 157 մ, հասնում ուրվագծի մոտ գտնվող թիվ 17 սահմանակետին (x=551827.0396 y=386162.1397), որտեղից ուրվագծով թեքվում է հարավ-արևելք, անցնում 254 մ, հասնում Արևմտյան տեղամասի, Ծաղկուտի և Զորակերտի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Է» հանգուցային սահմանակետին (x=551675.9200 y=386366.5127):

«Զ»-«Է» սահմանագծի ընդհանուր երկարությունը 3964 մ է:

 

Արևմտյան տեղամաս - Զորակերտ

սահմանագիծը` «Է»-«Ը»

 

Արևմտյան տեղամասի, Ծաղկուտի և Զորակերտի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Է» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, ապա լճի ափով դեպի հարավ-արևելք, թիվ 1-9 սահմանակետերով անցնում 1560 մ, հասնում ուրվագծի մոտ գտնվող թիվ 10 սահմանակետին (x=550723.4553 y=387197.6259), որտեղից ուրվագծին զուգահեռ թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ապա շրջանցում դեպի հարավ-արևելք, թիվ 11-26 սահմանակետերով անցնում 2374 մ, հասնում լճի ափին գտնվող թիվ 27 սահմանակետին (x=549182.7495 y=386703.1944): Թիվ 27 սահմանակետից սահմանագիծը լճի ափով թեքվում է դեպի հյուսիս, շրջանցում դեպի արևելք և հարավ, թիվ 28-30 սահմանակետերով անցնում 1032 մ, հասնում Արևմտյան տեղամասի, Զորակերտի և Բերդաշենի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ը» հանգուցային սահմանակետին (x=549172.6194 y=387060.2814):

«Է»-«Ը» սահմանագծի ընդհանուր երկարությունը 4966 մ է:

 

Արևմտյան տեղամաս - Բերդաշեն

սահմանագիծը` «Ը»-«Թ»

 

Արևմտյան տեղամասի, Զորակերտի և Բերդաշենի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ը» հանգուցային սահմանակետից սահմանագիծը, հատելով գետը, լճի ուրվագծին զուգահեռ թեքվում է դեպի հարավ, թիվ 1-9 սահմանակետերով անցնում 1240 մ, հասնում լճի ափին գտնվող թիվ 10 սահմանակետին (x=548130.8057 y=386700.2226), որտեղից թեքվում է դեպի արևելք, թիվ 11-19 սահմանակետերով անցնում 893 մ, հասնում թիվ 20 սահմանակետին (x=548198.9460 y=387272.5435): Թիվ 20 սահմանակետից սահմանագիծը բարձունքների ստորոտներով, հարթավայրի սահմանով թեքվում է դեպի հարավ-արևելք, ապա շրջանցելով դեպի հարավ-արևմուտք` թիվ 21-47 սահմանակետերով անցնում 3418 մ, հասնում թիվ 48 սահմանակետին (x=545434.0856 y=387862.5749): Թիվ 48 սահմանակետից սահմանագիծը թեք լանջերով թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, թիվ 49-58 սահմանակետերով անցնում 2080 մ, հասնում թիվ 59 սահմանակետին (x=546030.2269 y=386200.7153), որտեղից թեքվում է դեպի հարավ-արևելք և արևմուտք, թիվ 60-63 սահմանակետերով անցնում 2571 մ, հասնում թիվ 64 սահմանակետին (x=544645.3549 y=385722.1877), այնուհետև սահմանագիծը հարթավայրի եզրագծով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 521 մ, հասնում Արևմտյան տեղամասի, Բերդաշենի և Զարիշատի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Թ» հանգուցային սահմանակետին (x=544308.9202 y=385324.4588):

«Ը»-«Թ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 10723 մ է:

 

Արևմտյան տեղամաս - Զարիշատ

սահմանագիծը` «Թ»-«Ժ»

 

Արևմտյան տեղամասի, Բերդաշենի և Զարիշատի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Թ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը հարթավայրի եզրագծով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 1-10 սահմանակետերով անցնում 1646 մ, հասնում առվի եզրին գտնվող թիվ 11 սահմանակետին (x=543685.9054 y=383999.8509), որտեղից առվով թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 546 մ, հասնում թիվ 12 սահմանակետին (x=543462.0504 y=384497.6120), այնուհետև սահմանագիծը հարթավայրի եզրով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 13-21 սահմանակետերով անցնում 2653 մ, հասնում թիվ 22 սահմանակետին (x=541219.9106 y=383492.5180): Թիվ 22 սահմանակետից սահմանագիծը հարթավայրով թեքվում է դեպի արևելք, թիվ 23-24 սահմանակետերով անցնում 1518 մ, հասնում գետակի ափին գտնվող թիվ 25 սահմանակետին (x=541268.5680 y=384982.0129), որտեղից գետակով թեքվում է դեպի հարավ, թիվ 26-48 սահմանակետերով անցնում 1692 մ, հասնում թիվ 49 սահմանակետին (x=539831.3033 y=384685.1840), այնուհետև սահմանագիծը, հատելով ձորը` թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 50 սահմանակետով անցնում 2012 մ, հասնում թիվ 51 սահմանակետին (x=538432.6188 y=386109.9877), ապա թեքվում է հարավ-արևմուտք, թիվ 52-54 սահմանակետերով անցնում 677 մ, հասնում թիվ 55 սահմանակետին (x=537936.0881 y=385657.7528): Թիվ 55 սահմանակետից սահմանագիծը դաշտերով, ապա թեք լանջերով թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, թիվ 56-63 սահմանակետերով անցնում 5254 մ, հատելով գետը և առուները` հասնում թիվ 64 սահմանակետին (x=541113.2718 y=381572.8111), որտեղից լանջերով, բարձունքներով թեքվում է կրկին դեպի հյուսիս-արևմուտք, թիվ 65-71 սահմանակետերով անցնում 4599 մ, հատելով առուն` հասնում ձորի եզրին գտնվող Արևմտյան տեղամասի, Զարիշատի և Շաղիկի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ժ» հանգուցային սահմանակետին (x=543039.9214 y=377684.3503):

«Թ»-«Ժ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 20597 մ է:

 

Արևմտյան տեղամաս - Շաղիկ

սահմանագիծը` «Ժ»-«Ի»

 

Արևմտյան տեղամասի, Զարիշատի և Շաղիկի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ժ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, թիվ 1-4 սահմանակետերով անցնում 4787 մ, հատելով ձորը, առուները և դաշտային ճանապարհները` հասնում թիվ 5 սահմանակետին (x=544635.5790 y=373406.6610), այնուհետև լանջերով թեքվում է դեպի հյուսիս և հյուսիս-արևելք, թիվ 6-7 սահմանակետերով անցնում 2714 մ, հատելով առուները` հասնում գետի ափին գտնվող Արևմտյան տեղամասի, Շաղիկի և Գառնառիճի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ի» հանգուցային սահմանակետին (x=547144.8634 y=372506.7904):

«Ժ»-«Ի» սահմանագծի ընդհանուր երկարությունը 7501 մ է:

 

Արևմտյան տեղամաս - Գառնառիճ

սահմանագիծը` «Ի»-«Լ»

 

Արևմտյան տեղամասի, Շաղիկի և Գառնառիճի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ի» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեք լանջերով թեքվում է դեպի հյուսիս, ապա հյուսիս-արևմուտք, թիվ 1-5 սահմանակետերով անցնում 4008 մ, հատելով գետը, դաշտային ճանապարհները և առուները` հասնում թիվ 6 սահմանակետին (x=550703.6924 y=371531.6961), որտեղից թեք լանջերով, բարձունքներով թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք և հյուսիս, թիվ 7-15 սահմանակետերով անցնում 4030 մ, հատելով առուներ` հասնում առվի եզրին գտնվող Արևմտյան տեղամասի, Գառնառիճի և Ծաղկուտի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Լ» հանգուցային սահմանակետին (x=554161.7539 y=371567.2027):

«Ի»-«Լ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 8038 մ է:

 

Արևմտյան տեղամաս - Ծաղկուտ

սահմանագիծը` «Լ»-«Ա»

 

Արևմտյան տեղամասի, Գառնառիճի և Ծաղկուտի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Լ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, ապա հյուսիս, թիվ 1-7 սահմանակետերով անցնում 2420 մ, հատելով դաշտային ճանապարհները` հասնում Արևմտյան տեղամասի, Ծաղկուտի գյուղական համայնքի և պետական սահմանի (Վրաստանի Հանրապետության հետ) տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետին (x=555752.9555 y=372904.4726):

«Լ»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2420 մ է:

 

Արևելյան տեղամաս – (5399.2 հա)

 

Տարածքն արևելքից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է ՀՀ Լոռու մարզի Պաղաղբյուրի գյուղական համայնքին, «Բ»-«Գ» հատվածով` նույն մարզի Դաշտադեմի գյուղական համայնքին, «Գ»-«Դ» հատվածով` նույն մարզի Մեղվահովտի գյուղական համայնքին, հարավ-արևելքից և հարավից «Դ»-«Ե» հատվածով` ՀՀ Շիրակի մարզի Աշոցքի գյուղական համայնքին, հարավ-արևմուտքից «Ե»-«Զ» հատվածով` Մեծ Սեպասարի գյուղական համայնքին, արևմուտքից «Զ»-«Է» հատվածով` Ղազանչիի գյուղական համայնքին, «Է»-«Ը» հատվածով` Սիզավետ գյուղական համայնքին, հյուսիս-արևմուտքից «Ը»-«Թ» հատվածով` Սարագյուղի գյուղական համայնքին, հյուսիսից և հյուսիս-արևելքից «Թ»-«Ա» հատվածով` Վրաստանի Հանրապետությանը:

 

Արևելյան տեղամաս - ՀՀ Լոռու մարզի Պաղաղբյուր

սահմանագիծը` «Ա»-«Բ»

 

Արևելյան տեղամասի, ՀՀ Լոռու մարզի Պաղաղբյուր գյուղական համայնքի և պետական սահմանի (Վրաստանի Հանրապետության հետ) տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից (x=559595.0323 y=412340.3169) սահմանագիծը լեռնաշղթայի բարձունքներով, ջրբաժանով թեքվում է դեպի հարավ-արևելք, ապա հարավ, թիվ 1-6 սահմանակետերով անցնում 2850 մ, հասնում Արևելյան տեղամասի, ՀՀ Լոռու մարզի Պաղաղբյուրի և Դաշտադեմի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին (x=556916.7676 y=412368.3218):

«Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2850 մ է:

 

Արևելյան տեղամաս - ՀՀ Լոռու մարզի Դաշտադեմ

սահմանագիծը` «Բ»-«Գ»

 

Արևելյան տեղամասի, ՀՀ Լոռու մարզի Պաղաղբյուրի և Դաշտադեմի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը լեռնաշղթայի բարձունքներով, ջրբաժանով թեքվում է դեպի հարավ-արևելք, ապա հարավ-արևմուտք, թիվ 1-5 սահմանակետերով անցնում 2616 մ, հասնում Արևելյան տեղամասի, ՀՀ Լոռու մարզի Դաշտադեմի և Մեղվահովտի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին (x=554747.5193 y=412215.2617):

«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2616 մ է:

 

Արևելյան տեղամաս - ՀՀ Լոռու մարզի Մեղվահովիտ

սահմանագիծը` «Գ»-«Դ»

 

Արևելյան տեղամասի, ՀՀ Լոռու մարզի Դաշտադեմի և Մեղվահովտի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը բարձունքներով թեքվում է դեպի հարավ-արևելք և հարավ-արևմուտք, թիվ 1-6 սահմանակետերով անցնում 1990 մ, հասնում լեռան գագաթին գտնվող թիվ 7 սահմանակետին (x= 552975.7624 y=412267.3608), որտեղից թեքվում է դեպի հարավ, անցնում 62 մ, հասնում թիվ 8 սահմանակետին (x=552914.8228 y=412255.7536): Թիվ 8 սահմանակետից սահմանագիծը բարձունքներով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ապա հարավ-արևելք, թիվ 9-12 սահմանակետերով անցնում 3039 մ, հասնում լեռան գագաթին գտնվող Արևելյան տեղամասի, ՀՀ Լոռու մարզի Մեղվահովտի և ՀՀ Շիրակի մարզի Աշոցքի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին (x=550548.2472 y=413091.0751):

«Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 5091 մ է:

 

Արևելյան տեղամաս – Աշոցք

սահմանագիծը` «Դ»-«Ե»

 

Արևելյան տեղամասի, ՀՀ Լոռու մարզի Մեղվահովտի և ՀՀ Շիրակի մարզի Աշոցքի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը լանջով թեքվում է դեպի հարավ, ապա հարավ-արևմուտք, թիվ 1 սահմանակետով անցնում 2458 մ, հասնում ջրհավաքի եզրին գտնվող թիվ 2 սահմանակետին (x=548284.6985 y=412758.2663), այնուհետև ջրհավաքով թեքվում է դեպի հյուսիս, թիվ 3-4 սահմանակետերով անցնում 1380 մ, հասնում թիվ 5 սահմանակետին (x=549590.9922 y=412390.2001), որտեղից լանջերով թեքվում է դեպի արևմուտք, ապա հարավ-արևմուտք, թիվ 6 սահմանակետով անցնում 993 մ, հասնում լեռան գագաթին գտնվող թիվ 7 սահմանակետին (x=549274.8267 y=411560.8335): Թիվ 7 սահմանակետից սահմանագիծը լեռնալանջով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 2780 մ, հասնում Արևելյան տեղամասի, Աշոցքի և Մեծ Սեպասարի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին (x=548617.4492 y=408859.2705):

«Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 7611 մ է:

 

Արևելյան տեղամաս – Մեծ Սեպասար

սահմանագիծը` «Ե»-«Զ»

 

Արևելյան տեղամասի, Աշոցքի և Մեծ Սեպասարի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեք լանջով թեքվում է դեպի հյուսիս, անցնում 119 մ, հասնում թիվ 1 սահմանակետին (x=548617.4492 y=408859.2705), որտեղից արոտավայրով թեքվում է դեպի արևմուտք, ապա հյուսիս-արևմուտք, թիվ 2-3 սահմանակետերով անցնում 1552 մ, հասնում թիվ 4 սահմանակետին (x= 549324.3764 y=407598.5369), այնուհետև թեքվում է դեպի արևելք, անցնում 1348 մ, հասնում թիվ 5 սահմանակետին (x=549166.4609 y=408937.5901): Թիվ 5 սահմանակետից սահմանագիծն արոտավայրով թեքվում է դեպի հյուսիս, ապա արևմուտք, թիվ 6 սահմանակետով անցնում 1644 մ, հասնում թիվ 7 սահմանակետին (x=549705.6269 y=408100.6208), որտեղից կրկին արոտավայրով թեքվում դեպի հյուսիս-արևմուտք, ապա հյուսիս-արևելք, թիվ 8 սահմանակետով անցնում 561 մ, հասնում Արևելյան տեղամասի, Մեծ Սեպասարի և Ղազանչիի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետին (x=550096.8633 y=408261.7218):

«Ե»-«Զ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 5224 մ է:

 

Արևելյան տեղամաս – Ղազանչի

սահմանագիծը` «Զ»-«Է»

 

Արևելյան տեղամասի, Մեծ Սեպասարի և Ղազանչիի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը լանջերով թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, թիվ 1-3 սահմանակետերով անցնում 2346 մ, հատելով առուներ, ձորակներ և դաշտային ճանապարհներ` հասնում Արևելյան տեղամասի, Ղազանչիի և Սիզավետի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Է» հանգուցային սահմանակետին (x=552143.6268 y=407278.1276):

«Զ»-«Է» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2346 մ է:

 

Արևելյան տեղամաս – Սիզավետ

սահմանագիծը` «Է»-«Ը»

 

Արևելյան տեղամասի, Ղազանչիի և Սիզավետի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Է» հանգուցային սահմանակետից սահմանագիծը գյուղ. հողերի եզրագծով թեքվում է դեպի հյուսիս, անցնում 4770 մ, հատելով առուներ, ձորեր, ձորակներ և դաշտային ճանապարհներ` հասնում Արևելյան տեղամասի, Սիզավետի և Սարագյուղի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ը» հանգուցային սահմանակետին (x=556901.1000 y=406933.5000):

«Է»-«Ը» սահմանագծի ընդհանուր երկարությունը 4770 մ է:

 

Արևելյան տեղամաս – Սարագյուղ

սահմանագիծը` «Ը»-«Թ»

 

Արևելյան տեղամասի, Սիզավետի և Սարագյուղի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ը» հանգուցային սահմանակետից սահմանագիծը համայնքային հողերի եզրագծով, լանջով թեքվում է դեպի արևելք, թիվ 1-4 սահմանակետերով անցնում 1940 մ, հասնում թիվ 5 սահմանակետին (x=557260.5600 y=408777.5000), որտեղից արոտավայրով թեքվում է դեպի հյուսիս, թիվ 6-7 սահմանակետերով անցնում 1864 մ, հատելով ձորը` հասնում թիվ 8 սահմանակետին (x=559035.3030 y=408861.6028), կրկին արոտավայրով թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, ապա հարավ-արևմուտք, թիվ 9 սահմանակետով անցնում 1593 մ, հասնում թիվ 10 սահմանակետին (x=559037.4161 y=407506.2549), այնուհետև արոտավայրով թեքվում է դեպի հյուսիս, ապա հյուսիս-արևելք, թիվ 11 սահմանակետով անցնում 1007 մ, հասնում Արևելյան տեղամասի, Սարագյուղի գյուղական համայնքի և պետական սահմանի (Վրաստանի Հանրապետության հետ) տարածքների բաժանման «Թ» հանգուցային սահմանակետին (x=559790.9860 y=407972.9580):

«Ը»-«Թ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 6404 մ է:

 

Արևելյան տեղամաս – Պետական սահման

սահմանագիծը` «Թ»-«Ա»

 

Արևելյան տեղամասի, Սարագյուղի գյուղական համայնքի և պետական սահմանի (Վրաստանի Հանրապետության հետ) տարածքների բաժանման «Թ» հանգուցային սահմանակետից մինչև «Ա» հանգուցային սահմանակետը սահմանագիծը համընկնում է պետական սահմանի հետ:

 

Ալվարի տեղամաս – (514.8 հա)

 

Ալվարի տեղամասը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Արդենիսի գյուղական համայնքին, հյուսիս-արևելքից «Բ»-«Գ» հատվածով` Աղվորիկի գյուղական համայնքին, հարավից «Գ»-«Դ» հատվածով` Ալվարի գյուղական համայնքին, հարավից, արևմուտքից և հյուսիսից «Դ»-«Ա» հատվածով` Բերդաշենի գյուղական համայնքին:

 

Ալվարի տեղամաս – Արդենիս

սահմանագիծը` «Ա»-«Բ»

 

Ալվարի տեղամասի, Արդենիսի և Բերդաշենի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից (x=547931.6671 y=390758.0584) սահմանագիծը գյուղ. հողատեսքերով թեքվում է դեպի արևելք, թիվ 1-30 սահմանակետերով անցնում 5248 մ, հասնում Ալվարի տեղամասի, Արդենիսի և Աղվորիկի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին (x=547706.9196 y=394202.1085):

«Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 5248 մ է:

 

Ալվարի տեղամաս – Աղվորիկ

սահմանագիծը` «Բ»-«Գ»

 

Ալվարի տեղամասի, Արդենիսի և Աղվորիկի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծն առվի ոլորաններով թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 1-12 սահմանակետերով անցնում 1266 մ, հասնում Ալվարի տեղամասի, Աղվորիկի և Ալվարի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին (x=547228.6615 y=394809.2328):

«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1266 մ է:

 

Ալվարի տեղամաս – Ալվար

սահմանագիծը` «Գ»-«Դ»

 

Ալվարի տեղամասի, Աղվորիկի և Ալվարի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը հարթավայրով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ապա հյուսիս-արևմուտք, թիվ 1-3 սահմանակետերով անցնում 395 մ, հասնում թիվ 4 սահմանակետին (x=547291.4638 y=394546.3236): Թիվ 4 սահմանակետից սահմանագիծը հարավային խոնավ տարածքներով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 5 սահմանակետով անցնում 2553 մ, հասնում Ալվարի տեղամասի, Ալվարի և Բերդաշենի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին (x=546697.1560 y=392064.0518):

«Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2948 մ է:

 

Ալվարի տեղամաս – Բերդաշեն

սահմանագիծը` «Դ»-«Ա»

 

Ալվարի տեղամասի Ալվարի և Բերդաշենի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը խոնավ տարածքներով թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, թիվ 1-17 սահմանակետերով անցնում 3761 մ, հասնում թիվ 18 սահմանակետին (x=547967.6137 y=388795.8438), որը տեղադրված է տվյալ տեղամասի հյուսիս-արևմտյան անկյունում, Ախուրյան գետից սնվող ոռոգման ցանցի վրա: Թիվ 18 սահմանակետից սահմանագիծն առվի ոլորաններով թեքվում է դեպի արևելք, թիվ 19-37 սահմանակետերով անցնում 2602 մ, հասնում Ալվարի տեղամասի, Արդենիսի և Բերդաշենի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետին (x=547931.6671 y=390758.0584):

«Դ»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 6363 մ է:

 

Արդենիսի տեղամաս - (119.1 հա)

 

Տեղամասը բաղկացած է 2 հատվածներից:

 

Հատված - I (13.5 հա)

 

Արդենիսի տեղամասի I հատվածը գտնվում է Արդենիսի գյուղական համայնքի տարածքում, սկիզբ է առնում հյուսիս-արևմտյան անկյունում տեղադրված «Ա» հանգուցային սահմանակետից: Սահմանագիծը 2045 մ հորիզոնականի ուղղությամբ թեքվում է դեպի արևելք, թիվ 1-7 սահմանակետերով անցնում 422 մ, հասնում թիվ 8 սահմանակետին (x=550143.9888 y=392326.5866), որտեղից տնամերձերի եզրերով թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 9-14 սահմանակետերով անցնում 170 մ, հասնում թիվ 15 սահմանակետին (x=550012.9560 y=392414.9005), այնուհետև թեքվում է դեպի հարավ-արևմուտք, թիվ 16-18 սահմանակետերով անցնում 216 մ, հասնում թիվ 19 սահմանակետին (x=549848.8949 y=392292.4309): Թիվ 19 սահմանակետից սահմանագիծը կրկին 2045 մ հորիզոնականի ուղղությամբ թեքվում է դեպի արևմուտք, ապա հյուսիս-արևմուտք և հյուսիս, թիվ 20-26 սահմանակետերով անցնում 577 մ, հասնում «Ա» հանգուցային սահմանակետին:

«Ա»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1385 մ է:

 

Հատված - II (105.6 հա)

 

Տարածքը հյուսիսից, արևելքից և հարավից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Աղվորիկի գյուղական համայնքին, հարավից, արևմուտքից և հյուսիսից «Բ»-«Ա» հատվածով` Արդենիսի գյուղական համայնքին:

 

Հատված - II - Աղվորիկ

սահմանագիծը` «Ա»-«Բ»

 

Արդենիսի տեղամասի II հատվածի, Աղվորիկի և Արդենիսի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից (x=549099.1050 y=394174.5212 ) սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, անցնում 34 մ, հասնում Արդենիս գետակի ափին գտնվող թիվ 1 սահմանակետին (x=549065.4992 y=394180.5735): Թիվ 1 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևելք, անցնում 180 մ, հասնում թիվ 2 սահմանակետին (x=549065.4992 y=394360.5493), որտեղից թեքվում է դեպի հարավ, հատելով գետակը` անցնում 310 մ, հասնում թիվ 3 սահմանակետին (x=548755.4992 y=394360.5493): Այնուհետև սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, ապա հյուսիս-արևելք, թիվ 4-9 սահմանակետերով անցնում 640 մ, հատելով գետակը` հասնում թիվ 10 սահմանակետին (x=548670.2811 y=394927.1834), որտեղից թեքվում է դեպի հյուսիս, ապա հյուսիս-արևելք, թիվ 11-14 սահմանակետերով անցնում 751 մ, հատելով գետակը` հասնում թիվ 15 սահմանակետին (x=549084.7685 y=395382.4747): Թիվ 15 սահմանակետից սահմանագիծը հատելով` Արդենիս գետակը թեքվում է դեպի հարավ, անցնում 752 մ, հասնում թիվ 16 սահմանակետին (x=548335.0354 y=395443.8028): Թիվ 16 սահմանակետից սահմանագիծն Արդենիս գետակի հարավային խոնավ տարածքների երկայնքով թեքվում է դեպի արևմուտք, ապա հյուսիս-արևմուտք, թիվ 17-29 սահմանակետերով անցնում 1495 մ, հասնում թիվ 30 սահմանակետին (x=548765.7832 y=394167.4833): Թիվ 30 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս, անցնում 136մ, հասնում թիվ 31 սահմանակետին (x=548901.0002 y=394181.2410), այնուհետև թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 42 մ, հասնում Արդենիսի տեղամասի II հատվածի, Աղվորիկի և Արդենիսի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին (x=548888.5430 y=394141.5750):

«Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 4340 մ է:

 

Հատված - II - Արդենիս

սահմանագիծը` «Բ»-«Ա»

 

Արդենիսի տեղամասի II հատվածի, Աղվորիկի և Արդենիսի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը հարթավայրով թեքվում է դեպի արևմուտք, ապա հյուսիս-արևմուտք, թիվ 1-24 սահմանակետերով անցնում 1394 մ, հասնում թիվ 25 սահմանակետին (x=549503.7966 y=393144.1929): Թիվ 25 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս, թիվ 26-35 սահմանակետերով անցնում 200 մ, հատելով գետակը` հասնում թիվ 36 սահմանակետին: Թիվ 36 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի արևելք, ապա հարավ-արևելք, թիվ 37-68 սահմանակետերով անցնում 987 մ, հասնում թիվ 69 սահմանակետին (x=549423.0772 y=394028.2150): Թիվ 69 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, ապա հարավ-արևելք, թիվ 70-78 սահմանակետերով անցնում 290 մ, հասնում թիվ 79 սահմանակետին (x=549224.8681 y=394180.9988), որտեղից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, անցնում 126 մ, հատելով Արդենիս գետակը` հասնում Արդենիսի տեղամասի II հատվածի, Աղվորիկի և Արդենիսի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետին:

«Բ»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2997 մ է:

 

«Ախուրյանի կիրճ» տեղամաս – (172.5 հա)

 

«Ախուրյանի կիրճ» տեղամասը բաղկացած է 3 հատվածներից:

 

«Ախուրյանի կիրճ» - Հատված - I (19.2 հա)

 

Հատվածը գտնվում է Ամասիայի գյուղական համայնքի տարածքում, սկիզբ է առնում հյուսիս-արևմտյան անկյունում տեղադրված «Ա» հանգուցային սահմանակետից:

Սահմանագիծը լանջով թեքվում է դեպի արևելք, թիվ 2 սահմանակետով անցնում 486 մ, հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 3 սահմանակետին (x=541774.3583 y=397036.5197), որտեղից դաշտային ճանապարհով թեքվում է դեպի հարավ-արևելք, հարավ-արևմուտք և կրկին հարավ-արևելք, թիվ 4-23 սահմանակետերով անցնում 1251 մ, հասնում թիվ 24 սահմանակետին (x=540749.2991 y=397335.8383): Թիվ 24 սահմանակետից սահմանագիծն արոտով թեքվում է դեպի արևմուտք, ապա հյուսիս, թիվ 25-47 սահմանակետերով անցնում 1120 մ, հասնում թիվ 48 սահմանակետին (x=541190.7176 y=396962.3090): Թիվ 48 սահմանակետից սահմանագիծն անտառի եզրագծով թեքվում է դեպի արևմուտք և հյուսիս-արևելք, թիվ 49-71 սահմանակետերով անցնում 561 մ, հասնում արոտի եզրին գտնվող թիվ 72 սահմանակետին (x=541301.8105 y=396988.4027): Թիվ 72 սահմանակետից սահմանագիծն արոտով թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 156 մ, հասնում անտառի եզրին գտնվող թիվ 73 սահմանակետին (x=541449.1568 y=397039.6558): Թիվ 73 սահմանակետից սահմանագիծն անտառի եզրագծով թեքվում է դեպի արևմուտք, ապա հյուսիս-արևմուտք, թիվ 74-78 սահմանակետերով անցնում 184 մ, հասնում թիվ 79 սահմանակետին (x=541487.6419 y=396890.0259), որտեղից արոտով թեքվում է դեպի հյուսիս, անցնում 181 մ, հասնում անտառի եզրին գտնվող թիվ 80 սահմանակետին (x=541667.4797 y=396910.1830): Թիվ 80 սահմանակետից սահմանագիծն անտառի եզրագծով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ապա հյուսիս և արևմուտք, թիվ 81-106 սահմանակետերով անցնում 834 մ, հասնում թիվ 107 սահմանակետին (x=541789.7736 y=396559.8705): Թիվ 107 սահմանակետից սահմանագիծը լանջերով թեքվում է դեպի հյուսիս-արևելք, արևմուտք, ապա արևելք և հյուսիս, թիվ 108-114 սահմանակետերով անցնում 203 մ, հասնում «Ա» հանգուցային սահմանակետին:

«Ա»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 4976 մ է:

 

«Ախուրյանի կիրճ» - Հատված - II (144.5 հա)

 

Հատվածը գտնվում է Կրասարի գյուղական համայնքի տարածքում, սկիզբ է առնում հյուսիս-արևելյան անկյունում տեղադրված «Ա» հանգուցային սահմանակետից (x=545236.5665 y=402436.3569): Սահմանագիծն անտառի եզրով թեքվում է դեպի հարավ, թիվ 1-7 սահմանակետերով անցնում 514 մ, հասնում թիվ 8 սահմանակետին (x=544748.4875 y=402486.1976), որտեղից կրկին անտառի եզրով թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք և հարավ-արևմուտք, թիվ 9-79 սահմանակետերով անցնում 5866 մ, հատելով 2003.3 մ բարձունքը (թիվ 60 սահմանակետ)` հասնում թիվ 80 սահմանակետին (x=542999.3553 y=399213.7869): Թիվ 80 սահմանակետից սահմանագիծն անտառի և արոտի եզրերով թեքվում է դեպի արևմուտք, թիվ 81-90 սահմանակետերով անցնում 1096 մ, հատելով 2029.4 մ բարձունքը (թիվ 84 սահմանակետ)` հասնում թիվ 91 սահմանակետին (x=542866.3426 y=398192.5530): Թիվ 91 սահմանակետից սահմանագիծն արոտի եզրով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ապա արևմուտք, թիվ 92-102 սահմանակետերով անցնում 1514 մ, հատելով 2047.8 մ բարձունքը (թիվ 100 սահմանակետ)` հասնում թիվ 103 սահմանակետին (x=541890.6238 y=397211.6959), որտեղից կրկին արոտի եզրով թեքվում է դեպի հյուսիս, թիվ 104-106 սահմանակետերով անցնում 373 մ, հասնում թիվ 107 սահմանակետին (x=542261.6638 y=397194.3984): Թիվ 107 սահմանակետից սահմանագիծն անտառի եզրով թեքվում է դեպի հյուսիս, ապա հյուսիս-արևելք, թիվ 108-115 սահմանակետերով անցնում 757 մ, հասնում Ախուրյան գետի ափին գտնվող թիվ 116 սահմանակետին (x=542780.4843 y=397604.3348): Թիվ 116 սահմանակետից սահմանագիծը գետով թեքվում է դեպի հյուսիս-արևելք, ապա հյուսիս, թիվ 117-125 սահմանակետերով անցնում 708 մ, հասնում թիվ 126 սահմանակետին (x=542261.6638 y=397194.3984):

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2011 թվականի

հուլիսի 21-ի N 1151-Ն որոշման

 

«ԱՐՓԻ ԼԻՃ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2011 թվականի

հուլիսի 21-ի N 1151-Ն որոշման

 

«ԱՐՓԻ ԼԻՃ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ
ԳՈՏԵՎՈՐՄԱՆ ՍԽԵՄԱ

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
19.01.2017, N 36-Ն 11.02.2017, N 1151-Ն
31.03.2016, N 368-Ն 30.04.2016, N 1151-Ն
26.01.2012, N 63-Ն 18.02.2012, N 1151-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան