ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 փետրվարի 2012 թվականի N 128-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-Ի N 1147-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 11-ի «Ներդրումային ծրագրի շրջանակներում «Հով-Խաչ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 300 միլիոն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը մինչև երեք տարի ժամկետով հետաձգելու մասին» N 1147-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
1) 1-ին կետում «դեկտեմբերի 31-ը» բառերը փոխարինել «2012 թվականի մարտի 31-ը» բառերով.
2) N1 հավելվածի աղյուսակում`
ա. «Անվանումը» սյունակը «տուրբին-գեներատոր» բառերից հետո լրացնել «ամբողջական ավտոմատ համակարգով» բառերով,
բ. «Ներմուծման ժամկետը (տարի/կիսամյակ)» սյունակում «կիսամյակ» բառը փոխարինել «եռամսյակ» բառով, իսկ «2011 թ. II» բառերը` «2012 թ. I» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. փետրվարի 15 Երևան |