ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 մարտի 2012 թվականի N 287-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 28-Ի N 461-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի N 461-Ն որոշման հավելվածի 21-րդ կետի 3-րդ ենթակետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի «Հայաստանի Հանրապետության և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջև 2010 թվականի նոյեմբերի 30-ին ստորագրված «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի ֆինանսավորման մասին համաձայնագիրն ուժի մեջ մտնելու միջոցառումների մասին» N 461-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ լրացումները`
1) 8-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 13-րդ ենթակետով.
«13) իրականացնում է վարկառուներին և ենթավարկառուներին տրամադրվող շրջանառու վարկային միջոցների կառավարումը և մոնիթորինգը` համաձայն ձևի ուղեցույցի:».
2) լրացնել ձևով` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. մարտի 19 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2012 թվականի մարտի 15-ի N 287-Ն որոշման |
Ձև
ՈՒ Ղ Ե Ց ՈՒ Յ Ց
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ «ԳՅՈՒՂԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԲԱԺՆԻ
ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ`
1) փոխառու նշանակում է Հայաստանի Հանրապետություն.
2) ֆինանսավորման համաձայնագրեր նշանակում է գյուղական ֆինանսավորման բաժնի ծրագրային գործառնություններին աջակցելու նպատակով Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի և փոխառուի, ինչպես նաև փոխառուի և այլ դոնոր կազմակերպությունների միջև կնքված համաձայնագրեր.
3) ՇՀՖԾ նշանակում է Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի կողմից ֆինանսավորվող Շուկայավարման հնարավորություն ֆերմերներին ծրագիր.
4) ԳԶՄՀ նշանակում է Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամ.
5) ԾՂԽ նշանակում է Գյուղական կարողությունների ստեղծման և Շուկայավարման հնարավորություններ ֆերմերներին ծրագրերի ղեկավար խորհուրդ, ինչպես նկարագրված է ֆինանսավորման համաձայնագրերում և սահմանված է Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի հուլիսի 12-ի N 653-Ն որոշմամբ.
6) լիազոր մարմին նշանակում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ.
7) ԾԻԳ նշանակում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկ, որը հիմնվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի N 461-Ն որոշմամբ և որը պատասխանատու է Գյուղական կարողությունների ստեղծման ծրագրի իրականացման և համակարգման համար.
8) ՎԽ նշանակում է վարկային խորհուրդ, ինչպես նկարագրված է ֆինանսավորման համաձայնագրերում.
9) ԾԻԳ-ի կանոնադրություն նշանակում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կանոնադրություն, որը հաստատվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի N 461-Ն որոշմամբ.
10) ԾԻԳ-ի տնօրեն նշանակում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն.
11) ԳՖԲ նշանակում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գյուղական ֆինանսավորման ինքնուրույնուղղ. բաժին, որը կազմավորվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի N 1783-Ն որոշմամբ.
12) ՄՖԿ նշանակում է մասնակից ֆինանսական կառույց, ինչպես օրինակ` բանկը, վարկային և լիզինգային կազմակերպությունը կամ այլ ֆինանսական կառույց, որն ընտրվում է գյուղական ֆինանսավորման բաժնի վերաֆինանսավորման գործառույթներին մասնակցելու նպատակով.
13) ԳՏՏԶԾ նշանակում է Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի կողմից ֆինանսավորված գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագիր.
14) ԳՖԲ-ի ներդրումային ուղեցույց նշանակում է կանոնների և կանոնակարգերի համառոտագիր, որոնք ենթակա են կիրառման գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամից և այլ դոնորներից ստացված ֆինանսական միջոցների կառավարման համար.
15) ԳՖԲ-ի ծրագրային հաշիվներ նշանակում է ցանկացած հաշիվ, որի միջոցով ԳՖԲ-ն ստանում է արտաքին օժանդակություն գյուղական ֆինանսավորման բաժնի ծրագրային գործառույթների համար և ցանկացած հաշիվ, որն օգտագործվում է ծրագրային գործառնությունների համար.
16) ԳՖԲ-ի ծրագրային ակտիվները ներառում են բոլոր ֆինանսական միջոցները, որոնք տրամադրվում են Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի կողմից ֆինանսավորված և վերահսկվող ծրագրերի միջոցով կամ այլ դոնոր կազմակերպությունների կողմից տրամադրվող միջոցներ` այն բացառիկ պայմանով, որ դրանք կառավարվեն գյուղական ֆինանսավորման բաժնի սույն կանոնադրությամբ, և ներառում են հետադարձ հոսքը մասնակից ֆինանսական կառույցներից, տոկոսագումարները և ցանկացած այլ ակտիվներ, որոնք հաշվեգրվում են նշված միջոցներին.
17) ԳՖԲ-ի պետ նշանակում է գյուղական ֆինանսավորման բաժնի պետ.
18) ԳՖԲ-ի ծրագրային գործառնություններ նշանակում է գյուղական ֆինանսավորման բաժնի ծրագրային ակտիվների օգտագործում` մասնակից ֆինանսական կառույցներին ֆինանսական միջոցներ տրամադրելու նպատակով` վերաֆինանսավորելու համապատասխան ծրագրերի վարկավորումը, ինչպես նաև ֆինանսավորելու այնպիսի ընթացիկ կամ այլ ծախսեր, որոնք ֆինանսավորման համաձայնագրերի սահմանված կարգով անհրաժեշտ են գյուղական ֆինանսավորման բաժնի ծրագրային գործառնությունները կառավարելու և վերահսկելու համար:
1. Ընդհանուր դրույթներ
1.1. ԳՖԲ-ի սույն կանոնադրությունն ընդունվում է կանոնակարգելու ԾԻԳ-ի կառուցվածքում որպես վերջինիս ստորաբաժանման ԳՖԲ-ի գործունեությունը, որն իրականացնելու է ֆինանսական համաձայնագրերով տրամադրված վարկային շրջանառու միջոցների կառավարումը և վերջիններիս նկատմամբ հսկողությունը:
1.2. Վարկային շրջանառու միջոցները տրամադրվում են ԳՖԲ-ին ԳԶՄՀ-ի կողմից ֆինանսավորված և վերահսկվող ծրագրերի միջոցով կամ այլ դոնոր կազմակերպությունների կողմից` պայմանով, որ դրանք կառավարվեն ԳՖԲ-ի կողմից ֆինանսական համաձայնագրերով, սույն կանոնադրությամբ և ներդրումային ուղեցույցով սահմանված կարգով:
1.3. ԳՖԲ-ն ԾԻԳ-ի կառուցվածքային ստորաբաժանում է, որը կազմավորվել է կառավարության վերաֆինանսավորման ծրագրերն իրականացնելու նպատակով, մասնավորապես, ԳՏՏԶԾ-ի և ՇՀՖԾ-ի շրջանակներում:
1.4. ԳՖԲ-ն իր գործառույթներն իրականացնելու է ԾԻԳ-ի անունից:
2. ԳՖԲ-ի ծրագրային գործառնությունները
2.1. ԳՖԲ-ի ծրագրային գործառնությունները նշանակում են ծրագրային ակտիվների օգտագործում` ՄՖԿ-ներին ֆինանսական միջոցներ տրամադրելու նպատակով` վերաֆինանսավորելու համապատասխան ծրագրերի վարկավորումը ներդրումային ուղեցույցին համապատասխան, ինչպես նաև ֆինանսավորելու այնպիսի ընթացիկ կամ այլ ծախսեր, որոնք ֆինանսավորման համաձայնագրերով սահմանված կարգով անհրաժեշտ են ԳՖԲ-ի ծրագրային գործառնությունները կառավարելու և այդ միջոցների օգտագործման նկատմամբ հսկողություն իրականացնելու համար:
2.2. Իր ծրագրային գործառույթների համար ԳՖԲ-ն ունի իր ստորաբաժանման անվանմամբ դրոշմակնիք:
3. ԳՖԲ-ի կառավարումը
3.1. Ծրագրի ղեկավար խորհուրդը (ԾՂԽ)`
3.1.1. հաստատում է ԳՖԲ-ի ներդրումային ուղեցույցը և դրանում կատարված ցանկացած փոփոխություն և լրամշակում, որը ենթակա է համաձայնեցման Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, ԳԶՄՀ-ի և այլ դոնորների հետ.
3.1.2. մշակում է ԳՖԲ-ի գործառնությունների ընդհանուր քաղաքականությունը և իրականացնում է դրա կիրառման նկատմամբ վերահսկողությունը.
3.1.3. որոշում է վերաֆինանսավորման ժամկետներն ու պայմանները, որոնք ենթակա են համաձայնեցման Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, ԳԶՄՀ-ի և այլ դոնորների հետ.
3.1.4. հաստատում է ԳՖԲ-ի տարեկան աշխատանքային պլանը և բյուջեն.
3.1.5. հաստատում է ԳՖԲ-ի տարեկան ֆինանսական և կատարողականության վերաբերյալ հաշվետվությունները:
3.2. Վարկային խորհուրդը (ՎԽ)`
3.2.1. ներդրումային ուղեցույցին համապատասխան հաստատում կամ մերժում է ՄՖԿ-ների վերաֆինանսավորելու նպատակով վերջիններիս կողմից ստացված հայտերը.
3.2.2. ընդունում է որոշումներ ներդրումային ուղեցույցի ժամկետներին և պայմաններին ենթավարկերի համապատասխանության վերաբերյալ:
3.3. ԾՂԽ-ի և ՎԽ-ի կազմն ու գործունեությունը կարգավորվում են ֆինանսական համաձայնագրերով և Հայաստանի Հանրապետության վարչապետի համապատասխան որոշումներով:
3.4. ՎԽ-ի բոլոր որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Որոշման ընդունման ժամանակ ձայների հավասար լինելու դեպքում ՎԽ-ի նախագահի ձայնը վճռորոշ է: ՎԽ-ի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է անդամների հիսուն տոկոսը:
3.5. ՎԽ-ն իրավունք ունի մերժելու հայտը, ԳՖԲ-ի ներդրումային ուղեցույցում սահմանված իրավասության չափորոշիչների անհամապատասխանության դեպքում:
4. ԳՖԲ-ի պետը
4.1. ԳՖԲ-ի պետն ունի համապատասխան անհրաժեշտ լիազորություններ իրականացնելու ԳՖԲ-ի ծրագրային գործառնությունները, մասնավորապես, ԳՖԲ-ի ծրագրային գործառնությունների շրջանակներում ԾԻԳ-ի տնօրենի կողմից սահմանված կարգով տրված լիազորագրի հիման վրա ներկայացնելու ԳՖԲ-ն, սահմանված կարգով տնօրինել ԳՖԲ-ի հաշիվները և ԾԻԳ-ի անունից իր լիազորությունների սահմաններում ստանձնել պարտավորություններ:
4.2. ԳՖԲ-ի պետը գործում է սույն կանոնադրությամբ իրեն վերապահված իրավասությունների շրջանակներում:
4.3. ԳՖԲ-ի պետն աշխատանքի է ընդունվում մրցութային կարգով: ԳՖԲ-ի պետի թեկնածուն պետք է ունենա ԳԶՄՀ-ի համար ընդունելի որակավորում և փորձառություն, իսկ նրա թեկնածությունը սահմանված կարգով ենթակա է հաստատման ԳԶՄՀ-ի կողմից: ԳՖԲ-ի պետը հաշվետու է ԾԻԳ-ի տնօրենին:
5. ԳՖԲ-ի աշխատակազմը
5.1. ԳՖԲ-ի աշխատողներն աշխատանքի են ընդունվում մրցութային կարգով` ԳՖԲ-ի ղեկավարի ներկայացմամբուղղ. Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան: ԳՖԲ-ի բանկային մասնագետը (մասնագետները) և հաշվապահը (հաշվապահները) նշանակվում են միայն ԳԶՄՀ-ի կողմից ստացված համաձայնության հիման վրա և գործատուի նախաձեռնությամբ կարող են ազատվել աշխատանքից միայն ԳԶՄՀ-ի համաձայնությունն ստանալուց հետո:
ԳՖԲ-ի աշխատողներն իրականացնում են իրենց պարտականությունները ԳՖԲ-ի պետի և ԾԻԳ-ի տնօրենի կողմից ստացված հանձնարարականներին համապատասխան: ԳՖԲ-ի աշխատողներն անմիջականորեն հաշվետու են նրանց:
5.2. ԳՖԲ-ի ծրագրային ակտիվները սահմանված կարգով կարող են օգտագործվել ԳՖԲ-ի պետի և աշխատողների աշխատավարձերը վճարելու նպատակով` նախապես ստանալով լիազոր մարմնի համաձայնությունը: Նման հավելումները պետք է արդարացի և համամասնորեն հաշվարկվեն և բաշխվեն` հաշվի առնելով այն աշխատանքային ծանրաբեռնվածությունը, որ ԳՖԲ-ի պետը և աշխատակազմը ձեռնարկում են ԳՖԲ-ի ծրագրային գործառույթներն իրականացնելու նպատակով` համաձայն սույն կանոնադրության 6.1-ին կետի:
6. Ֆինանսական կառավարում
6.1. ԳՖԲ-ի ծրագրային ակտիվները, այդ թվում` նաև վերաֆինանսավորման կապիտալի և գործառնական ծախսերի խնայողությունները (մնացորդը), օգտագործվում են բացառապես ԳՖԲ-ի ծրագրային գործառնությունների համար: Սույն կանոնադրությամբ արգելվում է ԳՖԲ-ի ծրագրային ակտիվների օգտագործումն այլ, ոչ ԳՖԲ-ի ծրագրային գործառնությունների նպատակով:
6.2. ԳՖԲ-ի ծրագրային ակտիվներն առանձնացվում են ԾԻԳ-ի մյուս ակտիվներից և պետք է վերահսկվեն, հաշվառվեն և ստուգվեն առանձին: ԳՖԲ-ն օգտագործում է համապատասխան համակարգչային ծրագրերն իր շրջանառու միջոցները վարելու նպատակով: Նման ծրագրերի փոփոխությունը սահմանված կարգով ենթակա է նախապես համաձայնեցման ԳԶՄՀ-ի հետ:
6.3. ԳՖԲ-ն ունի առանձին հաշիվներ Հայաստանի Հանրապետության կենտրոնական գանձապետարանում և ֆինանսական կառավարման համակարգեր, որոնք հնարավորություն են տալիս իրականացնելու ԳՖԲ-ի ծրագրային ակտիվների առանձին հսկողություն, աուդիտ և հաշվառում:
6.4. ԳՖԲ-ի պետը հաշվետու է ԾԻԳ-ի տնօրենին: ԳՖԲ-ի գործառույթները ներառվում են տարեկան աշխատանքային պլանում և բյուջեում, ինչպես նաև ֆինանսական համաձայնագրերում և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունների մաս են կազմում:
7. ԾԻԳ-ի կողմից ԳՖԲ-ի համար կատարված գործառնական ծախսերի փոխհատուցումը
7.1. ԾԻԳ-ը կարող է կատարել ծախսեր ԳՖԲ-ի համար` ԳՖԲ-ի ծրագրային գործառնությունները վերջինիս կողմից իրականացնելու նպատակով: Նման ծախսերը կարող են ներառել`
7.1.1. տարածքի վարձակալություն, այդ թվում` նաև վճարումներ էլեկտրաէներգիայի, գազի, հեռախոսի, ՏՏ-ի և այլնի համար.
7.1.2. գրասենյակի կառավարում, այդ թվում` նաև մաքրություն, անվտանգություն և այլն.
7.1.3. նյութատեխնիկական ապահովում, այդ թվում` նաև վարորդներ և մեքենաներ:
7.2. Անհրաժեշտության դեպքում ԾԻԳ-ի տնօրենը և ԳՖԲ-ի պետը նախապես համաձայնություն պետք է ձեռք բերեն կատարվող ծախսերի ծավալների վերաբերյալ: ԾԻԳ-ը ԳՖԲ-ին եռամսյակային կտրվածքով կներկայացնի տեղեկանք ԾԻԳ-ի կողմից կատարված այն ծախսերի մասին, որոնք սահմանված կարգով ենթակա կլինեն փոխհատուցման ԳՖԲ-ի հաշիվներից:
8. ԳՖԲ-ի իրավունքներն ու պարտավորությունները, իրավասությունները և պատասխանատվությունը
8.1. ԳՖԲ-ի իրավունքներն ու պարտականությունները, իրավասությունները և պատասխանատվությունը, կապված ծրագրային գործառնությունների և (կամ) ակտիվների հետ, որոնք որպես ԾԻԳ-ի կառուցվածքային ստորաբաժանում վերջինիս հետ միավորման արդյունքում փոխանցվել են ԾԻԳ-ին, կարգավորվում են սույն կանոնադրությամբ:
Այդ իրավունքներն ու պարտականությունները, իրավասությունները և պատասխանատվությունը կազմում են ԳՖԲ-ի ծրագրային գործառույթների մաս, գտնվում են ԳՖԲ-ի պետի իրավասությունների շրջանակներում` բացառությամբ այն իրավասությունների, որոնք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերապահված են ԾԻԳ-ի տնօրենին:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |