ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 հուլիսի 2011 թվականի N 660-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲԻԶՆԵՍ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 5-րդ կետով և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունում կատարված բիզնես գործընթացների նկարագրության արդյունքում առաջացած անհրաժեշտությունից ելնելով`
Հաստատել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության բիզնես գործընթացների կանոնակարգման միջոցառումների ծրագիրը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված ՀՀ վարչապետի 2011 թ. հուլիսի 14-ի N 660-Ա որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲԻԶՆԵՍ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
NN ը/կ |
Միջոցառման անվանումը |
Ակնկալվող արդյունքը |
Կատարման պատասխա-նատուները |
Կատարման ժամկետը |
1. |
«ՀՀ կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության տարածքից ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների և ուղեբեռների միջպետական փոխադրումների իրականացման կարգը հաստատելու մասին» |
1. Մրցութային հանձնաժողովին վերապահված` երթուղիների ցանկի նախապատրաստման և մրցույթների մասին տեղեկատվության հրապարակման գործառույթների փոխանցում նախարարության աշխատակազմին: |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն |
2011 թ. սեպտեմբերի 2-րդ տասնօրյակ |
2. |
«ՀՀ կառավարության 2001 թվականի օգոստոսի 16-ի «Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթի անցկացման կարգը հաստատելու մասին» |
1. Մրցութային հանձնաժողովին վերապահված` մրցույթների մասին տեղեկատվության հրապարակման գործառույթի փոխանցում նախարարության աշխատակազմին: 2. Հանձնաժողովի անդամներին մրցույթների անցկացման օրվա, ժամի և տեղի վերաբերյալ տեղեկացման ժամկետի սահմանում: |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն |
2011 թ. սեպտեմբերի |
3. |
«ՀՀ կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի «Հայաստանի Հանրապետությունում ռադիոհաճախականություն-ների կառավարման համակարգող հանձնաժողովի հանդիպումների և քննարկումների (աշխատանքի) կարգը հաստատելու մասին» |
1. Ռադիոհաճախականությունների |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն |
2011 թ. սեպտեմբերի |
4. |
«ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 2004 թվականի մարտի 30-ի «Ուղևորատար տրանսպորտով առանձին խմբերի քաղաքացիների երթևեկության արտոնությունների իրավունքը հաստատող վկայականների ձևը և դրանց տալու կարգը հաստատելու մասին» |
1. Վկայականների վավերացման իրավասու պաշտոնյայի նշում: |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն |
2011 թ. օգոստոսի |
5. |
«Փոստային վճարման պետական նշանների հաստատման գործընթացը կազմակերպելու, փոստային վճարման պետական նշանների հարցերով խորհրդի աշխատակարգն ու խորհրդի կազմը հաստատելու մասին» |
1. Փոստային վճարման պետական նշանների հարցերով խորհրդի կազմի և խորհրդի աշխատակարգի հաստատում` հստակեցնելով խորհրդի խնդիրները և իրավասությունները, հարցերի քննարկման և եզրակացությունների տրամադրման ժամկետները: |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն |
2011 թ. օգոստոսի |
6. |
«ՀՀ կառավարության 2007 թվականի փետրվարի 15-ի «Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության անցկացման գործունեության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» |
1. Մրցույթի և ժամկետների մասին դրույթների համապատասխանեցում օրենքի պահանջներին: |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն |
2011 թ. հուլիսի 2-րդ տասնօրյակ |
7. |
«ՀՀ կառավարության 2007 թվականի հունիսի 21-ի «Ընդհանուր օգտագործման ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումների կազմակերպման գործունեության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» |
1. Լիցենզավորման պարտադիր պայմանների և պահանջների հստակեցում, այդ թվում` տրանսպորտային միջոցների համար տեխնիկական պայմանների ու պահանջների սահմանում և այլն: |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն |
2011 թ. հուլիսի 3-րդ տասնօրյակ |
8. |
«ՀՀ կառավարության 2007 թվականի մարտի 22-ի |
1. Լիցենզիայի և ներդիրի հայտերի մերժման հիմքերի, լիցենզիա և ներդիր ստանալու համար ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկի սահմանում, ժամկետների համապատասխանեցում օրենքի պահանջներին: |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն |
2011 թ. հուլիսի 3-րդ տասնօրյակ |
9. |
«ՀՀ կառավարության 2002 թվականի հուլիսի 4-ի «Հայաստանի Հանրապետությունում երկաթուղային տրանսպորտի գործունեության կազմակերպման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» |
1. Լիցենզավորման պարտադիր պայմանների և պահանջների, լիցենզիայի հայտի մերժման հիմքերի սահմանում, ինչպես նաև դրանց համապատասխան` լիցենզիա ստանալու համար ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկի լրամշակում: |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն |
2011 թ. օգոստոսի |
10. |
«ՀՀ կառավարության 2005 թվականի հուլիսի 21-ի «Հայաստանի Հանրապետությունում փոստային կապի ծառայությունների, բացառությամբ դրամական միջոցների փոստային փոխադրությունների, մատուցման գործունեության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» |
1. Լիցենզավորման պարտադիր պայմանների և պահանջների հստակեցում, օրինակ` սահմանելով տեխնիկական միջոցների և մասնագիտական որակավորման պայմաններ և պահանջներ և այլն: |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն |
2011 թ. դեկտեմբերի |
11. |
«Տրանսպորտի բնագավառի լիցենզավորող հանձնաժողովի կազմը հաստատելու մասին» |
Տրանսպորտի բնագավառի լիցենզիաների համար ստեղծված 3 լիցենզավորող հանձնաժողովների լուծարում և մեկ ընդհանուր` տրանսպորտի բնագավառի լիցենզավորող հանձնաժողովի անհատական կազմի հաստատում, ինչի արդյունքում նախարարությունը կունենա 2 լիցենզավորող հանձնաժողովներ` տրանսպորտի բնագավառի և փոստային բնագավառի համար: |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն |
2011 թ. օգոստոսի |
12. |
«ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 2007 թվականի հուլիսի 6-ի N 160-Ն ու 2005 թվականի հուլիսի 28-ի |
1. Լիցենզավորող հանձնաժողովների 4 կանոնադրությունների փոխարեն` 2 հանձնաժողովների կանոնադրությունների հաստատում: |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն |
2011 թ. հուլիսի 3-րդ տասնօրյակ |
13. |
«ՀՀ կառավարության 2006 թվականի հունվարի 19-ի «Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին գովազդի տեղադրման կարգը հաստատելու մասին» |
1. Ճանապարհներին գովազդային վահանակների տեղադրման համար հնարավոր վայրերի առանձնացում (գույքագրում) և սահմանում: |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն |
2011 թ. հուլիսի 2-րդ տասնօրյակ |
14. |
«Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին գովազդային վահանակների տեղադրման համար տրամադրված թույլտվությունների մասին էլեկտրոնային գրանցամատյանի օրինակելի ձևը և վարման կարգը հաստատելու մասին» ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի հրամանի մշակում և հաստատում |
Տրամադրված թույլտվությունների մասին էլեկտրոնային գրանցամատյանի ներդրում և վարման կանոնակարգում: |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն |
2011 թ. օգոստոսի |
15. |
«ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 2010 թվականի հոկտեմբերի 29-ի «Հանձնաժողով ստեղծելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2006 թվականի հունիսի 28-ի N 172-Ա հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 624-Ա հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի հրամանի մշակում և հաստատում |
Գովազդի թույլտվության տրամադրման համար ստեղծված հանձնաժողովի լուծարում: |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն |
2011 թ. օգոստոսի |
16. |
«Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմում համակարգչային տեխնիկայի սպասարկման կարգը հաստատելու մասին» ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի հրամանի մշակում և հաստատում |
Համակարգչային տեխնիկայի, կապի միջոցների, սպասարկման կանոնակարգում: Համակարգչային տեխնիկայի տեխնիկական անսարքությունների վերացման ընթացակարգի սահմանում: |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն |
2011 թ. հուլիսի 3-րդ տասնօրյակ |
17. |
«Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի ծառայողական ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և շահագործման կարգը և պայմանները հաստատելու մասին» ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի հրամանի մշակում և հաստատում |
Նախարարությանը տրամադրված ծառայողական ավտոմեքենաների բաշխման, շահագործման, ընթացիկ նորոգման և պահպանման հարցերի կանոնակարգում: |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն |
2011 թ. օգոստոսի 1-ին տասնօրյակ |
18. |
«Տրանսպորտի, փոստի, կապի, տեղեկատվայնացման և ճանապարհաշինական բնագավառներին վերաբերող վարչական վիճակագրական հաշվետվությունների ձևերը և հավաքագրված տվյալների ու տեղեկությունների հիման վրա վիճակագրական ռեգիստրների վարման կարգը հաստատելու մասին» ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի հրամանի մշակում և հաստատում |
1. Վարչական վիճակագրական հաշվետվությունների ներդրում` ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն |
2011 թ. սեպտեմբերի |
19. |
«Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության պաշտոնական ինտերնետային կայքի կառուցվածքի և սպասարկման մասին» |
Նախարարության պաշտոնական ինտերնետային կայքի կառուցվածքի և սպասարկման հարցերի կանոնակարգում, գործընթացի հաջորդական քայլերի իրականացման ժամկետների և պատասխանատուների սահմանում: |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն |
2011 թ. օգոստոսի 2-րդ տասնօրյակ |
20. |
«ՀՀ կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի |
1. Կանոնադրությամբ ամրագրված գործառույթների անհարկի կրկնությունների բացառում: |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն |
2011 թ. օգոստոսի 3-րդ տասնօրյակ |
21. |
«ՀՀ կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի |
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների վրա տեղադրված գովազդային վահանակների` սահմանված պահանջներին համապատասխան պահպանման, ինչպես նաև տեղադրված գովազդի` գովազգի մասին օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողության գործառույթների սահմանում |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն |
2011 թ. օգոստոսի 3-րդ տասնօրյակ |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |