«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
14 հուլիսի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 60611339
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
30 հունիսի 2011 թ. ք. Երևան |
N 20-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐՈՒՄ ԱՆՃՇՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԻՄՈՒՄՆԵՐ ՏԱԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ, ՏԵՂԻ, ԴՐԱՆՑ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԻ, ԺԱՄԱՆԱԿԻ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել ընտրողների ցուցակների վերջին էջում ներառվող` ընտրողների ցուցակներում անճշտությունների վերաբերյալ դիմումներ տալու ժամկետների, տեղի, դրանց քննարկման կարգի, ժամանակի և պայմանների մասին տեղեկանքի ձևը` համաձայն հավելվածի:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ՝ |
Գ. Ազարյան |
Հավելված ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2011 թ. հունիսի 30-ի N 20-Ն որոշման |
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐՈՒՄ ԱՆՃՇՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԻՄՈՒՄՆԵՐ ՏԱԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ, ՏԵՂԻ, ԴՐԱՆՑ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԻ, ԺԱՄԱՆԱԿԻ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
1. Յուրաքանչյուր ոք իրավունք ունի քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 5 օր առաջ ընտրողների ցուցակներում տեղ գտած անճշտությունները (այդ թվում` դիմողի անձին չվերաբերող) վերացնելու մասին դիմում ներկայացնելու լիազոր մարմին: Լիազոր մարմինը դիմումը ստանալուց հետո՝ 5 օրվա ընթացքում, սակայն քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 4 օր առաջ, բավարար հիմքերի առկայության դեպքում ընտրողների ցուցակում կատարում է անհրաժեշտ փոփոխություններ կամ ուղղումներ՝ այդ մասին գրավոր տեղեկացնելով դիմողին:
2. Քվեարկության օրվանը նախորդող 4 օրվա ընթացքում` մինչև քվեարկության ավարտը, յուրաքանչյուր ոք իրավունք ունի իրեն ընտրողների ցուցակում ընդգրկելու մասին դիմում ներկայացնելու լիազոր մարմին: Ցուցակներում ընդգրկվելու մասին դիմումների վերաբերյալ որոշումները կայացվում են այնպիսի ժամկետներում, որ ընտրողը հնարավորություն ունենա մասնակցելու քվեարկությանը:
3. Ընտրողների ցուցակներում տեղ գտած` դիմողի անձին չվերաբերող անճշտությունները վերացնելու, ցուցակներում լրացումներ կատարելու վերաբերյալ վեճերով հայցադիմումները դատարան կարող են ներկայացվել քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 8 օր առաջ: Այդ հայցադիմումները քննվում և լուծվում են ստանալուց հետո 3-օրյա ժամկետում:
4. Ընտրողների ցուցակներում տեղ գտած` դիմողի անձին վերաբերող անճշտությունները վերացնելու, դիմողին ցուցակում ընդգրկելու վերաբերյալ վեճերով հայցադիմումները դատարան կարող են ներկայացվել ցանկացած ժամանակ: Այդ հայցադիմումները քննվում և լուծվում են այնպիսի ժամկետներում, որ ընտրողը հնարավորություն ունենա մասնակցելու քվեարկությանը, բայց ոչ ուշ, քան հայցադիմումը ստանալուց հետո 3-օրյա ժամկետում: