ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 հունիսի 2015 թվականի N 528-Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջներով՝ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակներում վերակառուցվող Մ-1 Երևան-Գյումրի-Վրաստանի սահման և Մ-2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներին առկա հաղորդակցուղիների՝ կապի մալուխների, գազատարի, էլեկտրական օդային գծերի և ջրամատակարարման խողովակների տեղափոխման աշխատանքների ընթացքում առաջացած խնդիրների բազմակողմանի ուսումնասիրման, դրանց հրատապ լուծման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու նպատակով՝
1. Ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Միջգերատեսչական հանձնաժողովին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը, Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել հաշվետվություն միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքների, առկա խնդիրների և դրանց կարգավորման միջոցառումների վերաբերյալ:
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
Հ. Աբրահամյան | 
| 
 
 2015 թ. հունիսի 24 Երևան  | 
| 
 Հավելված ՀՀ վարչապետի 2015 թ. հունիսի 24-ի N 528-Ա որոշման  | 
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
միջգերատեսչական հանձնաժողովի
| 
 Ա. Առաքելյան  | 
 - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ, հանձնաժողովի նախագահ  | 
| 
 Ա. Բախշյան  | 
 - ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ, հանձնաժողովի նախագահի տեղակալ  | 
| 
 Ա. Մուրադյան  | 
 - ՀՀ Արարատի մարզպետի տեղակալ  | 
| 
 Մ. Աբգարյան  | 
 - ՀՀ Արագածոտնի մարզպետի տեղակալ  | 
| 
 Ֆ. Բաշոյան  | 
 - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ  | 
| 
 Տ. Բաղդասարյան  | 
 - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության պետի տեղակալ  | 
| 
 Գ. Գևորգյան  | 
 - ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատակազմի հեռահաղորդակցության վարչության պետ  | 
| 
 Ն. Պետրոսյան  | 
 - ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավարի տեղակալ  | 
| 
 Ա. Մարգարյան  | 
 - ՀՀ Շիրակի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ  | 
| 
 Հ. Հարությունյան  | 
 - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարարության աշխատակազմի ներդրումային ծրագրերի և կապիտալ ծախսերի համակարգման վարչության կապիտալ ծախսերի համակարգման բաժնի պետ  | 
| 
 Ա. Սարգսյան  | 
|
| 
 Կ. Բադալյան  | 
 - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Տրանսպորտի ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի տեղակալ, հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ)  | 
| 
 Ս. Աղաբեկյան  | 
 - ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետ  | 
| 
 Խ. Ասլանյան  | 
 - ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետ  | 
| 
 Մ. Լևին  | 
 - «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության տեխնիկական բլոկի տնօրեն, հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ  | 
| 
 Ի. Գաբրիելյան  | 
 - «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության պլանավորման և օպտիմիզացման ծառայության ղեկավար, հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ)  | 
| 
 Ռ. Խաչատրյան  | 
 - «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր ճարտարագետ, հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ)  | 
| 
 Շ. Բարխուդարյան  | 
 - «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության տեխնիկական վարչության պետ, հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ)  | 
| 
 Յու. Նազարյան  | 
 - «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության գազատեղափոխման ցանցի և ներտնային գազասպառման համակարգերի շահագործման ու սպասարկման բաժնի պետ, հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ)  | 
| 
 Վ. Ասրիյան  | 
 - «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության գազատեղափոխման ցանցի, ավտոգազալիցքավորման ճնշակայանների, հեղուկ գազի պահեստավորման և ավտոգազալցակայանի շահագործման ու սպասարկման բաժնի պետ, հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ)  | 
| 
 Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար  | 
Դ. Հարությունյան |