ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 հունվարի 2012 թվականի N 5-Ա
Մ. ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵՎ Հ. ՍԱՐԳՍՅԱՆԻ` ԱՍՏԱՆԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
Ղազախստանի Հանրապետության դատախազության 20-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Մ. Սարգսյանի և Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմիններում քննվող գործերի հսկողության վարչության պետի տեղակալ Հ. Սարգսյանի՝ 2011 թվականի դեկտեմբերի 5-7-ը Աստանա (Ղազախստանի Հանրապետություն) գործուղման հետ կապված ճանապարհածախսը կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. հունվարի 11 Երևան |