ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 հունիսի 2011 թվականի N 828-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 825-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 3-ի «Հայաստանի Հանրապետության օդային տարածքի կազմակերպման կարգը հաստատելու մասին» N 825-Ն որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) 12-րդ կետի երրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Օդային տարածքի տարրերը հրապարակվում են աերոնավիգացիոն տեղեկատվության փաստաթղթերում` համաձայն Չիկագոյի կոնվենցիայի NN 4 և 15 հավելվածների, սույն կարգի 45-րդ, 46-րդ, 46.1-ին կետերի և լիազոր մարմնի կողմից սահմանված կարգի պահանջների:».
2) 24-րդ կետի հինգերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հայաստանի Հանրապետության օդային տարածքով քաղաքացիական օդանավերի տարանցիկ թռիչքներն իրականացվում են առանց նախնական թույլտվության տրամադրման` հիմք ընդունելով միայն օդային տարածքի կազմակերպման միավորի և օդային երթևեկության սպասարկման մարմինների հետ սահմանված կարգով փոխանակվող հաղորդագրությունները:».
3) 29-րդ կետը «լիազորված մարմնի պետի» բառերից հետո լրացնել «, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի» բառերով.
4) 46-րդ կետի աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.
« |
|
»: |
5) կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 46.1-ին կետով.
«46.1. Օդային տարածքի տարրերի մասին տեղեկատվությունը հրապարակվում է թղթային և էլեկտրոնային (թվային) տարբերակներով` համապատասխան կրիչների վրա:».
6) 52-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«52. Բացառությամբ պետական օդանավերի` Հայաստանի Հանրապետության կառավարվող օդային տարածքում սարքավորումներով թռիչքների կանոններով թռիչքներ իրականացնող բոլոր օդանավերը պետք է ունենան և օգտագործեն Շրջանային նավիգացիա ԱՐ ՆԱՎ (RNAV) սարքավորում, որը պետք է համապատասխանի ԻԿԱՕ ԴՈԿ 9613 ՊԲՆ (PBN - բնութագրերի վրա հիմնված նավիգացիա) փաստաթղթով սահմանված ԱՐ ՆԱՎ5 (RNAV5) նավիգացիոն բնութագրի (սպեցիֆիկացիայի) պահանջներին:».
7) 53-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«53. Բոլոր օդանավերը, որոնք Հանգուցային կարգավարական շրջանի սահմաններում իրականացնում են շրջանային նավիգացիայի ընթացակարգեր, պետք է ունենան և օգտագործեն Շրջանային նավիգացիա ԱՐ ՆԱՎ (RNAV) սարքավորում, որը պետք է համապատասխանի, ԻԿԱՕ ԴՈԿ 9613 ՊԲՆ (PBN - բնութագրերի վրա հիմնված նավիգացիա) փաստաթղթի համաձայն, լիազոր մարմնի կողմից սահմանված նավիգացիոն բնութագրերի (սպեցիֆիկացիաների) պահանջներին:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2011 թ. հունիսի 21 |