ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 նոյեմբերի 2014 թվականի N 1143-Ա
ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՄԲ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՔԻՇՆԵՎ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Մոլդովայի Հանրապետությունում կայանալիք խորհրդարանական ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով 2014 թվականի նոյեմբերի 26-ից մինչև դեկտեմբերի 2-ը Քիշնև (Մոլդովայի Հանրապետություն) գործուղել դիտորդական առաքելությամբ պատվիրակություն` համաձայն N 1 հավելվածի:
2. Պատվիրակության անդամների` Քիշնև գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի` հիմք ընդունելով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ներկայացրած գործուղման հաշվարկները` համաձայն N 2 հավելվածի:
3. Դիտորդական առաքելությամբ հանդես եկող հասարակական կազմակերպության ներկայացուցչի` Քիշնև գործուղման հետ կապված ծախսերը փոխհատուցել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով:
|
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
|
2014 թ. նոյեմբերի 18 Երևան |
|
Հավելված N 1 ՀՀ վարչապետի 2014 թ. նոյեմբերի 18-ի N 1143-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
2014 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 26-ԻՑ ՄԻՆՉԵՎ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-Ը ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՄԲ ՔԻՇՆԵՎ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
| Ս. Եղիազարյան | -ՀՀ Նախագահի աշխատակազմի արտաքին կապերի վարչության առաջատար մասնագետ (համաձայնությամբ) |
| Ս. Մարտիրոսյան | -«Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ» հասարակական կազմակերպության ծրագրի ղեկավար (համաձայնությամբ) |
|
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |
|
Հավելված N 2 ՀՀ վարչապետի 2014 թ. նոյեմբերի 18-ի N 1143-Ա որոշման |
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ներկայացրած գործուղման հաշվարկները
|
Տեղաշարժման (տրանսպորտային) ծախսերը |
Գումարը (եվրո) |
|
Օդանավակայան կամ երկաթուղային կայարան տեղափոխում (Կիև և շրջաններ) |
10 |
|
Ներքաղաքային տեղաշարժ (կարճաժամկետ դիտորդների բրիֆինգի և դե-բրիֆինգի վայրեր) |
10 |
|
Երկրի տարածքում տեղաշարժ (դիտորդական առաքելություն իրականացնելու համար նախատեսված վայրեր) |
100 |
|
Կապի միջոցներ (հեռախոսային քարտեր, հեռախոսներ) |
15 |
|
Բրիֆինգի համար նախատեսված ծախսեր (բրիֆինգ, դե-բրիֆինգ, սնունդ) |
170 |
|
Յուրաքանչյուր կարճաժամկետ դիտորդի համար ԺՀՄԻԳ-ի կողմից գանձվող գումարի չափը |
305 |
|
Վարորդ (յուրաքանչյուր դիտորդի կողմից` օրական 30 եվրո, 4 օր) |
120 |
|
Վառելիք (յուրաքանչյուր դիտորդի կողմից՝ օրական 15 եվրո, 4 օր) |
60 |
|
Թարգմանիչ (յուրաքանչյուր դիտորդի կողմից՝ օրական 30 եվրո, 4 օր) |
120 |
|
Փաստաթղթերի փոխանցում (յուրաքանչյուր դիտորդի կողմից) |
10 |
|
Հյուրանոց՝ յուրաքանչյուր դիտորդի համար (7 գիշեր, յուրաքանչյուր օրվա համար՝ առավելագույնը 80 եվրո) |
560 |
|
Սնունդ և այլ ծախսեր (յուրաքանչյուր դիտորդի համար՝ օրական 40 եվրո, առավելագույնը 7 օր) |
280 |
|
Բնակության վայր և սնունդ՝ թարգմանչի համար, եթե կա անհրաժեշտություն (յուրաքանչյուր դիտորդի կողմից` օրական 30 եվրո՝ 3 օրվա համար) |
90 |
|
Բնակության վայր և սնունդ՝ վարորդի համար, եթե կա անհրաժեշտություն (յուրաքանչյուր դիտորդի կողմից՝ օրական 30 եվրո՝ 3 օրվա համար) |
90 |
|
ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԴԻՏՈՐԴԻՆ ԱՌՁԵՌՆ ՎՃԱՐՎԵԼԻՔ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓԸ |
1.330 |
|
ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԴԻՏՈՐԴԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓԸ |
1.635 |
|
Երևան-Մոսկվա-Քիշնև ինքնաթիռի տոմսի արժեքը |
600 |
|
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |