Գլխավոր տեղեկություն
Номер
N 777-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (20.10.2011-07.07.2012)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2009.07.22/37(703) Հոդ.872
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
02.07.2009
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
16.07.2009
Дата вступления в силу
01.08.2009
Ուժը կորցնելու ամսաթիվ
06.06.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 հուլիսի 2009 թվականի N 777-Ն

 

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՉՊԱՀԱՆՋՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ) ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(Վերնագիրը խմբ. 07.04.11 N 436-Ն)

 

«Լիցենզավորման մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 10-րդ հոդվածի 3-րդ և 17-րդ հոդվածի 2-րդ մասերին համապատաuխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) քաղաքաշինության բնագավառում շինարարության իրականացման (բացառությամբ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների) գործունեության լիցենզավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) քաղաքաշինության բնագավառում շինարարության իրականացման (բացառությամբ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների) գործունեության լիցենզիայի ձևը` համաձայն N 2 հավելվածի.

3) քաղաքաշինության բնագավառում շինարարության իրականացման (բացառությամբ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների) գործունեության լիցենզիայի ներդիրի ձևը` համաձայն N 3 հավելվածի:

(1-ին կետը խմբ. 07.04.11 N 436-Ն)

2. (2-րդ կետն ուժը կորցրել է 21.01.10 N 37-Ն)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2009 թվականի հուլիսի 21-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ 

Տ. Սարգսյան

 

2009 թ. հուլիսի 16

Երևան

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2009 թվականի

հուլիսի 2-ի N 777-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՉՊԱՀԱՆՋՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ) ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ
(Հավելվածը խմբ. 07.04.11 N 436-Ն)

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության բնագավառում շինարարության իրականացման (բացառությամբ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների) գործունեության լիցենզիա (այսուհետ` լիցենզիա) և լիցենզիային կից համապատասխան ներդիր ստանալու համար իրավաբանական ու ֆիզիկական անձանց, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերին (այսուհետ` հայտատու) ներկայացվող պահանջներն ու պայմանները:

2. Սույն կարգի 1-ին կետում նշված անձինք քաղաքաշինության բնագավառում շինարարության իրականացման (բացառությամբ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների) գործունեության իրականացման լիցենզիա ստանալու նպատակով կարող են դիմել ինչպես սույն կարգի 6-րդ կետում նշված բոլոր ոլորտների, այնպես էլ դրանցից մի քանիսի կամ յուրաքանչյուրի համար: Լիցենզիան տրամադրելիս՝ լիցենզիայի ներդիրում կատարվում է նշում հայցվող ոլորտի վերաբերյալ։

(2-րդ կետը փոփ. 06.10.11 N 1415-Ն)

3. Շինարարության իրականացման (բացառությամբ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների) գործունեության լիցենզավորման և լիցենզիային կից՝ սույն կարգի 6-րդ կետով սահմանված համապատասխան ոլորտի (ոլորտների) ներդիրի (ներդիրների) տրամադրման հարաբերությունները կանոնակարգվում են «Լիցենզավորման մասին», «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, սույն կարգով և այլ իրավական ակտերով:

4. Շինարարության իրականացման գործունեության լիցենզիան և լիցենզիային կից ներդիրը (ներդիրները) տրամադրում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը (այսուհետ` լիցենզավորող մարմին):

5. Անձը սույն կարգի 6-րդ կետով սահմանված ցանկացած ոլորտում կարող է զբաղվել շինարարության իրականացման գործունեությամբ, եթե նա ստացել է շինարարության իրականացման (բացառությամբ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների) գործունեության լիցենզիա և լիցենզիային կից համապատասխան ոլորտի աշխատանքներ իրականացնող պատասխանատու անձի (անձանց) լիցենզիայի ներդիր (ներդիրներ)։

6. Լիցենզիայի ներդիրները տրամադրվում են ըստ հետևյալ ոլորտների՝

1) բնակելի, հասարակական և արտադրական.

2) տրանսպորտային.

3) հիդրոտեխնիկական.

4) էներգետիկ.

5) կապի:

7. Ֆիզիկական անձի մասնագիտական ունակությունների փաստը հաստատվում է սույն կարգի 6-րդ կետով սահմանված որևէ մասնագիտության գծով բարձրագույն կրթությամբ կամ շինարարության իրականացման գործունեության համապատասխան ոլորտում առնվազն երեք տարվա անընդմեջ աշխատանքային ստաժով:

8. Շինարարության իրականացման գործունեության լիցենզիա ստացած անձինք կարող են գործունեություն իրականացնել սույն կարգի 6-րդ կետով սահմանված ոլորտներից որևէ մեկում կամ ոլորտներում, եթե լիցենզավորող մարմնի կողմից ստացել են համապատասխան ոլորտի (ոլորտների) աշխատանքներ իրականացնող պատասխանատու անձի (անձանց) լիցենզիայի ներդիր (ներդիրներ):

 

 II. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

 9. Հայտատուն լիցենզիա ստանալու համար լիցենզավորող մարմին է ներկայացնում հետևյալ անհրաժեշտ փաստաթղթերը՝

1) իրավաբանական անձ հանդիսացող հայտատուները`

ա. լիցենզիա ստանալու մասին հայտ` համաձայն N 1 ձևի, նշելով իրավաբանական անձի անվանումը և կազմակերպաիրավական ձևը, պետական գրանցման համարը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, հեռախոսահամարները, լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել,

բ. տվյալներ կազմակերպությունում ներգրավված՝ սույն կարգի 6-րդ կետով սահմանված որևէ ոլորտում կամ ոլորտներում գործունեություն իրականացնելու համար առնվազն մեկ մասնագետի (բացառությամբ էներգետիկ ոլորտի) մասին` համաձայն N 3 ձևի (այդ թվում` նրա մասնագիտական ունակությունը հավաստող փաստաթղթերի պատճենները` դիպլոմ, վկայական, վերապատրաստման վկայական, կոչումը հավաստող փաստաթղթեր կամ աշխատանքային գրքույկ, ինչպես նաև մասնագետի անձնագրի պատճենը), էներգետիկ ոլորտի դեպքում՝ տվյալներ առնվազն երկու տարբեր մասնագետի մասին,

գ. կազմակերպության կամ մասնագետի (մասնագետների) կողմից նախկինում իրականացված աշխատանքների ցանկը` համաձայն N 4 ձևի,

դ. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան պետական տուրքի վճարման անդորրագիրը.

2) ֆիզիկական անձ (անհատ ձեռնարկատեր) հանդիսացող հայտատուները`

ա. լիցենզիա ստանալու մասին հայտ` համաձայն N 2 ձևի, նշելով անունը, հայրանունը, ազգանունը, անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը, բնակության և գործունեության իրականացման վայրերը, լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել,

բ. անձնագրի պատճենը,

գ. տվյալներ անհատ ձեռնարկատիրոջ կամ նրա հետ կնքված աշխատանքային պայմանագրի համաձայն՝ սույն կարգի 6-րդ կետով սահմանված որևէ ոլորտում կամ ոլորտներում գործունեություն իրականացնելու համար առնվազն մեկ մասնագետի (բացառությամբ էներգետիկ ոլորտի) մասին` համաձայն N 3 ձևի (այդ թվում` նրա մասնագիտական ունակությունը հավաստող փաստաթղթերի պատճենները` դիպլոմ, վկայական, վերապատրաստման վկայական, կոչումը հավաստող փաստաթղթեր կամ աշխատանքային գրքույկ, ինչպես նաև մասնագետի անձնագրի պատճենը), էներգետիկ ոլորտի դեպքում՝ տվյալներ առնվազն երկու տարբեր մասնագետի մասին,

դ. անհատ ձեռնարկատիրոջ կամ մասնագետի (մասնագետների) կողմից նախկինում իրականացված աշխատանքների ցանկը` համաձայն N 4 ձևի,

ե. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան պետական տուրքի վճարման անդորրագիրը:

(9-րդ կետը լրաց. 06.10.11 N 1415-Ն)

10. Լիցենզիաներն ստանալու համար օրենքով և սույն կարգով նախատեսված անհրաժեշտ փաստաթղթերը, հայտատուի հայեցողությամբ, կարող են ներկայացվել նաև էլեկտրոնային համակարգի միջոցով` Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 24-ի N 1283-Ն որոշմամբ սահմանված կարգով:

 

III. ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

11. Լիցենզավորող մարմինը լիցենզիա տալու, լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու մասին եզրակացություններ տալու նպատակով ստեղծում է լիցենզավորող հանձնաժողով, որի կանոնադրությունը և անհատական կազմը հաստատում է լիցենզավորող մարմինը:

12. Լիցենզավորող հանձնաժողովը լիցենզիա տալու մասին հայտը քննարկում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

13. Լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում և օրենքով սահմանված կարգով:

14. Լիցենզիա ստանալու մասին հայտը լիցենզավորող մարմնի կողմից բավարարվելու դեպքում լիցենզավորող մարմինը հայտատուին տրամադրում է շինարարության իրականացման (բացառությամբ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների) գործունեության լիցենզիա և լիցենզիայի ներդիր (ներդիրներ)` լիցենզիայի հայտին կից ներկայացված՝ սույն կարգի 6-րդ կետով սահմանված ոլորտի (ոլորտների) աշխատանքը (աշխատանքները) իրականացնող պատասխանատու անձանց մասով: Լիցենզավորված անձն իրավունք ունի գործունեություն իրականացնելու միայն լիցենզիային կից տրամադրված ներդիրում (ներդիրներում) նշված ոլորտում (ոլորտներում):

15. Լիցենզիան վերաձևակերպվում է, և լիցենզիայի գործողությունը կասեցվում կամ դադարեցվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հիմքերով ու կարգով:

 

IV. ԼԻՑԵՆԶԻԱՅԻՆ ԿԻՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՆԵՐԴԻՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՆՈՐ ՆԵՐԴԻՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

16. Մասնագետների փոփոխության դեպքում՝ լիցենզավորված անձը, մինչև այդ փոփոխությունները կատարելը, լիցենզավորող մարմին է ներկայացնում լիցենզիային կից տրամադրված ներդիրի փոփոխության մասին հայտ` համաձայն N 5 ձևի: Հայտին կից ներկայացվում են սույն կարգի 9-րդ կետի 1-ին ենթակետի «բ» և «գ» կամ 2-րդ ենթակետի «գ» և «դ» պարբերություններով սահմանված փաստաթղթերը:

17. Շինարարության իրականացման (բացառությամբ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների) գործունեության լիցենզիա ստացած անձինք լիցենզիային կից՝ նախկինում ստացած ներդիրով (ներդիրներով), տվյալ բնագավառում իրականացվող գործունեությունից բացի, սույն կարգի 6-րդ կետով սահմանված այլ ոլորտում (ոլորտներում) գործունեություն իրականացնելու իրավունք ստանալու համար լիցենզավորող մարմին են ներկայացնում համապատասխան ոլորտի (ոլորտների) աշխատանքը (աշխատանքները) իրականացնող պատասխանատու անձանց լիցենզիայի ներդիր (ներդիրներ) ստանալու մասին հայտ` համաձայն N 6 ձևի: Հայտին կից ներկայացվում են սույն կարգի 9-րդ կետի 1-ին ենթակետի «բ» և «գ» կամ 2-րդ ենթակետի «գ» և «դ» պարբերություններով սահմանված փաստաթղթերը:

18. Լիցենզավորող մարմինը սույն կարգի 16-րդ կամ 17-րդ կետի համաձայն ստացած հայտը և կից փաստաթղթերն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում հայտատուին է տրամադրում սույն կարգի 6-րդ կետով սահմանված աշխատանքն իրականացնող պատասխանատու անձանց լիցենզիայի ներդիր (ներդիրներ), եթե ներկայացված հայտը և կից փաստաթղթերը համապատասխանում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պայմաններին ու պահանջներին:

19. Սույն կարգի 16-րդ կամ 17-րդ կետի համաձայն ներկայացված հայտը մերժվում է, եթե հայտին կից ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և սույն կարգով սահմանված պայմաններին և պահանջներին:

20. Սույն կարգով սահմանված ներդիրի տրամադրման կամ ներդիրի ստացման մասին հայտը մերժվում է լիցենզավորող մարմնի որոշմամբ:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան
 

Ձև N 1

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

___________________________________________________________

(հայտատուի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, պետական գրանցման համարը)

___________________________________________________________

(գտնվելու վայրը, հեռախոսահամարը, ֆաքսը)

 

Հ Ա Յ Տ

 

Խնդրում եմ տրամադրել շինարարության իրականացման (բացառությամբ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների) լիցենզիա՝ ստորև ներկայացվող ոլորտում (ոլորտներում) գործունեություն իրականացնելու համար՝

____________________________________________________________

(ոլորտը (ոլորտները), որի (որոնց) համար տրամադրվելու է (են) աշխատանքներ իրականացնող

պատասխանատու անձանց լիցենզիայի ներդիր (ներդիրներ)

____________________________________________________________

____________________________________________________________

____________________________________________________________

____________________________________________________________

 

Հայտին կցվում են՝

1) տվյալներ կազմակերպությունում ներգրավված մասնագետի (մասնագետների) և ոլորտի մասին.

2) մասնագետի դիպլոմի, վերապատրաստման վկայականի, կոչումը հավաստող փաստաթղթերի կամ աշխատանքային գրքույկի պատճենները, ինչպես նաև մասնագետի անձնագրի պատճենը.

3) կազմակերպության կամ մասնագետի (մասնագետների) կողմից նախկինում իրականացված աշխատանքների ցանկը.

4) պետական տուրքի վճարման անդորրագիրը։

 

 ԴԻՄՈՂ __________________  __________________  __________________
                         (պաշտոնը)      (ստորագրությունը)     (անունը, ազգանունը)
 

____ _________ 20 թ.

   

 

(Ձևը լրաց. 06.10.11 N 1415-Ն)

 

 Ձև N 2

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

__________________________________________________________

(անհատ ձեռնարկատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը)

__________________________________________________________

(անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը)

__________________________________________________________

(բնակության և գործունեության իրականացման վայրերը, հեռախոսահամարները)

 

Հ Ա Յ Տ

 

Խնդրում եմ տրամադրել շինարարության իրականացման (բացառությամբ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների) գործունեության լիցենզիա` ստորև ներկայացվող ոլորտում (ոլորտներում) գործունեություն իրականացնելու համար`

____________________________________________________________

(ոլորտը (ոլորտները), որի (որոնց) համար տրամադրվելու է (են) աշխատանքներ իրականացնող

պատասխանատու անձանց լիցենզիայի ներդիր (ներդիրներ)

____________________________________________________________

____________________________________________________________

____________________________________________________________

____________________________________________________________

 

Հայտին կցվում են`

1) անձնագրի պատճենը.

2) տվյալներ անհատ ձեռնարկատիրոջ կամ նրա հետ կնքված աշխատանքային պայմանագրի համաձայն աշխատող մասնագետի (մասնագետների) և ոլորտի մասին.

3) մասնագետի դիպլոմի, վերապատրաստման վկայականի, կոչումը հավաստող փաստաթղթերի կամ աշխատանքային գրքույկի պատճենները, ինչպես նաև մասնագետի անձնագրի պատճենը.

4) անհատ ձեռնարկատիրոջ կամ մասնագետի (մասնագետների) կողմից նախկինում իրականացված աշխատանքների ցանկը.

5) պետական տուրքի վճարման անդորրագիրը։

 

 ԴԻՄՈՂ __________________  __________________  __________________
                         (պաշտոնը)      (ստորագրությունը)     (անունը, ազգանունը)
 

____ _________ 20 թ.

   

 

(Ձևը փոփ. 06.10.11 N 1415-Ն)

 Ձև N 3

 

Տ Վ Յ Ա Լ Ն Ե Ր

____________________________________________________________________

(կազմակերպության անվանումը)

 ____________________________________________________________________

(անհատ ձեռնարկատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը)

 

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ԵՎ ՈԼՈՐՏԻ (ՈԼՈՐՏՆԵՐԻ) ՄԱՍԻՆ

 

NN
ը/կ

Աշխատողի պաշտոնը,
անունը, ազգանունը, հայրանունը

Կրթությունը

Մասնագիտությունը

Ոլորտը (ոլորտները)

1

2

3

4

5

         

 

  _________________________________________________________________________________

                        (կազմակերպության տնօրենի կամ անհատ ձեռնարկատիրոջ ստորագրությունը, անունը, ազգանունը)
         

_____ _______________ 20 թ.


Ձև N 4

___________________________________________________________________________

(կազմակերպության անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը)

_____________________________________________________________________________

(լիցենզավորվող սուբյեկտի անվանումը (անունը, ազգանունը)

 

Ց Ա Ն Կ

 

ՆԱԽԿԻՆՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ

 

NN
ը/կ

Աշխատանքի
(ծառայության)
անվանումը

Կատարման ժամկետը

Վավերացումը
(պայմանագրի,
ակտի համարները)

1

2

3

4

       

 

  _________________________________________________________________________________

(կա

  _________________________________________________________________________________

                        (կազմակերպության տնօրենի կամ անհատ ձեռնարկատիրոջ ստորագրությունը, անունը, ազգանունը)
         

_____ _______________ 20 թ.

 Ձև N 5

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

__________________________________________________________

(անհատ ձեռնարկատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը, կազմակերպության անվանումը, պետական գրանցման համարը)

__________________________________________________________

(բնակության և գործունեության իրականացման վայրերը, հեռախոսահամարները)

 

Հ Ա Յ Տ

 

ԼԻՑԵՆԶԻԱՅԻՆ ԿԻՑ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՆԵՐԴԻՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Խնդրում եմ փոփոխել շինարարության իրականացման (բացառությամբ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների) գործունեության լիցենզիային կից տրամադրված N ________

ներդիրը:

 

Հայտին կցվում են`

 

1) տվյալներ կազմակերպությունում (անհատ ձեռնարկատիրոջ մոտ) ներգրավված և ներգրավվող մասնագետի (մասնագետների) մասին.

2) անձի կամ մասնագետի (մասնագետների) դիպլոմի, վերապատրաստման վկայականի, կոչումը հավաստող փաստաթղթերի կամ աշխատանքային գրքույկի պատճենները, ինչպես նաև մասնագետի անձնագրի պատճենը.

3) անձի կամ մասնագետի (մասնագետների) կողմից նախկինում իրականացված աշխատանքների ցանկը:

 

 ԴԻՄՈՂ __________________  __________________
                          (ստորագրությունը)     (անունը, ազգանունը)
 

____ _________ 20 թ.

 

 

(Ձևը լրաց., փոփ. 06.10.11 N 1415-Ն)

Ձև N 6

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

__________________________________________________________

(անհատ ձեռնարկատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը, կազմակերպության անվանումը)

__________________________________________________________

(բնակության և գործունեության իրականացման վայրերը, հեռախոսահամարները)

 

Հ Ա Յ Տ

 

ԼԻՑԵՆԶԻԱՅԻՆ ԿԻՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՆՈՐ ՆԵՐԴԻՐԻ ՍՏԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Խնդրում եմ տրամադրել շինարարության իրականացման (բացառությամբ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների) գործունեության լիցենզիայի նոր ներդիր՝ ստորև ներկայացվող ոլորտում (ոլորտներում) գործունեություն իրականացնելու համար՝

____________________________________________________________

(ոլորտը (ոլորտները), որի (որոնց) համար տրամադրվելու է (են) աշխատանքներ իրականացնող

պատասխանատու անձանց լիցենզիայի ներդիր (ներդիրներ)

____________________________________________________________

____________________________________________________________

____________________________________________________________

 

Հայտին կցվում են`

 

1) անձի հետ կնքված աշխատանքային պայմանագրի համաձայն աշխատող մասնագետի (մասնագետների) և ոլորտի (ոլորտների) մասին.

2) անձի հետ կնքված աշխատանքային պայմանագրի համաձայն աշխատող մասնագետի (մասնագետների) դիպլոմի, վերապատրաստման վկայականի, կոչումը հավաստող փաստաթղթերի կամ աշխատանքային գրքույկի պատճենները, ինչպես նաև մասնագետի անձնագրի պատճենը.

3) կազմակերպության կամ մասնագետի (մասնագետների) կողմից նախկինում իրականացված աշխատանքների ցանկը.

4) պետական տուրքի վճարման անդորրագիրը:

 

 ԴԻՄՈՂ __________________  __________________
                          (ստորագրությունը)     (անունը, ազգանունը)
 

____ _________ 20 թ.

 

(Ձևը լրաց., փոփ. 06.10.11 N 1415-Ն)

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2009 թվականի

հուլիսի 2-ի N 777-Ն որոշման

 

Ձև

 

Ներմուծեք նկարագրությունը_18671

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ԼԻՑԵՆԶԻԱ

 

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՉՊԱՀԱՆՋՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ) ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ
(Վերնագիրը փոփ. 07.04.11 N 436-Ն)

 

________________________

(լիցենզիայի համարը)

 

Տրված է _________________________________________________

(լիցենզիան տալու oրը, ամիuը, տարեթիվը, իրավաբանական անձի անվանումն

_______________________________________________________

 ու գտնվելու վայրը, իuկ անհատ ձեռնարկատիրոջ համար` անունը, ազգանունը և բնակության վայրը)

 

 

Գործողության ժամկետը` անժամկետ:

 

 

ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ __________ ____________
(uտորագրությունը)  (անունը, ազգանունը)

Կ.Տ.

 

 

 

(Հավելվածը փոփ. 07.04.11 N 436-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

 

 

 Հավելված N 3

ՀՀ կառավարության 2009 թվականի

հուլիսի 2-ի N 777-Ն որոշման

 

Ներմուծեք նկարագրությունը_18671

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա Յ Ի  Ն Ե Ր Դ Ի Ր

________________________________________

(լիցենզիայի և ներդիրի համարները)

________________________________________________________________________

(կազմակերպության անվանումը և մասնագետի անձնագրային տվյալները)

_______________________________________________________________________

(գործունեության ոլորտը)

____________________________________

(տալու ամսաթիվը)

 

 ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ` ԱՆԺԱՄԿԵՏ
__________________________

 

   
 ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ  _______________  _________________
      (ստորագրությունը)    (անունը, ազգանունը)
   
 Կ.Տ.  
   
 Ներդիրը վավերական է լիցենզիայի առկայության դեպքում։    

 

(Հավելվածը լրաց. 07.04.11 N 436-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան