ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 օգոստոսի 2011 թվականի N 763-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԽՈՐ ԵՎ ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ԱԶԱՏ ԱՌԵՎՏՐԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՇՈՒՐՋ ՎԱՐՎԵԼԻՔ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵԿՆԱՐԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 5-րդ կետը և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի նոյեմբերի 3-ի N 921-Ա որոշումը`
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև խոր և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ վարվելիք բանակցությունների մեկնարկի ապահովման միջոցառումների ժամանակացույցը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշման հավելվածով սահմանված մարմինների ղեկավարներին`
1) որոշման հավելվածով սահմանված յուրաքանչյուր միջոցառման կատարման մասին տեղեկատվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն` ըստ սահմանված ժամկետների.
2) որոշման հավելվածի ժամանակացույցով սահմանված շարունակական բնույթի միջոցառումների ընթացքի մասին տեղեկատվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն՝ մինչև 2011 թվականի հոկտեմբերի 30-ը, իսկ այնուհետև` երկամսյա պարբերականությամբ:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` համակարգել որոշման հավելվածի ժամանակացույցով նախատեսված միջոցառումների իրականացման գործընթացը, ամփոփել միջոցառումների կատարման ընթացքի մասին տեղեկատվությունը և պարբերաբար ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն ու Եվրոպական հանձնաժողով:
4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի հունիսի 17-ի «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի բանակցությունների մեկնարկի ապահովման նպատակով իրականացվելիք միջոցառումների ժամանակացույցը հաստատելու մասին» N 554-Ա որոշումը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված |
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԽՈՐ ԵՎ ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ԱԶԱՏ ԱՌԵՎՏՐԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՇՈՒՐՋ ՎԱՐՎԵԼԻՔ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵԿՆԱՐԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
Հիմնական գերակայությունները |
Իրականացվելիք միջոցառումները |
Պատասխանատու մարմինը |
Ժամկետը |
1 |
2 |
3 |
4 |
Առևտրի տեխնիկական խոչընդոտներ (ԱՏԽ) | |||
1. Օրենսդրական դաշտի հետ կապված՝ |
1. Ապահովել առաջընթաց ՀՀ որակի ենթակառուցվածքների բարեփոխման ռազմավարության և նրա գործողությունների ծրագրի իրականացման ուղղությամբ, մասնավորապես, սույն ժամանակացույցի ԱՏԽ ոլորտին վերաբերող հատվածում սահմանված գործողությունների իրականացման միջոցով։ |
ՀՀ էկոնոմիկայի |
2011 թ. |
2. Մշակել «Ստանդարտացման մասին», «Հավատարմագրման մասին», «Տեխնիկական կանոնակարգման մասին», «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը և դրանք սահմանված կարգով ներկայացնել հաստատման` ներառելով արտադրանքի անվտանգության և պատասխանատվութան ԵՄ-ի դրույթները։ |
ՀՀ էկոնոմիկայի |
2011 թ. | |
3.1. Հստակեցնել ԵՄ-ի մակարդակում կանոնակարգվող արդյունաբերական ճյուղերը` ռազմավարությամբ նախատեսված ՀՀ կառավարության ծրագրի հիման վրա այդ ճյուղերի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը եվրոպական փորձին մոտարկելու նպատակով` շեշտադրելով տնտեսական առումով ամենակարևոր ճյուղերը։
3.2. Մշակել և հաստատել նախատեսված ՀՀ կառավարության ծրագիրը` այդ մոտարկումն աստիճանաբար իրականացնելու նպատակով։
3.3. Սկիզբ դնել ծրագրի իրականացման մեկնարկին։ |
ՀՀ էկոնոմիկայի
ՀՀ գյուղատնտեսության
ՀՀ քաղաքաշինության նախարարություն
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն |
2011 թ.
2011 թ.
2011 թ. | |
4.1. Որակի ենթակառուցվածքի ազգային ինստիտուցիոնալ համակարգի համար ձևավորել կամ մշակել արդյունավետ գործող և անկախ հաստատություններ, մասնավորապես, հավատարմագրման, ստանդարտացման, չափագիտության, համապատասխանության հավաստման և շուկայի վերահսկողության ոլորտներում։ 4.2. Որտեղ անհրաժեշտ է` ուսումնասիրել և հստակեցնել նշված կառույցների ինստիտուցիոնալ կառուցվածքի և գործառույթների թերությունները («բացերի վերլուծություն/գնահատում») և ապահովել առաջընթաց նշված բացերի վերլուծության/գնահատման վերաբերյալ առաջարկությունների իրականացման գործում։ 4.3. ԱՏԽ-ի ոլորտում ներգրավված հաստատությունների համար պետական կառավարման մարմինների զարգացման համապարփակ ծրագրի (CIB) շրջանակներում մշակել ԱՏԽ-ի ինստիտուցիոնալ բարեփոխման պլան և ինստիտուցիոնալ բարեփոխումների ծրագրեր (ԻԲԾ), որոնք ուղղված կլինեն վերջիններիս հզորացմանը և նրանց ինստիտուցիոնալ ու վարչական կարողությունների զարգացմանը, մասնավորապես, գործնականում նրանց քաղաքական անկախության հիմնման միջոցով, և որոնք կհստակեցնեն ֆինանսավորման աղբյուրներն ու իրականացման ժամանակացույցը։ Իրականացնել այս ծրագրերով նախատեսված նախնական գործողությունները |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
2011 թ.
2011 թ.
2011 թ. | |
Սանիտարական և բուսասանիտարական միջոցներ (ՍԲՍ) | |||
3. Մշակել և սկսել իրականացնել սննդի անվտանգության կուռ և գործուն համակարգի ստեղծման համապարփակ ռազմավարություն |
5. Ավարտել Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության համակարգի զարգացման ռազմավարության, նրա գործողությունների ծրագրի մշակման աշխատանքները և ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը: Ռազմավարությունը/գործողությունների ծրագիրը պետք է ապահովի`
5.1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը ԵՄ-ի՝ սննդամթերքի անվտանգությանը վերաբերող օրենսդրության (EU aqսis) հետ մոտարկելու ծրագիր` մասնավորապես, կենտրոնանալով սննդամթերքի անվտանգության հորիզոնական օրենսդրության (EU aqսis) վրա.
5.2. նախատեսվող օրենսդրությամբ հստակորեն սահմանել իրավասու մարմինների համապատասխան պարտականությունները և խնդիրները` վերացնելով հնարավոր կրկնությունները.
5.3. ստեղծել (անհրաժեշտության դեպքում) և հզորացնել համապատասխան հաստատությունները, այդ թվում` ֆինանսավորման և բարելավված ուսուցման ընդլայնման միջոցով.
5.4. մշակել (նախագծել) սարքավորումներով հագեցած մասնագիտացված հավատարմագրված լաբորատորիաների ցանց (այդ թվում` ռեֆերենտ լաբորատորիաներ)։
6. Առաջընթաց ապահովել Սննդամթեքի անվտանգության ռազմավարության/ գործողությունների ծրագրի իրականացման գործում, հատկապես, օրենսդրական մոտարկման և ինստիտուցիոնալ համակարգի զարգացման (ներառյալ մասնագիտացված լաբորատորիաները) ուղղություններով: Այս գործողությունները պետք է ներառեն հետևյալը՝ 6.1. մշակել և ընդունել (խորհրդարանի կողմից) մոտարկված օրենսդրությունը. 6.2. ընդունված օրենսդրության հիման վրա ստեղծել և (կամ) վերակազմավորել իրավասու մարմինները և նրանց վրա դնել Ռազմավարության և գործողությունների ծրագրով նախատեսված պարտականություններն ու խնդիրները. 6.3. հզորացնել իրավասու մարմինների կարողությունները, այդ թվում` ֆինանսավորման և բարելավված ուսուցման ընդլայնման միջոցով.
6.4. հզորացնել հաստատությունների կարողությունները, մասնավորապես, արդյունավետ դարձնելով առկա համարժեք ֆինանսավորումը, աշխատակազմը և հմտությունները: Անհրաժեշտության և նպատակահարմարության դեպքում համալրել լրացուցիչ աշխատողներով: Մշակել ուսուցման դասընթացներ և դրանք արդյունավետորեն իրականացնել աշխատողների և այլ շահագրգիռ մարմինների համար. 6.5. ավարտել Պետական կառավարման մարմինների զարգացման համապարփակ ծրագրի շրջանակներում (CIB) ՍԲՍ-ի ոլորտի Ինստիտուցիոնալ բարեփոխման ծրագրի մշակման աշխատանքները. 6.6. բարելավել սննդամթերքի արտադրությամբ և մշակմամբ զբաղվող հաստատությունների նկատմամբ պետական վերահսկողությունը. 6.7. մշակել (նախագծել) սարքավորումներով հագեցած մասնագիտացված հավատարմագրված լաբորատորիաների ցանց (այդ թվում` ռեֆերենտ լաբորատորիաներ) և ձեռնարկել գործնականում այդ ցանցի ձևավորման ուղղությամբ առաջին քայլերը |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն սննդամթերքի անվտանգության պետական
|
2011 թ.
2011 թ.
2011 թ.
2011 թ.
2011 թ.
2011 թ.
2011 թ.
2011 թ. |
Մտավոր սեփականության իրավունքներ (ՄՍԻ) | |||
4. Ապահովել շոշափելի առաջընթաց ԳՀՀ և ԵՀՔ գործողությունների ծրագրի համապատասխան դրույթների իրականացման գործում, որը նպատակ կունենա մեծապես բարելավելու մտավոր սեփականության իրավունքի վերաբերյալ առկա օրենսդրության իրականացումն ու կիրարկումը, հատկապես, ծովահենության և կեղծարարության դեմ պայքարի հետ կապված հարցերում: Նման առաջընթաց պետք է ապահովվի, մասնավորապես, հետևյալի միջոցով՝ |
7. Ավարտել Մտավոր սեփականության իրավունքների ռազմավարության, նրա գործողությունների ծրագրի մշակման աշխատանքները և ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը։ |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
|
8. Ապահովել կեղծարարության և հենության օբսերվատորիայի կանոնավոր հանդիպումները և նրա լիարժեք գործունեությունը։ |
ՀՀ կառավարության աշխատակազմ ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
2011 թ. | |
9. Մեկնարկել ՄՍԻ-ի Ռազմավարության և գործողությունների ծրագրի իրականացումը և առաջընթաց արձանագրել այդ գործում: Իրականացվելիք կոնկրետ գործողությունները կսահմանվեն այդ փաստաթղթերի հիման վրա` դրանց ամբողջականացման և հաստատման արդյունքում: Դրանք, մասնավորապես, պետք է ներառեն հետևյալ գործողությունները՝ 9.1. մեծացնել (հզորացնել) ՄՍԻ-ի պաշտպանության և կիրարկման համար պատասխանատու մարմինների լիազորությունները (իրավասությունները) և վարչական կարողությունները.
9.2. բարելավել դատական համակարգի գործառնությունը.
9.3. արդյունավետ երկխոսություն ձևավորել իրավատերերի հետ` համաձայն ԵՀՔ-ի գործողությունների ծրագրի։ Սույն աղյուսակի հաջորդ կետերով նախատեսված գործողությունները ենթակա են լրամշակման` ապագա Ռազմավարության և գործողությունների ծրագրին համապատասխան։ |
ՀՀ կառավարության աշխատակազմ
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների
ՀՀ արդարադատության նախարարություն
ՀՀ կառավարությանն առընթեր
ՀՀ գլխավոր դատա-խազություն (համաձայնությամբ) |
շարունակական | |
10. Բարելավել ՄՍԻ-ի մաքսային գրանցամատյանում ՄՍ-ի օբյեկտների գրանցումների կատարումը, հատկապես, դիմումները ներկայացնելու ընթացակարգերի պարզեցման և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի և ՄՍԻ-ի գործակալության ինտերնետային կայքերում Հայաստանի Հանրապետության կառավարության առաջնայնությունների մասին տեղեկատվության տեղադրման միջոցով։ |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
2011 թ. | |
11. Մշակել և գործնականում ներդնել առգրավված ապրանքների պահեստավորման և ոչնչացման հստակ ընթացակարգեր։ |
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն |
2011 թ. | |
12. Մշակել և ներդնել կեղծ ու խարդախված ապրանքների հայտնաբերման և բացահայտման թափանցիկ ու արդյունավետ ընթացակարգեր, ինչպես նաև սահմանել և կիրառել համարժեք պատժամիջոցներ՝ կեղծարարության և հենության համար։ |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների ՀՀ արդարադատության նախարարություն ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն ՀՀ գլխավոր դատա-խազություն (համաձայնությամբ) |
2011 թ. | |
13. ՄՍԻ-ի գործակալության ենթակայությամբ ստեղծել մտավոր սեփականության պաշտպանության ոլորտի դատական ակտերի տվյալների բազա, որն անհատույց հասանելի կլինի հանրությանը։ |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ՀՀ արդարադատության նախարարություն |
2011 թ. | |
14. Կազմակերպել սեմինարներ և ուսուցման դասընթացներ հետևյալ նպատակներով՝ |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների ՀՀ արդարադատության նախարարություն
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն |
շարունակական | |
15. Մշակել և իրականացնել ՄՍԻ-ի հանրային իրազեկման քարոզարշավ։ |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե ՀՀ արդարադատության նախարարություն ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն |
2011 թ. | |
16. Եվրոպական խորհուրդ և Արտաքին հարաբերությունների ծառայություն ներկայացնել ստույգ վիճակագրություն նախաձեռնված կիրարկմանը վերաբերող գործողությունների վերաբերյալ, մասնավորապես՝ 16.1. ստուգումների, հենության դեպքերի և կեղծված, առգրավված ապրանքների թվի աճի (այդ թվում` սահմաններում). 16.2. ՄՍԻ-ի ոլորտում դատական դեպքերի թվի աճի (քաղաքացիական և քրեական). 16.3. ՄՍ-ի իրավունքի խախտման բացահայտված, գրանցված դեպքերի աճի (այդ թվում` սահմաններում). 16.4. ոչնչացված ապրանքների թվի աճի. 16.5. հանրային իրազեկման քարոզարշավների մեկնարկի և իրականացման, ինչպես նաև իրավապահ մարմինների համար կազմակերպվող ուսուցման դասընթացների թվի աճի. 16.6. իրավատերերի հետ ամրապնդված երկխոսության. 16.7. ՄՍ-ի ոլորտում վիճակագրության արժանահավատության բարելավման կամ խնդրի լուծմանը հասնելու և չափորոշելու այլընտրանքային այլ ձևեր (միջոցներ) ցույց տալու համար ՄՍԻ-ի պաշտպանության և կիրարկման ոլորտում Հայաստանի ունեցած շոշափելի առաջընթացը։ |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե
ՀՀ արդարադատության նախարարություն
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն
ՀՀ գլխավոր դատա-խազություն (համաձայնությամբ) |
2011 թ. շարունակական | |
Ընդհանուր խնդիրներ /ընդհանուր համակարգում | |||
5. Ստեղծել կառավարական ինստիտուցիոնալ թափանցիկ և գործուն կառույցներ՝ |
17. Նշանակել ԽՀԱԱՀ-ի բանակցային գործընթացի տեխնիկական համակարգող/կոնտակտային կետ։ ԽՀԱԱՀ-ի բանակցային գործընթացում ԵՄ-ի կողմի հետ կապն ապահովելու համար համակարգողը/ կոնտակտային կետը կարող է լինել մեկ անձ կամ 2-3 անձից բաղկացած փոքր թիմ, ովքեր կօգտագործեն մեկ միասնական էլեկտրոնային հասցե։ |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
2011 թ. |
18. ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում ստեղծել տեխնիկական համակարգողին աջակցող արդյունավետ թիմ, մասնավորապես` 18.1. զգալիորեն ավելացնելով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության ԵՄ-ի հետ համագործակցության վարչության աշխատողների թիվը՝ անգլերենի ազատ իմացությամբ (ներառյալ տեխնիկական տերմինաբանությունը), ԵՄ-ի և միջազգային առևտրին վերաբերող հարցերով բարձր որակավորում և փորձ ունեցող մասնագետներով. |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
2011 թ. | |
19. ԽՀԱԱՀ-ի բանակցային գործընթացի յուրաքանչյուր ոլորտի համար՝ 19.1. սահմանել մարմին, որն առաջնորդելու է տվյալ ոլորտի բանակցային գործընթացը. 19.2. հստակեցնել այն մարմինները, որոնք մասնակցելու են այդ ոլորտի բանակցային գործընթացին` ապահովելով ոլորտի բոլոր իրավասու մարմինների ամբողջովին ներգրավվածությունը։ |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
2011 թ. | |
20. ԽՀԱԱՀ-ի բանակցային գործընթացում ներգրավված յուրաքանչյուր հաստատությունում (մարմնում) (ճյուղային նախարարություններ և պետական կառավարման այլ մարմիններ) նշանակել ճյուղային համակարգող: Համակարգողը կարող է լինել մեկ անձ կամ 2-3 անձից բաղկացած փոքր թիմ, որոնք կօգտագործեն մեկ միասնական էլեկտրոնային հասցե: Բոլոր ճյուղային համակարգողները պետք է ունենան անգլերենի գերազանց իմացություն (ներառյալ տեխնիկական տերմինաբանությունը) և ԵՄ-ի ու միջազգային առևտրին վերաբերող հարցերով բարձր որակավորում և փորձ։ |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն ՀՀ առողջապահության նախարարություն ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե ՀՀ արդարադատության նախարարություն ՀՀ քաղաքաշինության նախարարություն ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն ՀՀ ֆինանսների նախարարություն ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ՀՀ բնապահպանության նախարարություն ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ) ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով (համաձայնությամբ) ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն (համաձայնությամբ) |
2011 թ. սեպտեմբերի 30 | |
21. ԽՀԱԱՀ-ի բանակցային գործընթացում ներգրավված յուրաքանչյուր հաստատությունում (մարմնում) (ճյուղային նախարարություններ, պետական կառավարման այլ մարմիններ) ապահովել համապատասխան հմտություններով և գիտելիքներով բարձր որակավորում ունեցող մասնագետների առկայությունը` հիմնական գերակայություններին համապատասխան։ |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն ՀՀ առողջապահության նախարարություն ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների ՀՀ արդարադատության նախարարություն ՀՀ քաղաքաշինության նախարարություն ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն ՀՀ ֆինանսների նախարարություն ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ՀՀ բնապահպանության նախարարություն ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ) ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով (համաձայնությամբ) ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն (համաձայնությամբ) |
2011 թ. շարունակական | |
22. Ապահովել հարթ և արդյունավետ համագործակցություն, մասնավորապես, տեղեկատվության հոսքը` |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն ՀՀ առողջապահության նախարարություն ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների ՀՀ արդարադատության նախարարություն ՀՀ քաղաքաշինության նախարարություն ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ՀՀ ֆինանսների նախարարություն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ՀՀ բնապահպանության նախարարություն ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ) ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով (համաձայնությամբ) ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն (համաձայնությամբ) |
շարունակական |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|