Գլխավոր տեղեկություն
Номер
N 505-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (03.05.2011-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
28.04.2011
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
02.05.2011
Дата вступления в силу
03.05.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 ապրիլի 2011 թվականի N 505-Ա

 

ՄԻ ՇԱՐՔ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Մինչև 2012 թվականի գարնանային զորակոչը պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում`

1) Հովհաննես Սեյրանի Գրիգորյանին (ծնվ.` 1993 թվականի մարտի 6-ին, հասցեն` Հայաստանի Հանրապետություն, Արարատի մարզ, Սիս համայնք, Անկախության 28), սովորում է Ռանչպար համայնքի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանում.

2) Աշոտ Ռաֆիկի Մարտիրոսյանին (ծնվ.` 1993 թվականի փետրվարի 21-ին, հասցեն` Հայաստանի Հանրապետություն, Արագածոտնի մարզ, Օշական համայնք), սովորում է Օշական համայնքի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանում.

3) Մարտին Գագիկի Խաչատրյանին (ծնվ.` 1993 թվականի փետրվարի 13-ին, հասցեն` Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, քաղ. Գյումրի, Շիրակացու 60, բն. 10), սովորում է Գյումրու քաղաքի N 7 միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանում.

4) Էդգար Աշոտի Գրիգորյանին (ծնվ.` 1992 թվականի դեկտեմբերի 10-ին, հասցեն` Հայաստանի Հանրապետություն, Վայոց ձորի մարզ, Գետափ համայնք), սովորում է Գետափ համայնքի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանում:

2. Մինչև 2012 թվականի աշնանային զորակոչը պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում Վահրամ Հմայակի Ավագյանին (ծնվ.` 1993 թվականի փետրվարի 18-ին, հասցեն` Հայաստանի Հանրապետություն, Արագածոտնի մարզ, Աշնակ համայնք, 13 փող., տուն 22), սովորում է Մեծ Բրիտանիայի Ռոսսալ կրթարանի «Ա» դասարանում:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. մայիսի 2
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան