ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 հունվարի 2010 թվականի N 53-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 2388-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 28-ի «Սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման տեխնիկական կանոնակարգը և գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական շահագործման հրահանգը հաստատելու մասին» N 2388-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
1) որոշման N 1 հավելվածում`
ա. 6-րդ կետի 1-ին ենթակետը, 25-րդ և 129-րդ կետերը «ԻՍՕ» բառերից առաջ լրացնել «ՀՍՏ» բառերով,
բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 25.1-ին կետով.
«25.1. Այն բալոնները, որոնց արտադրության կամ վկայագրման ամսաթվից հետո անցել է դրանց վկայագրման ժամանակահատվածին հավասար կամ ավելի ժամանակ, մինչև ավտոտրանսպորտային միջոցի վրա տեղադրելը, պետք է վկայագրվեն սույն կանոնակարգի 6-րդ կետում նշված կազմակերպություններից որևիցե մեկում:»,
գ. 133-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«133. Պարբերական վկայագրման ժամկետանց բալոններով գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների շահագործումը կանխելու նպատակով ավտոտրանսպորտային միջոցի դիմապակու վերևի աջ անկյունում ներսի կողմից փակցվում է ավտոտրանսպորտային միջոցի վրա տեղադրված բալոնների հաջորդ վկայագրման ժամկետը (տարեթիվը և ամիսը) նշող 50 մմ x 80 մմ չափսերով կտրոն` համաձայն N 4 ձևի`
1) գազաբալոնային սարքավորումների տեղադրում իրականացնող կազմակերպությունների կողմից` սույն տեխնիկական կանոնակարգի 60-րդ կետում նշված աշխատանքները կատարելուց հետո.
2) բալոնների պարբերական վկայագրում իրականացնող կազմակերպությունների կողմից` սույն տեխնիկական կանոնակարգի 66-րդ կետում նշված աշխատանքները կատարելուց հետո.
3) այն դեպքերում, երբ նախկինում գազավառելիքային սնման համակարգով կահավորված ավտոտրանսպորտային միջոցների վրա տեղադրված բալոնների հաջորդ վկայագրման ժամկետը դեռևս չի լրացել, և առկա է սույն տեխնիկական կանոնակարգով սահմանված NN 2 կամ 3 ձևերի վկայականը` համապատասխանաբար այդ վկայականները տվող կազմակերպությունների կողմից` առանց դրանց գազավառելիքային սնման համակարգերի ճնշափորձարկում կատարելու:»,
դ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 136.1-ին կետով.
«136.1. Ավտոտրանսպորտային միջոցի վրա տեղադրված բալոնների հաջորդ վկայագրման ժամկետը նշող կտրոնների տպագրումը, սույն կանոնակարգի 5-րդ և 6-րդ կետերով սահմանված պահանջներին համապատասխանող կազմակերպություններին բաշխումը, ինչպես նաև հաշվառումն իրականացվում են Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կողմից ներկայացվող հայտերի հիման վրա` համաձայն N 5 ձևի»,
ե. NN 2, 3 և 4 ձևերը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների,
զ. լրացնել N 5 ձևով` համաձայն N 4 հավելվածի.
2) որոշման N 3 հավելվածի գազաբալոնների պարբերական վկայագրման ու գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների գազավառելիքային սնման համակարգերի ճնշափորձարկման աշխատանքներ կատարող կազմակերպությունների արտադրական բազաների հիմնական տեխնոլոգիական սարքավորումների օրինակելի ցանկի 4-րդ տողը «Բալոնի ակուստիկ-առաքման հսկողության սարք» բառերից հետո լրացնել «(միայն 4-րդ տիպի բալոնների վկայագրում կատարող կազմակերպություններում)» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության 2010 թ. փետրվարի 2 Երևան
վարչապետՏ. Սարգսյան
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2010 թվականի հունվարի 21-ի N 53-Ն որոշման |
Վ Կ Ա Յ Ա Կ Ա Ն N _______
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՎՐԱ ՏԵՂԱԴՐՎԱԾ ԳԱԶԱԲԱԼՈՆԱՅԻՆ ՍԱՐՔԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՎԿԱՅԱԳՐՄԱՆ
Քաղ. _________________ |
____ ________________ 20 թ. |
1. Գազաբալոնային սարքավորումների տեղադրում կատարող կազմակերպության`
անվանումը__________________________________________________
գտնվելու վայրը_______________________________________________
հեռախոսահամարը, ֆաքսը _______________________________________
պետական գրանցման համարը ___________ ամսաթիվը ___ _________ _____ թ:
2. Ավտոտրանսպորտային միջոցի մակնիշը _____, թողարկման տարեթիվը ___,
հաշվառման համարանիշը_______, հենասարքը N _________, թափքը N ______,
շարժիչի տիպը _______ N ______, նույնականացման (VIN) համարը _________:
3. Ավտոտրանսպորտային միջոցի վրա տեղադրված են գազաբալոնային սարքավորումներ` սեղմված բնական (հեղուկացված նավթային) գազով աշխատելու համար:
4. Ավտոտրանսպորտային միջոցը լրակազմված է _______________________
(արտադրող կազմակերպության (գործարանի) անվանումը) |
կողմից ____ թվականին արտադրված և ___ _____ 20 թ. N_____ հավատարմագրման
վկայագրի հիման վրա գործող ________________________ կողմից վկայագրված
(բալոնները վկայագրող կազմակերպության անվանումը) |
բալոններով, որոնց տվյալներն ամփոփված են աղյուսակում:
NN |
Բալոնի համարը |
Հերթական վկայագրման ժամկետը |
NN |
Բալոնի համարը |
Հերթական վկայագրման ժամկետը | |
1. |
5. |
|||||
2. |
6. |
|||||
3. |
7. |
|||||
4. |
8. |
5. Գազաբալոնային սարքավորումները տեղադրված են __________________
(վերասարքավորման փաստաթղթերը
մշակող կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը, հեռախոսահամարը)
վերասարքավորման կոնստրուկտորական և տեխնոլոգիական փաստաթղթերին համապատասխան:
6. Հեղուկացված նավթային գազով աշխատելու համար գազաբալոնային սարքավորումներով կահավորված ավտոտրանսպորտային միջոցների գազավառելիքային սնման համակարգը փորձարկվել է 1,6 ՄՊա ճնշման տակ, և կատարվել է բալոնների վակուումացում (բալոնների` բնական գազով փչահարում):
7. Կատարվել է սեղմված բնական գազով աշխատելու համար գազաբալոնային սարքավորումներով կահավորված ավտոտրանսպորտային միջոցների գազավառելիքային սնման համակարգի ճնշափորձարկում` հաջորդաբար 1,0, 2,5, 4,9, 9,8 և 19,6 ՄՊա ճնշման տակ և հերմետիկության ստուգում: Կատարվել է բալոնների վակուումացում (բալոնների` բնական գազով փչահարում):
8. Գազաբալոնային սարքավորման բալոնների, ագրեգատների և հանգույցների ամրացման հուսալիությունը համապատասխանում է տեխնիկական կանոնակարգի պահանջներին:
9. Կատարված է սնման գազավառելիքային համակարգի կարգավորում` սեղմված բնական գազով (հեղուկացված նավթային գազով) աշխատելու համար:
10. Արտանետվող գազերում թունավոր բաղադրիչների պարունակության ցուցանիշների ստուգումը կատարված է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգին համապատասխան և համապատասխանում է սահմանված պահանջներին:
11. Ավտոտրանսպորտային միջոցը համապատասխանում է սեղմված բնական գազով (հեղուկացված նավթային գազով) աշխատելու համար նախատեսված տեխնիկական պահանջներին:
Ավտոտրանսպորտային միջոցի վրա
գազաբալոնային սարքավորումների տեղադրում
կատարող կազմակերպության ղեկավար |
_____________ | ______________ |
(ստորագրությունը) | (անունը, ազգանունը) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2010 թվականի հունվարի 21-ի N 53-Ն որոշման |
Վ Կ Ա Յ Ա Կ Ա Ն N _______
ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՎՐԱ ՏԵՂԱԴՐՎԱԾ ԲԱԼՈՆՆԵՐԻ ՎԿԱՅԱԳՐՄԱՆ ԵՎ ԳԱԶԱՎԱՌԵԼԻՔԱՅԻՆ ՍՆՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՃՆՇԱՓՈՐՁԱՐԿՄԱՆ
Քաղ. _________________ |
____ ________________ 20 թ. |
1. Բալոնների պարբերական վկայագրում կատարող կազմակերպության`
2. Ավտոտրանսպորտային միջոցի մակնիշը_____, թողարկման տարեթիվը ____,
3. Ավտոտրանսպորտային միջոցի վրա տեղադրված են գազաբալոնային սարքավորումներ` սեղմված բնական (հեղուկացված նավթային) գազով աշխատելու համար:
4. Ավտոտրանսպորտային միջոցը լրակազմված է _____ _________ 20 թ. վկայագրված բալոններով, որոնց տվյալներն ամփոփված են աղյուսակում:
NN |
Բալոնի համարը |
Հերթական վկայագրման ժամկետը |
NN |
Բալոնի համարը |
Հերթական վկայագրման ժամկետը | |
1. |
5. |
|||||
2. |
6. |
|||||
3. |
7. |
|||||
4. |
8. |
5. Գազաբալոնային սարքավորումները տեղադրվել են ___________________
(տեղադրող կազմակերպության անվանումը)
կողմից և տրվել է _____ __________ 20 թ. N___________ N 2 ձևի վկայականը:
6. Բալոնների նախորդ վկայագրումն իրականացվել է ___ _____ 20 թ. _______
(վկայագրող
կազմակերպության անվանումը)
7. Հեղուկացված նավթային գազով աշխատելու համար գազաբալոնային սարքավորումներով կահավորված ավտոտրանսպորտային միջոցների գազավառելիքային սնման համակարգը փորձարկվել է 1,6 ՄՊա ճնշման տակ, և կատարվել է բալոնների վակուումացում (բալոնների` բնական գազով փչահարում):
8. Կատարվել է սեղմված բնական գազով աշխատելու համար գազաբալոնային սարքավորումներով կահավորված ավտոտրանսպորտային միջոցների գազավառելիքային սնման համակարգի ճնշափորձարկում` հաջորդաբար 1,0, 2,5, 4,9, 9,8 և 19,6 ՄՊա ճնշման տակ և հերմետիկության ստուգում: Կատարվել է բալոնների վակուումացում (բալոնների` բնական գազով փչահարում):
9. Գազաբալոնային սարքավորման բալոնների, ագրեգատների և հանգույցների ամրացման հուսալիությունը համապատասխանում է տեխնիկական կանոնակարգի պահանջներին:
10. Ավտոտրանսպորտային միջոցը համապատասխանում է սեղմված բնական գազով (հեղուկացված նավթային գազով) աշխատելու համար նախատեսված տեխնիկական պահանջներին:
Ավտոտրանսպորտային միջոցի վրա
բալոնների պարբերական վկայագրում
կատարող կազմակերպության ղեկավար |
_____________ | ______________ |
(ստորագրությունը) | (անունը, ազգանունը) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2010 թվականի հունվարի 21-ի N 53-Ն որոշման |
ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՎՐԱ ՏԵՂԱԴՐՎԱԾ ԲԱԼՈՆՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՎԿԱՅԱԳՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ՆՇՈՂ ԿՏՐՈՆԻ
Կտրոնի դիմային կողմը |
Կտրոնի հակառակ կողմը | |||||||||||||||||||||||
|
|
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 4 ՀՀ կառավարության 2010 թվականի հունվարի 21-ի N 53-Ն որոշման |
Ձև N 5
Հ Ա Յ Տ
ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՎՐԱ ՏԵՂԱԴՐՎԱԾ ԲԱԼՈՆՆԵՐԻ ՀԱՋՈՐԴ ՎԿԱՅԱԳՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ՆՇՈՂ ԿՏՐՈՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
____ ___________ 20 թ.
1. Գազաբալոնային սարքավորումների տեղադրում (վկայագրում) կատարող կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ)`
անվանումը _________________________________________________________
գտնվելու վայրը _____________________________________________________
հեռախոսահամարը, ֆաքսը ___________________________________________
պետական գրանցման համարը________________, ամսաթիվը ___ _______ ___թ.
գործունեության տեսակը ______________________________________________:
2. Արտադրական բազայի գտնվելու վայրը _ ___________________________:
(վերասարքավորման փաստաթղթերը մշակող կազմակերպության |
___________________________________ կողմից մշակված վերասարքավորման
անվանումը, գտնվելու վայրը, հեռախոսահամարը)
կոնստրուկտորական և տեխնոլոգիական փաստաթղթերին համապատասխան (լրացնում է միայն տեղադրողը):
5. «Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով տրված հավատարմագրման վկայագրի համարը _________, տալու ամսաթիվը _____ ________________ 20 թ. (լրացնում է միայն վկայագրողը):
Հայտնում եմ, որ նշված գործունեության իրականացման համար նախատեսված արտադրական բազան համալրված է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին բավարարող անձնակազմով և սարքավորումներով, այդ թվում` ________________________ մակնիշի, ________________ թվականին, _________________________________________________ գործարանի կողմից արտադրված կոմպրեսորային սարքավորումով, որը վկայագրված է
_____ _________ 20 թ., վկայական` N __________:
Խնդրում եմ տրամադրել ____________________________________ հատ
(կտրոնների քանակը` տառերով և արաբական թվերով)
ավտոտրանսպորտային միջոցի վրա տեղադրված բալոնների հաջորդ վկայագրման ժամկետը նշող կտրոններ:
Հայտատու |
_____________ | ______________ |
(ստորագրությունը) | (անունը, ազգանունը, հայրանունը) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |