«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
11 հունվարի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 05005008
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
24 դեկտեմբերի 2004 թ. |
N 357-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 237-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 44-րդ հոդվածը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2004 թվականի սեպտեմբրի 20-ի «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ը նոր խմբագրությամբ հաստատելու մասին» N 237-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ում (այսուհետ՝ Կանոնակարգ 2) կատարել հետևյալ փոփոխությունը.
1.1. Կանոնակարգ 2-ի 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«15. Բանկի ընդհանուր կապիտալի նվազագույն չափը սահմանվում է.
ա) մինչև 2005 թ. հուլիսի 1-ը՝ մեկ միլիարդ հարյուր երեսուներկու միլիոն (1.132.000.000) դրամ գումար,
բ) 2005 թ. հուլիսի 1-ի դրությամբ և դրանից հետո՝ հինգ միլիոն (5.000.000) ԱՄՆ դոլարին համարժեք գումար,
գ) նոր ստեղծվող բանկերի համար՝ հինգ միլիարդ (5.000.000.000) դրամ գումար:»,
1.2. Կանոնակարգ 2-ը լրացնել հետևյալ բովանդակությամբ 291 կետով՝
«291. Եթե նոր ստեղծվող կամ գործող բանկի 51 և ավելի տոկոս կազմող մասնակից(ներ)ը իրավաբանական անձ է(են), որի(ոնց) վարկանիշը ըստ Ստանդարտ և Փուրզ կամ Մուդիզ վարկանշային գործակալությունների տրամադրած վարկանիշների Ա-(Ա3) և բարձր է, ապա ընդհանուր կապիտալի նվազագույն չափի նորմատիվի հաշվարկի մեջ հիմնական կապիտալի մեծությունը բազմապատկվում է հինգով: Սույն կետի դրույթը չի տարածվում Ն11, Ն12, Ն31, Ն32, Ն41, Ն42 և արտարժույթի տնօրինման նորմատիվներում օգտագործվող ընդհանուր կապիտալի հաշվարկի վրա:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2005 թվականի ապրիլի 1-ից:
ՀՀ կենտրոնական |
Տ. Սարգսյան |
2004 թ. դեկտեմբերի 29 |