ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 դեկտեմբերի 2008 թվականի N 1492-Ա
ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
«Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներին համապատասխան` անվճարունակության գործերով կառավարիչներ Խաչիկ Նազարյանին` 90.0 հազ. դրամ, Սաղաթել Ալեքսանյանին` 120.0 հազ. դրամ, Արտակ Հարությունյանին` 180.0 հազ. դրամ, Սերգեյ Դոյդոյանին` 210.0 հազ. դրամ, Հակոբ Ասոյանին` 30.0 հազ. դրամ, Արարատ Առաքելյանին` 30.0 հազ. դրամ, Հայկ Թարփոշյանին` 60.0 հազ. դրամ, Արտակ Սարգսյանին` 60.0 հազ. դրամ, Սեդրակ Մելքոնյանին` 180.0 հազ. դրամ, Սամվել Բաբլանյանին` 120.0 հազ. դրամ և Սեյրան Հովհաննիսյանին` 60.0 հազ. դրամ վճարելու նպատակով Հյուսիսային քաղաքացիական դատարանին 2008 թվականի չորրորդ եռամսյակում հատկացնել 1140.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով):
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2008 թ. դեկտեմբերի 23 Երևան |