ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ` ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿԻ ԾՈՎԱՅԻՆ ՆԱՎԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29–ի պայմանագրի 43 եւ 45-րդ հոդվածներին եւ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 7-րդ կետին համապատասխան` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. «Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության Մաքսային միության միասնական մաքսասակագնային կարգավորման մասին» Մաքսային միության հանձնաժողովի 2009 թվականի նոյեմբերի 27-ի թիվ 130 որոշման 7.1.10-րդ ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«7.1.10. Եվրասիական տնտեսական միության անդամ-պետության նավերի ռեեստրում գրանցված, Եվրասիական տնտեսական միության անդամ-պետություններից մեկի դրոշի ներքո լողացող, Եվրասիական տնտեսական միության տարածք ներմուծվող եւ «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով մինչեւ 2018 թվականի հունվարի 1-ը ներառյալ ձեւակերպվող ձկնորսական նավեր, լողացող բազաներ եւ ձկնամթերքների վերամշակման ու պահածոյացման համար նախատեսված այլ ծովային նավեր (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8902 00 100 0 ծածկագիր)՝ պայմանով, որ մաքսային հայտարարագրման ժամանակ կներկայացվեն Եվրասիական տնտեսական միության անդամ-պետության նավերի ռեեստրում դրանց գրանցումը հաստատող փաստաթղթերը,»:
2. Մաքսային միության 2011 թվականի հուլիսի 15-ի թիվ 728 որոշմամբ հաստատված՝ Մաքսային միության միասնական մաքսային տարածք ապրանքների առանձին կատեգորիաներ ներմուծելու դեպքում մաքսատուրքերի վճարումից ազատման կարգում կատարել հետեւյալ փոփոխությունները՝
ա) 11-րդ կետը ուժը կորցրած ճանաչել,
բ) 15-րդ կետում «7.1.8, 7.1.9» թվերը փոխարինել 7.1.8- 7.1.10» թվերով:
3. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից |
Բելառուսի Հանրապետությունից |
Ղազախստանի Հանրապետությունից |
Ղրղզստանի Հանրապետությունից |
Ռուսաստանի Դաշնությունից |
Վ. Գաբրիելյան |
Վ. Մատյուշևսկի |
Բ. Սագինտաև |
Օ. Պանկրատով |
Ի. Շուվալով |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: