ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 հոկտեմբերի 2023 թվականի N 1714-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1994-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 34-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպություններ և անհատ ձեռնարկատերեր ընտրելու մրցույթ անցկացնելու կարգը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 16-ի N 762 և 2007 թվականի հունիսի 21-ի N 819-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1994-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի՝
1) 14-րդ կետի 1-ին ենթակետում «ընդհանուր քանակի առնվազն 10 տոկոսի չափով միջմարզային և ներմարզային ավտոբուսային կանոնավոր երթուղիներում, իսկ ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր երթուղիներում՝ «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքով սահմանված տոկոսի չափով» բառերը փոխարինել «երթուղիներում ընդհանուր քանակի առնվազն 10 տոկոսի չափով` բացառությամբ «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված ավտոբուսների ընդհանուր քանակի 100 տոկոսի չափով դեպքերի» բառերով.
2) 22․1-ին կետում «1․5» թիվը փոխարինել «2․5» թվով.
3) 22․1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 22․2-րդ կետով.
«22․2․ Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված կազմակերպության կողմից սույն կարգի 83-րդ կետի 1-ին ենթակետի պահանջը խախտվելու հիմքով երթուղային ցանցը կազմակերպող մարմնի կողմից կազմակերպությանը երթուղիների սպասարկման իրավունքից զրկելու դեպքում գումարը չի վերադարձվում N 12 ձևում նշված կազմակերպության հաշվեհամարին։».
4) 66-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«66. Մրցույթը համարվում է չկայացած, եթե՝
1) հանձնաժողովն իրավազոր չէ, որի դեպքում 10-օրյա ժամկետում ընդհանուր հիմունքներով անցկացվում է կրկնակի մրցույթ։ Կրկնակի մրցույթին մասնակցելու համար նոր հայտեր չեն ընդունվում.
2) մրցույթին մասնակցելու համար ոչ մի հայտ չի ներկայացվել, կամ ներկայացված հայտում (հայտերում) առկա է սույն կարգով սահմանված հայտի մերժման հիմքերից որևէ մեկը, կամ, եթե մրցույթին մասնակցելու համար հայտ ներկայացրած կազմակերպություններից ոչ մեկը չի ներկայացել մրցույթին.
3) արտակարգ իրավիճակների պատճառով անհնար է դարձել մրցույթով նախատեսված աշխատանքների կատարումը։».
5) 66-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 66․1-ին կետով․
«66․1․ Սույն կարգի 66-րդ կետով նախատեսված մրցույթը կամ կրկնակի մրցույթը չկայացած հայտարարվելու կամ դրանց արդյունքում հաղթող չճանաչվելու դեպքերում հայտարարվում է նոր մրցույթ՝ սույն կարգի պահանջներին համապատասխան։».
6) N 1 ձևը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 1 հավելվածի.
7) N 14 ձևը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 2 հավելվածի.
8) N 7 ձևից մինչև N 10 ձևը ներառյալ, ամբողջ տեքստից հանել «(միկրոավտոբուսի)» և «(միկրոավտոբուսների)» բառերը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Մ. Գրիգորյան |
Երևան |
05.10.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2023 թվականիհոկտեմբերի 5-ի N 1714-Ն որոշման |
«Ձև N 1
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐ ԸՆՏՐԵԼՈՒ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
_________________________________ հայտարարում է ընդհանուր օգտագործման
(մրցույթ հայտարարող մարմնի անվանումը)
ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթ` հետևյալ թափուր ավտոբուսային երթուղիների համար`
NN ը/կ |
ԵՐԹՈՒՂՈՒ` | |||
անվանումը և համարը |
սկզբնակետը |
վերջնակետը |
սպասարկման համար պահանջվող հիմնական և պահուստային ավտոբուսների քանակը | |
1. |
||||
2. |
Ց Ա Ն Կ
ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ
1. Հայտ՝ N 2 ձևի:
2.* Ավտոբուսների գրանցման վկայագրեր (ժամանակավոր կտրոն):
3.*Ավտոբուսի նկատմամբ սեփականության կամ օգտագործման իրավունքի առկայությունը հավաստող փաստաթուղթ:
4.* Ավտոբուսն այլ տեuակի վառելիքով շահագործելու համար վերաuարքավորելու (կահավորելու) դեպքում` շահագործման և վերասարքավորման oրինականությունը հաuտատող փաuտաթուղթ:
5. Հավաքակայանի սեփականության կամ օգտագործման իրավունքը հավաստող փաստաթղթեր, գիշերակացով երթուղիների դեպքում վերջնակետում ավտոբուսների կայանումը, պահպանումը, նախաուղերթային տեխնիկական զննումը և վարորդների բուժզննումն ապահովելու նպատակով կնքված պայմանագրեր:
6. Ավտոկայարանային ծառայություն մատուցող կազմակերպության հետ կնքված սպասարկման նախնական, իսկ ներհամայնքային փոխադրումների դեպքում երթակարգավարական ծառայություններ մատուցող կազմակերպության հետ կնքված ծառայություններ մատուցելու նախնական պայմանագիր (գործող պայմանագրի առկայության դեպքում նախնական պայմանագիր չի պահանջվում):
7. Փակ ծրարով ներկայացնում է երթուղու uպաuարկման համար առաջարկվող մեկ ուղևոր և ուղեբեռ (եթե սահմանված է) փոխադրավարձը, իuկ միջմարզային և ներմարզային երթուղիների համար` նաև ըuտ նախատեսված միջանկյալ կանգառների (սույն պահանջը չի վերաբերում համայնքներում անցկացվող մրցույթներին):
Նշված փաստաթղթերի պատճենները ներկայացվում են մեկ օրինակից, կազմակերպության կողմից սոսնձված և ստորագրված փաթեթով:
Փաթեթների բացման oրը, ժամը և վայրը ___________________________________
Մրցույթի անցկացման oրը, ժամը և վայրը __________________________________
Հայտը ներկայացնելու օրը, ժամը, վայրը և վերջնաժամկետը __________________
Հեռախոuահամարը` լրացուցիչ տեղեկություն uտանալու համար:
*Չի ներկայացվում հայտ-պարտավորագիր ներկայացնելու դեպքում:»։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
05.10.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2023 թվականիհոկտեմբերի 5-ի N 1714-Ն որոշման |
«Ձև N 14
ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ
|
»: |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
05.10.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 հոկտեմբերի 2023 թվական: