«ԳՐԱՆՑՎԱԾ է»
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
24 փետրվարի 2004 թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ թիվ 60004027
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲՆԱԿԱՆ ՄԵՆԱՇՆՈՐՀՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
9 փետրվարի 2004 թ. ք. Երևան N 21-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀՈՂՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻՑ ԱՌԱՔՎՈՂ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՍԱԿԱԳՆԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին կետի ե), զ), թ) ենթակետերը և 17-րդ հոդվածի 1-ին մասի ա) կետը, նպատակ ունենալով խրախուսել էներգիայի վերականգնվող աղբյուրների օգտագործման ոլորտում տեղական և արտասահմանյան ներդրումների ներգրավումը` Հայաստանի Հանրապետության բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովը որոշում է.
1. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից հողմային էլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի վաճառքի սակագինը սահմանել 7.0 ԱՄՆ ցենտ/կՎտժ-ին համարժեք դրամ` առանց ավելացված արժեքի հարկի:
2. Սույն որոշման առաջին կետով սահմանված սակագինը գործում է մինչև 2016 թվականի ապրիլի 1-ը:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2001 թվականի նոյեմբերի 23-ի «Հողմաէլեկտրակայաններից առաքվող էլեկտրաէներգիայի սակագների մասին» N 62 որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ բնական մենաշնորհների |
Ռ. Նազարյան |