«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
16 ապրիլի 2003 թ.
Պետական գրանցման թիվ 05003131
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
25 մարտի 2003 թ. |
N 123-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի ԹԻՎ 363-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» և «լ» կետերը, 35-րդ հոդվածի 3-րդ մասը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապեության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 363-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի, վարկային կազմակերպությունների, օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի հաճախորդների վարկարժանության տեղեկատվական համակարգի՝ վարկային ռեգիստրի ստեղծման և վարկային ռեգիստրին Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի, վարկային կազմակերպությունների, օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի մասնակցության կարգում» (այսուհետև՝ կարգ) կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները.
1.1. կարգի 4-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 41 կետ՝
«41. Սույն կարգի իմաստով՝ վարկառու է համարվում այն անձը, որը վարկատուի հանդեպ ստանձնել է կամ կարող է ստանձնել սույն կարգի 3-րդ կետում նշված պարտավորություններից որևէ մեկը».
1.2. կարգի 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«13. Ընթացիկ տեղեկատվությունը ստանալու համար վարկատուն սույն կարգի թիվ 5 հավելվածով սահմանված ձևով, էլեկտրոնային եղանակով, վարկային ռեգիստր է ներկայացնում համապատասխան հարցում: Վարկային ռեգիստրի կողմից տեղեկատվությունը պետք է վարկատուին տրամադրվի հարցումը ստանալուց ոչ ուշ, քան երեք աշխատանքային օրվա ընթացքում, բացառությամբ այլ տեղեկատվության, որը վարկային ռեգիստրի կողմից վարկատուին տրամադրվում է ոչ ուշ, քան հարցումը ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում: Վարկային ռեգիստրում առկա այլ տեղեկատվություն պահանջելու դեպքում վարկատուն առանձին աղյուսակով պարտավոր է կցել նաև վարկառուի վերաբերյալ իրեն անհրաժեշտ լրացուցիչ տեղեկատվության ցանկը: Վարկային ռեգիստրի կողմից փաստաթղթային եղանակով տրամադրվող տեղեկա-տվությունը ստորագրվում է վարկային ռեգիստրի վարման համար պատասխանատու ստորաբաժանման ղեկավարի կողմից: Վերջինիս բացակայության դեպքում փաստաթղթերը ստորագրում է վարկային ռեգիստրի վարման համար պատասխանատու ստորաբաժանման՝ տեղեկատվության տրամադրման համար պատասխանատու աշխատակիցը».
1.3. կարգի 18-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«18. Վարկատուների կողմից կատարված բոլոր հարցումները գրանցվում են վարկային ռեգիստրի կողմից: Յուրաքանչյուր ամիս, մինչև ամսվա 7-րդ աշխատանքային օրը, Կենտրոնական բանկը ՍիԲիԷյնեթ ցանցի միջոցով վարկատուներին է ներկայացնում վարկատուի կողմից նախորդ ամսվա ընթացքում վարկային ռեգիստրի տեղեկատվության օգտագործման վերաբերյալ արձանագրություն (հավելված թիվ 7)».
1.4. կարգի 23-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«23. Վարկային ռեգիստրից տեղեկատվության ստացման համար վարկառուն պարտավոր է առձեռն ներկայացնել գրավոր դիմում (հավելված թիվ 6)՝ կից ներկայացնելով սահմանված սակագնի վճարումը հաստատող ֆինանսական փաստաթուղթը (օրինակ՝ վճարման հանձնարարական): Վարկառուի իրավաբանական անձ լինելու դեպքում դիմումը ստորագրվում և կնքվում է իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի կողմից: Վարկառուի ֆիզիկական անձ (անհատ ձեռնարկատեր) լինելու դեպքում կցվում է նաև անձը հաստատող փաստաթղթի պատճենը: Վարկային ռեգիստրի կողմից սույն կետով նախատեսված դիմումը բավարարվում է դիմումը ստանալու օրվանից՝ երրորդ աշխատանքային օրը».
1.5. կարգի 24-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«24. Դիմողը տեղեկատվությունը ստանում է առձեռն: Տեղեկատվությունը ստանալու համար վարկառուն (կամ նրա լիազորված անձը) պարտավոր է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ, իսկ լիազորված անձ լինելու դեպքում՝ նաև լիազորագիր: Այն դեպքերում, երբ ներկայացված փաստաթղթերը թերի են, կամ դիմումը ներկայացրած անձն իրավունք չունի պահանջել տվյալ տեղեկատվությունը, դիմումը մերժվում է վարկային ռեգիստրի վարման համար պատասխանատու Կենտրոնական բանկի ստորաբաժանման կողմից՝ պատասխան գրությամբ, իսկ դիմողի կողմից մուծված սակագինը հետ չի վերադարձվում: Փաստաթղթերի թերի լինելու դեպքում դիմողը կարող է լրացնել կամ փոփոխել փաստաթղթերը և կրկին դիմել վարկային ռեգիստրին՝ առանց լրացուցիչ վճարում կատարելու».
1.6. կարգի 25-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«25. Տրամադրված տեղեկատվության ամբողջականության և ճշմարտացիության համար օրենքով սահմանված պատասխանատվություն է կրում տեղեկատվությունը տրամադրող վարկատուն: Վարկային ռեգիստրից վարկառուի կարծիքով ոչ ճիշտ տեղեկատվություն ստանալու դեպքում վարկառուն կարող է գրավոր տեղեկացնել վարկային ռեգիստրին՝ մատնանշելով կասկած հարուցող տվյալները և պահանջել ճշգրտված տեղեկատվությունը: Վարկային ռեգիստրը, տվյալների արժանահավատությունը ստուգելուց և հարկ եղած դեպքում ճշգրտումներ իրականացնելուց հետո պատասխանում է վարկառուին՝ տրամադրելով ճշգրտված տեղեկատվությունը սույն կարգով սահմանված ժամկետներում».
1.7. կարգի 2-րդ հավելվածում և 2-րդ հավելվածի լրացման կարգում «արտարժույթի կոդը» բառերը փոխարինել «արժույթի կոդը» բառերով.
1.8. կարգի 6-րդ հավելվածից հանել «Նախատեսվող վարկի գումարը* (Հայաստանի Հանրապետության դրամով)» արտահայտությունը.
1.9. կարգի 8-րդ հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Հավելված 8
1. Համակարգում ձեվավորվող ֆայլերի անվանումները եվ տիպերը
1.1. Կենտրոնական բանկում լրացվող եվ վարվող ստանդարտ տեղեկագրերից ձեվավորվող ֆայլերը
ֆայլի անվանումը պարունակում է 19 նիշ (3n8d4n.LRS)`
● 3n - վարկատուի կոդը (այն վարկատուի կոդը, որին հասցեագրված է ֆայլը),
● 8d - ֆայլի ձևավորման ամսաթիվը (yyyymmdd, տարիամիսօր ֆորմատով) r,
● 4n - ֆայլի հերթական համարը ձևավորման օրվա սահմաններում, ֆայլի հերթական համարը սկսվում է 0001-ով և ավարտվում է 9999,
● LRS-ֆայլի ընդլայնում:
Յուրաքանչյուր ֆայլ պարունակում է բոլոր ստանդարտ տեղեկագրերը:
1.2. Վարկատուի կողմից ուղարկվող վարկերի ֆայլերի անվանումը եվ տեսակը
Ø Տեղեկատվություն նոր գրանցվող կամ գործող վարկի փոփոխության վերաբերյալ
Ֆայլի անվանումը պարունակում է 19 նիշ (3n8d4n.LRØ)`
● 3n - վարկատուի կոդը (այն վարկատուի կոդը, որտեղ ձևավորվում է ֆայլը),
● 8d - ֆայլի ձևավորման ամսաթիվը (yyyymmdd, տարիամիսօր ֆորմատով),
● 4n - ֆայլի հերթական համարը ձևավորման օրվա սահմաններում, ֆայլի հերթական համարը սկսվում է 0001-ով և ավարտվում է 9999,
● LRØ- ֆայլի ընդլայնում (ընդլայնման վերջին նիշը հավասար է զրոյի):
Յուրաքանչյուր ֆայլ պարունակում է տեղեկություն 1 վարկի վերաբերյալ:
Ø Տեղեկատվություն հեռացվող վարկի վերաբերյալ
Ֆայլի անվանումը պարունակում է 19 նիշ (3n8d4n.LRD)`
● 3n - վարկատուի կոդը (այն վարկատուի կոդը, որտեղ ձևավորվում է ֆայլը),
● 8d - ֆայլի ձևավորման ամսաթիվը (yyyymmdd, տարիամիսօր ֆորմատով),
● 4n - ֆայլի հերթական համարը ձևավորման օրվա սահմաններում, ֆայլի հերթական համարը սկսվում է 0001-ով և ավարտվում է 9999,
LRD- ֆայլի ընդլայնում:
Յուրաքանչյուր ֆայլ պարունակում է տեղեկություն 1 վարկի վերաբերյալ:
1.3. Կենտրոնական բանկից փոխանցվող անդորրագրի ֆայլի անվանումը եվ տեսակը
Կենտրոնական բանկում վարկերի մուտքագրման ընթացքում կատարվող ստուգումների արդյունքների հիման վրա ձևավորվում է անդորրագրի ֆայլ:
Ֆայլի անվանումը պարունակում է 19 նիշ (3n8d4n.LRA)`
● 3n - վարկատուի կոդը (այն վարկատուի կոդը, որին հասցեագրված է ֆայլը),
● 8d - ֆայլի ձևավորման ամսաթիվը (yyyymmdd, տարիամիսօր ֆորմատով),
● 4n - ֆայլի հերթական համարը ձևավորման օրվա սահմաններում, ֆայլի հերթական համարը սկսվում է 0001-ով և ավարտվում է 9999,
● LRA-ֆայլի ընդլայնում:
1.4. Վարկատուների կողմից ուղարկվող հարցման ֆայլի անվանումը եվ տեսակը
Ֆայլի անվանումը պարունակում է 14 նիշ (1x3n4d2n.XLS)`
● 1x- հայտի նշանը, որը տվյալ դեպքում ներկայացվում է Q-տառով,
● 3n-հարցում ուղարկող վարկատուի կոդը,
● 4d- ֆայլի ձևավորման ամսաթիվը (mmdd, ամիսօր ֆորմատով),
● 2n-հայտի հերթական համարը ձևավորման ամսաթվի սահմաններում,
● XLS- ֆայլի ընդլայնում:
1.5. Կենտրոնական բանկից փոխանցվող հաշվետվությունների ֆայլերի անվանումները եվ տեսակները
Ø Հարցմանը պատասխանող հաշվետվություն
Ֆայլի անվանումը պարունակում է 33 նիշ(1x 8d20x.QRP)`
● 1x - հաշվետվության կոդը, որը տվյալ դեպքում ներկայացվում է D-տառով,
● 8d - ֆայլի ձևավորման ամսաթիվը (yyyymmdd, տարիամիսօր ֆորմատով),
● 20x - անձնագրի կոդը կամ հարկային կոդը,
● QRP - ֆայլի ընդլայնում:
Ø Պարբերաբար վարկատուներին ուղարկվող հաշվետվություն
Ֆայլի անվանումը պարունակում է 16 նիշ (1x8d3n.QRP)`
● 1x - հաշվետվության տեսակը, որը տվյալ դեպքում ներկայացվում է S-տառով,
● 8d - ֆայլի ձևավորման ամսաթիվը (yyyymmdd, տարիամիսօր ֆորմատով),
● 3n - վարկատուի կոդը (այն վարկատուի կոդը, որին հասցեագրված է ֆայլը),
● QRP - ֆայլի ընդլայնում:
2. Հաղորդագրությունների կառուցվածքը եվ դաշտերի նկարագրությունԸ
Յուրաքանչյուր հաղորդագրություն բաղկացած է 3 մասից`
վերնագիր
տեքստ
վերջաբան
Հաղորդագրությունը սկսվում է ԷյԷսՍիԱյԱյ) հատուկ «{» նիշով և վերջանում «}» նիշերով: Սկզբի «{» նիշից հետո առանց ազատ տեղ թողնելու` լրացվում է մեկ տողով վերնագիրը, որն ավարտվում է ԷյԷսՍիԱյԱյ «¿» նիշով:
Հաղորդագրության վերնագրում նշվում է`
3x -ֆայլի ընդլայնումը,
5n -հաղորդագրությունն ուղարկող վարկատուի կոդը,
5n -հաղորդագրությունը ստացող վարկատուի կոդը:
Բուն հաղորդագրությունը կազմվում է դաշտերից: Դաշտերը պետք է լրացվեն համաձայն տվյալ դաշտի լրացման կանոնների և ֆորմատների: Հաղորդագրության տեքստային մասը բաղկացած է «Դաշտի կոդ»-ից և «Դաշտի պարունակություն»-ից: Հաղորդագրության մեջ դաշտի կոդը առջևից և հետևից վերցված է զույգ կետերի մեջ, օրինակ` «:101:»: Դաշտի կոդից հետո դրված երկու կետից հետո, առանց ազատ տեղ թողնելու, լրացվում է դաշտի համապատասխան տեղեկատվությունը: Յուրաքանչյուր տող ավարտվում է «¿» նիշով: Վերջին դաշտի վերջին նիշը լրացնելուց հետո դրվում է «¿», և դրվում են հաջորդաբար «}» և «¿» ԷյԷսՍիԱյԱյ) հատուկ նիշերը: Վերջիններս իրենցից ներկայացնում են հաղորդագրության վերջաբանը:
Ստորև նկարագրված է անդորրագրի օրինակ`
1. վերնագիր |
{LRA1030010600¿ |
2. տեքստ |
:A00:10601126598732¿
|
3. վերջաբան |
}¿ |
2.1. Ստանդարտ տեղեկագրերի կառուցվածքը
Վարկատուների տեղեկագիրը Կենտրոնական բանկի կայանից ուղարկվում է յուրաքանչյուր վարկատուի աշխատանքային կայանին և տեղեկություններ է պարունակում իր մասնաճյուղերի վերաբերյալ:
®
Պ/Օ1 | Դաշտի կոդը | Դաշտի անվանումը | Դաշտի ֆորմատը2 |
Պ | B01 | Վարկատուի կոդը | * |
Պ | B02 | Մասնաճյուղի կոդը | * |
Պ | B03 | Անվանումը | * |
Պ | B04 | Կարճ անվանումը | * |
Պ | B05 | Հասցեն | * |
Օ | B06 | Վարկատուի տնօրենը | * |
Օ | B07 | Գլխավոր հաշվապահը | * |
––|
®
Պ | C01 | Արժույթի կոդը | * |
Պ | C02 | Անվանումը | * |
Պ | C03 | Միավորը | * |
Պ | C04 | Փոխարժեքը | * |
Պ | C05 | Ամսաթիվը | * |
––|
®
Պ | T01 | Կոդը | * |
Պ | T02 | Վարկի տեսակը | * |
––|
®
Պ | S01 | Կոդը | * |
Պ | S02 | Անվանումը | * |
––|
®
Պ | D01 | Կոդը | * |
Պ | D02 | Աղբյուրը | * |
––|
®
Պ | P01 | Կոդը | * |
Պ | P02 | Սեփականության ձևը | * |
––|
®
Պ | R01 | Կոդը | * |
Պ | R02 | Ռիսկի դասը | * |
––|
®
Պ | Z01 | Կոդը | * |
Պ | Z02 | Մարզի անվանումը | * |
––|
Դաշտի բովանդակությունը | Դաշտի կոդը |
Վարկատուների տեղեկագիրը | B01-B07 |
Արժույթի տեղեկագիրը | C01-C05 |
Վարկի տեսակը | T01-T02 |
Ոլորտի տեղեկագիրը | S01-S02 |
Վարկի տրամադրման աղբյուրը | D01-D02 |
Սեփականության ձևը | P01-P02 |
Վարկային ռիսկի դասը | R01-R02 |
Մարզերի տեղեկագիրը | Z01-Z02 |
Դաշտերի նկարագրությունը
դաշտ:B01: Վարկատուի կոդը
ֆորմատ *
այս դաշտում նշվում է այն վարկատուի կոդը, որին ուղարկվում է տեղեկագիրը,
դաշտ:B02: Մասնաճյուղի կոդը
ֆորմատ *
այս դաշտում նշվում են ուղարկվող հաղորդագրության մեջ :B01: դաշտում նշված վարկատուի մասնաճյուղերի կոդերը,
դաշտ:B03: Անվանումը
ֆորմատ *
այս դաշտում նշվում է :B01: դաշտում ներկայացված վարկատուի անվանումը,
դաշտ:B04: Կարճ անվանումը
ֆորմատ *
այս դաշտում նշվում է :B01: դաշտում ներկայացված վարկատուի կարճ անվանումը,
դաշտ:B05: Հասցեն
ֆորմատ *
այս դաշտում նշվում է :B01: դաշտում ներկայացված վարկատուի հասցեն,
դաշտ:B06: Վարկատուի տնօրենը
ֆորմատ *
այս դաշտում նշվում է :B01: դաշտում ներկայացված վարկատուի տնօրենը,
դաշտ:B07: Գլխավոր հաշվապահը
ֆորմատ *
այս դաշտում նշվում է :B01: դաշտում ներկայացված վարկատուի գլխավոր հաշվապահը,
դաշտ :C01: Արժույթի կոդը
ֆորմատ *
այս դաշտում նշվում է արժույթի կոդը,
դաշտ :C02 : Անվանումը
ֆորմատ *
այս դաշտում նշվում է :C01 : դաշտում նշված արժույթի անվանումը,
դաշտ :C03: Արժույթի միավորը
ֆորմատ *
այս դաշտում նշվում է :C01: դաշտում նշված արժույթի միավորը,
դաշտ :C04: Արտարժույթի փոխարժեքը
ֆորմատ *
այս դաշտում նշվում է :C01: դաշտում նշված արտարժույթի փոխարժեքը,
դաշտ :C05: Ամսաթիվը
ֆորմատ *
այս դաշտում նշվում է տեղեկագրի մուտքագրման ամսաթիվը,
դաշտ :T01 : Կոդը
ֆորմատ *
այս դաշտում նշվում է տրամադրվող վարկի տեսակի կոդը,
դաշտ :T02 : Վարկի տեսակը
ֆորմատ *
այս դաշտում նշվում է տրամադրվող վարկի տեսակը,
դաշտ :S01: Կոդը
ֆորմատ *
այս դաշտում նշվում է վարկի օգտագործման ոլորտի կոդը,
դաշտ :S02 : Անվանումը
ֆորմատ *
այս դաշտում նշվում է ոլորտի անվանումը,
դաշտ :D01 : Կոդը
ֆորմատ *
այս դաշտում նշվում է վարկի տրամադրման աղբյուրի կոդը,
դաշտ :D02 : Աղբյուրը
ֆորմատ *
այս դաշտում նշվում է վարկի տրամադրման աղբյուրի անվանումը,
դաշտ :P01: Կոդը
ֆորմատ *
այս դաշտում նշվում է վարկառուի սեփականության ձևի կոդը,
դաշտ :P02 : Սեփականության ձևը
ֆորմատ *
այս դաշտում նշվում է սեփականության ձևի անվանումը,
դաշտ :R01 : Կոդը
ֆորմատ *
այս դաշտում նշվում է տրամադրվող վարկի վարկային ռիսկի դասի կոդը,
դաշտ :R02 : Ռիսկի դասը
ֆորմատ *
այս դաշտում նշվում է վարկային ռիսկի դասի անվանումը,
դաշտ :Z01 : Կոդը
ֆորմատ *
այս դաշտում նշվում է վարկի տրամադրման մարզի կոդը,
դաշտ :Z02 : Մարզի անունը
ֆորմատ *
այս դաշտում նշվում է մարզի անունը:
2.2. Շտեմարանում գրանցվող վարկի կառուցվածքը
Պ/Օ | Դաշտի կոդը |
Դաշտի անվանումը | Դաշտի ֆորմատը |
Պ | 101 | Վարկային ռեգիստրի կոդը | * |
Պ | 102 | Վարկատուի կոդը | * |
Պ | 103 | Մասնաճյուղի կոդը | * |
Պ | 201 | Վարկառուի կարգավիճակը | * |
Պ | 202 | Վարկառուի անունը/անվանումը | * |
Օ | 203 | Վարկառուի ազգանունը | * |
Օ | 204 | Վարկառուի հայրանունը | * |
Պ | 205 | Վարկառուի գործող անձնագրի կոդը/հարկային կոդը | * |
Պ | 206 | Մարզի կոդը | * |
O | 207 | Հասցեն | * |
O | 208 | Սեփականության ձևը | * |
Պ | 209 | Ռեզիդենտությունը | * |
Պ | 210 | Վարկատուի հետ կապված են/ կապված չեն | * |
Օ | 211 | Գործադիր տնօրենը | * |
Պ | 212 | Տարբերակի հերթական համարը | * |
Պ | 301 | Պայմանագրի ամսաթիվը | * |
Պ | 302 | Պայմանագրի համարը | * |
Պ | 303 | Վարկի փոփոխության ամսաթիվը | * |
O | 304 | Փաստացի մասնակի մարման ամսաթիվը | * |
Պ | 305 |
Փաստացի տրամադրված գումարի ամսաթիվը |
* |
Պ | 306 | Պայմանագրի մարման ամսաթիվը | * |
Պ | 307 | Վարկի վիճակը | * |
Օ | 308 | Գրավի գումարը | * |
Օ | 309 | Գրավի առարկան | * |
Օ | 310 | Գրավի վերաբերյալ այլ նշումներ | * |
Պ | 401 | Վարկի տեսակը | * |
Պ | 402 | Տրամադրման աղբյուրը | * |
Պ | 403 | Վարկային ռիսկի դասը | * |
Պ | 404 | Օգտագործման ոլորտը | * |
Պ | 405 | Օգտագործման մարզը | * |
Պ | 406 | Պայմանների վերանայման քանակը | * |
Օ | 407 | Մասհանման գումարը | * |
––|
®
Պ | 501 | Արժույթի կոդը | * |
Պ | 502 | Պայմանագրով նախատեսված գումարը | * |
Պ | 503 | Պայմանագրով նախատեսված տոկոսը | * |
Պ | 504 | Տրամադրված գումարը | * |
Պ | 505 | Մարված գումարը | * |
Պ | 506 | Փաստացի մնացորդը | * |
Պ | 507 | Ժամկետանց պարտավորությունները | * |
Պ | 508 | Ժամկետանց տոկոսը | * |
––|
®
Պ | 601 | Երաշխավորողի կարգավիճակը | * |
Պ | 602 | Երաշխավորողի անունը/անվանումը | * |
Օ | 603 | Երաշխավորողի հայրանունը | * |
Օ | 604 | Երաշխավորողի ազգանունը | * |
Պ | 605 | Անձնագրի կոդը /հարկային կոդը | * |
Օ | 606 | Հասցեն | * |
Պ | 607 | Մարզի կոդը | * |
Պ | 608 | Երաշխիքի գումարը | * |
Օ | 609 | Երաշխավորողի սեփականության ձևը | * |
––|
®
Պ | 701 | Փոխկապակցված անձի կարգավիճակը | * |
Պ | 702 | Փոխկապակցված անձի անունը /անվանումը | * |
O | 703 | Փոխկապակցված անձի հայրանունը | * |
O | 704 | Փոխկապակցված անձի ազգանունը | * |
Պ | 705 | Փոխկապակցված անձի անձնագրի կոդը / հարկային կոդը | * |
Պ | 706 | Մարզի կոդը | * |
O | 707 | Հասցեն | * |
Պ | 708 | Վարկային ռեգիստրի կոդը (փոխկապակցված անձի վարկերի կոդերը) | * |
O | 709 | Փոխկապակցված անձի սեփականության ձևը | * |
––|
®
Պ | 901 | Սեփականատիրոջ կարգավիճակը | * |
Պ | 902 | Սեփականատիրոջ անունը /անվանումը | * |
Օ | 903 | Սեփականատիրոջ հայրանունը | * |
Օ | 904 | Սեփականատիրոջ ազգանունը | * |
Պ | 905 | Սեփականատիրոջ անձնագրի կոդը / հարկային կոդը | * |
Պ | 906 | Մարզի կոդը | * |
O | 907 | Հասցեն | * |
O | 908 | Սեփականատիրոջ սեփականության ձևը | * |
––|
Դաշտի բովանդակությունը | Դաշտի կոդը |
Վարկի մանրամասները | 501-508 |
Երաշխավորողները | 601-608 |
Փոխկապակցված անձինք | 701-708 |
Սեփականատերերը | 901-907 |
Դաշտերի նկարագրությունը
դաշտ:101: Վարկային ռեգիստրի կոդը
ֆորմատ *
այս դաշտում նշվում է վարկի կոդը վարկային ռեգիստրում, որը պարունակում է`
● վարկատուի կոդը,
● վարկի մուտքագրման ամսաթիվը,
● վարկի հերթական համարը տվյալ օրվա սահմաններում, հերթական համարը սկսվում է 0001-ից մինչև 9999-ը,
● ստուգիչ նիշը,
դաշտ:102: Վարկատուի կոդը
ֆորմատ *
այս դաշտում նշվում է վարկը տրամադրող վարկատուի կոդը,
դաշտ:103:Մասնաճյուղի կոդը
ֆորմատ *
այս դաշտում նշվում է վարկը տրամադրող վարկատուի մասնաճյուղի կոդը (եթե վարկը տրամադրվել է գլխամասի կողմից, ապա դաշտը պարտադիր հավասար է 00 (2 զրո)),
դաշտ:201: Վարկառուի կարգավիճակը
ֆորմատ *
այս դաշտում նշվում է վարկառուի ֆիզիկական կամ իրավաբանական անձ լինելը,
դաշտ:202:Վարկառուի անունը/անվանումը
ֆորմատ *
այս դաշտում նշվում է վարկառուի ֆիզիկական անձ լինելու դեպքում` անունը կամ իրավաբանական անձ լինելու դեպքում` անվանումը,
դաշտ:203:Վարկառուի ազգանունը
ֆորմատ *
այս դաշտում նշվում է վարկառուի ազգանունը,
դաշտ:204:Վարկառուի հայրանունը
ֆորմատ *
այս դաշտում նշվում է վարկառուի հայրանունը,
դաշտ :205 : Վարկառուի անձնագրի կոդը/հարկային կոդը
ֆորմատ *
այս դաշտում նշվում է վարկառուի ֆիզիկական անձ լինելու դեպքում` անձնագրի կոդը, իսկ իրավաբանական անձ լինելու դեպքում` հարկային կոդը,
դաշտ :206 : Մարզի կոդը
ֆորմատ *
այս դաշտում նշվում է այն մարզի կոդը, որտեղ օգտագործվելու է վարկը,
դաշտ :207: Հասցեն
ֆորմատ *
այս դաշտում նշվում է վարկառուի հասցեն,
դաշտ:208: Սեփականության ձևը
ֆորմատ *
այս դաշտում նշվում է վարկառուի սեփականության ձևը,
դաշտ :209 : Ռեզիդենտությունը
ֆորմատ *
այս դաշտում նշվում է վարկառուի ռեզիդենտ կամ ոչ ռեզիդենտ լինելու դեպքերը,
դաշտ :210 : Վարկատուի հետ կապված են/կապված չեն
ֆորմատ *
այս դաշտում նշվում է վարկառուի կապվածությունը վարկատուի հետ,
դաշտ :211 : Գործադիր տնօրենը
ֆորմատ *
այս դաշտում նշվում են` վարկառուի իրավաբանական անձ լինելու դեպքում` գործադիր տնօրենի վերաբերյալ տվյալներ,
դաշտ :212 : Տարբերակի հերթական համարը
ֆորմատ *
այս դաշտում նշվում է վարկի տարբերակի հերթական համարը,
դաշտ :301 : Պայմանագրի ամսաթիվը
ֆորմատ *
այս դաշտում նշվում է պայմանագրի կնքման ամսաթիվը, համաձայն որի տրամադրվել է վարկը,
դաշտ :302 : Պայմանագրի համարը
ֆորմատ *
այս դաշտում նշվում է պայմանագրի համարը,
դաշտ :303 : Վարկի փոփոխության ամսաթիվը
ֆորմատ *
այս դաշտում նշվում է վարկում փոփոխություն կատարելու ամսաթիվը,
դաշտ :304 : Փաստացի կատարված մասնակի մարման ամսաթիվը
ֆորմատ *
այս դաշտում նշվում է փաստացի կատարված մասնակի մարման վերջին ամսաթիվը,
դաշտ :305 : Փաստացի տրամադրված գումարի ամսաթիվը
ֆորմատ *
այս դաշտում լրացվում է վարկի փաստացի տրամադրման ամսաթիվը,
դաշտ :306 : Պայմանագրի մարման ամսաթիվը
ֆորմատ *
այս դաշտում նշվում է պայմանագրում ներկայացված վարկի մարման ամսաթիվը,
դաշտ :307: Վարկի վիճակը
ֆորմատ *
այս դաշտում նշվում է վարկի վիճակը (մարված կամ չմարված),
դաշտ :308 : Գրավի գումարը
ֆորմատ *
այս դաշտում նշվում է գրավի գնահատված արժեքը,
դաշտ : 309: Գրավի առարկան
ֆորմատ *
այս դաշտում նշվում է գրավի առարկայի տեսակը,
դաշտ :310: Գրավի այլ նշումներ
ֆորմատ *
այս դաշտում նշվում են գրավի վերաբերյալ այլ տվյալներ,
դաշտ :401 : Վարկի տեսակը
ֆորմատ *
այս դաշտում նշվում է տրամադրված վարկի տեսակը,
դաշտ :402 : Տրամադրման աղբյուրը
ֆորմատ *
այս դաշտում նշվում է վարկի տրամադրման աղբյուրը,
դաշտ :403 : Վարկային ռիսկի դասը
ֆորմատ *
այս դաշտում նշվում է վարկի վարկային ռիսկի դասը,
դաշտ :404 : Օգտագործման ոլորտը
ֆորմատ *
այս դաշտում նշվում է վարկի օգտագործման ոլորտը,
դաշտ :405: Օգտագործման մարզը
ֆորմատ *
այս դաշտում նշվում է այն մարզը, որտեղ կիրառվելու է վարկը,
դաշտ :406: Պայմանների վերանայման քանակը
ֆորմատ *
այս դաշտում նշվում է վարկի վերանայումների քանակը,
դաշտ : 407: Մասհանման գումարը
ֆորմատ *
այս դաշտում նշվում է վարկի գծով ընդհանուր կամ հատուկ պահուստին կատարված մասհանման գումարը,
դաշտ :501: Արժույթի կոդը
ֆորմատ *
այս դաշտում նշվում է վարկի տրամադրման արժույթի կոդը,
դաշտ :502 : Պայմանագրով նախատեսված գումարը
ֆորմատ *
այս դաշտում նշվում է վարկի պայմանագրով նախատեսված գումարը,
դաշտ :503: Պայմանագրով նախատեսված տոկոսը
ֆորմատ *
այս դաշտում նշվում է վարկի պայմանագրով նախատեսված տոկոսը,
դաշտ :504: Տրամադրված գումարը
ֆորմատ *
այս դաշտում նշվում է տրամադրված գումարը,
դաշտ :505: Մարված գումարը
ֆորմատ *
այս դաշտում նշվում է վարկառուի կողմից մարված հիմնական գումարը,
դաշտ :506: Փաստացի մնացորդը
ֆորմատ *
այս դաշտում լրացվում է վարկի փաստացի մնացորդը,
դաշտ :507: Ժամկետանց պարտավորությունները
ֆորմատ *
այս դաշտում նշվում է ժամկետանց հիմնական գումարը,
դաշտ :508: Ժամկետանց տոկոսը
ֆորմատ *
այս դաշտում նշվում է ժամկետանց հիմնական տոկոսների գումարը,
դաշտ :601: Երաշխավորողի կարգավիճակը
ֆորմատ *
այս դաշտում նշվում է վարկը երաշխավորողի կարգավիճակը` ֆիզիկական անձ է, թե իրավաբանական,
դաշտ :602: Երաշխավորողի անունը/անվանումը
ֆորմատ *
այս դաշտում նշվում է վարկը երաշխավորողի (կախված ֆիզիկական կամ իրավաբանական անձ լինելուց) անունը կամ անվանումը,
դաշտ :603 : Երաշխավորողի հայրանունը
ֆորմատ *
այս դաշտում նշվում է երաշխավորողի հայրանունը,
դաշտ :604: Երաշխավորողի ազգանունը
ֆորմատ *
այս դաշտում նշվում է երաշխավորողի ազգանունը,
դաշտ :605 : Անձնագրի կոդը/հարկային կոդը
ֆորմատ *
այս դաշտում նշվում է երաշխավորողի (կախված ֆիզիկական կամ իրավաբանական անձ լինելուց) հարկային կոդը կամ անձնագրի կոդը,
դաշտ :606: Հասցեն
ֆորմատ *
այս դաշտում նշվում է երաշխավորողի հասցեն,
դաշտ :607: Մարզի կոդը
ֆորմատ *
այս դաշտում նշվում է երաշխավորողի մարզի կոդը,
դաշտ :608 : Երաշխիքի գումարը
ֆորմատ *
այս դաշտում նշվում է երաշխավորողի երաշխիքի գումարը,
դաշտ :609: Սեփականության ձևը
ֆորմատ *
այս դաշտում նշվում է երաշխավորողի սեփականության ձևը,
դաշտ :701: Փոխկապակցված անձի կարգավիճակը
ֆորմատ *
այս դաշտում նշվում է վարկառուի հետ փոխկապակցված անձի առկայության դեպքում, վերջինիս կարգավիճակը` ֆիզիկական անձ է, թե իրավաբանական,
դաշտ :702: Փոխկապակցված անձի անունը/անվանումը
ֆորմատ *
այս դաշտում նշվում է փոխկապակցված անձի (կախված ֆիզիկական կամ իրավաբանական անձ լինելուց) անունը կամ անվանումը,
դաշտ :703: Փոխկապակցված անձի հայրանունը
ֆորմատ *
այս դաշտում նշվում է փոխկապակցված անձի հայրանունը,
դաշտ :704: Փոխկապակցված անձի ազգանունը
ֆորմատ *
այս դաշտում նշվում է փոխկապակցված անձի ազգանունը,
դաշտ : 705: Փոխկապակցված անձի անձնագրի կոդը/հարկային կոդը
ֆորմատ *
այս դաշտում նշվում են փոխկապակցված անձի (կախված ֆիզիկական կամ իրավաբանական անձ լինելուց) անձնագրի կոդը կամ հարկային կոդը,
դաշտ :706: Մարզի կոդը
ֆորմատ *
այս դաշտում նշվում է փոխկապակցված անձի մարզի կոդը,
դաշտ : 707: Հասցեն
ֆորմատ *
այս դաշտում նշվում է փոխկապակցված անձի հասցեն,
դաշտ:708 : Վարկային ռեգիստրի կոդը (փոխկապակցված անձի վարկերի կոդերը)
ֆորմատ *
այս դաշտում նշվում են փոխկապակցված անձի վարկի կոդը վարկային ռեգիստրում,
դաշտ:709: Սեփականության ձևը
ֆորմատ *
այս դաշտում նշվում է փոխկապակցված անձի սեփականության ձևը,
դաշտ : 901 : Սեփականատիրոջ կարգավիճակը
ֆորմատ *
այս դաշտում նշվում է վարկառուի կապիտալում 10% և ավելի մասնակցություն ունեցող կամ 5-7 ամենամեծ մասնաբաժին ունեցող սեփականատերերի կարգավիճակը` ֆիզիկական անձ է, թե իրավաբանական,
դաշտ :902 : Սեփականատիրոջ անունը/անվանումը
ֆորմատ *
այս դաշտում նշվում է վարկառուի սեփականատիրոջ (կախված ֆիզիկական կամ իրավաբանական անձ լինելուց) անունը կամ անվանումը,
դաշտ :903 : Սեփականատիրոջ հայրանունը
ֆորմատ *
այս դաշտում նշվում է սեփականատիրոջ հայրանունը,
դաշտ :904 : Սեփականատիրոջ ազգանունը
ֆորմատ *
այս դաշտում նշվում է սեփականատիրոջ ազգանունը,
Դաշտ : 905 : Սեփականատիրոջ անձնագրի կոդը/հարկային կոդը
ֆորմատ *
այս դաշտում նշվում է սեփականատիրոջ (կախված ֆիզիկական կամ իրավաբանական անձ լինելուց) հարկային կոդը կամ անձնագրի կոդը,
դաշտ :906 : Մարզի կոդը
ֆորմատ *
այս դաշտում նշվում է սեփականատիրոջ մարզի կոդը,
դաշտ :907 : Հասցեն
ֆորմատ *
այս դաշտում նշվում է սեփականատիրոջ հասցեն,
դաշտ :908: Սեփականության ձևը
ֆորմատ *
այս դաշտում նշվում է սեփականատիրոջ սեփականության ձևը:
2.3. Հեռացվող վարկի կառուցվածքը
Պ/Օ | Դաշտի կոդը |
Դաշտի անվանումը | Դաշտի ֆորմատը |
Պ |
101 |
Վարկային ռեգիստրի կոդը |
* |
Դաշտերի նկարագրությունը
դաշտ:101: Վարկային ռեգիստրի կոդը
ֆորմատ *
այս դաշտում նշվում է վարկի կոդը վարկային ռեգիստրում, որը պարունակում է`
● վարկի մուտքագրման ամսաթիվը,
● վարկի հերթական համարը տվյալ օրվա սահմաններում, հերթական համարը սկսվում է 0001-ից մինչև 9999-ը,
● ստուգիչ նիշ:
2.4. Անդորրագրի կառուցվածքը
Այս հաղորդագրությունը Կենտրոնական բանկի կողմից ուղարկվում է վարկատուի աշխատանքային կայանին` տեղեկացնելով այն մասին, թե մինչ այդ վարկատուի ծրագրային համակարգից ուղարկած ֆայլը հաջող է անցել ստուգումը, թե ոչ:
Պ/Օ | Դաշտի կոդը |
Դաշտի անվանումը | Դաշտի ֆորմատը |
Պ | A00 | Վարկային ռեգիստրի կոդը | * |
Պ | A01 | Ստացված ֆայլի անվանումը | * |
Պ | A02 | Հաղորդագրության կոդը (ընդունված է/ընդունված չէ) | * |
Օ | A03 | Սխալի բովանդակությունը | * |
Դաշտերի նկարագրությունը
դաշտ :A00: Վարկային ռեգիստրի կոդը
ֆորմատ *
այս դաշտում նշվում է վարկատուի աշխատանքային կայանից ստացված հաղորդագրության մեջ առկա վարկային ռեգիստրի կոդը, որի համար ուղարկվում է անդորրագիրը,
դաշտ :A01: Ստացված ֆայլի անվանումը
ֆորմատ *
այս դաշտում նշվում է ստացված ֆայլի անվանումը, որը պարունակում է`
● վարկատուի կոդը,
● ուղարկման ամսաթիվը,
● հաղորդագրության հերթական համարը,
● ֆայլի ընդլայնումը,
դաշտ :A02: Հաղորդագրության կոդը
ֆորմատ *
այս դաշտում նշվում է ստացված հաղորդագրության համար ձևավորված անդորրագրի պատասխանը` ընդունված է, կամ մերժված լինելու դեպքում` սխալի կոդը:
դաշտ :A03: Սխալի բովանդակությունը
ֆորմատ *
այս դաշտում նշվում է հաղորդագրության մեջ սխալի առկայության դեպքում` վերջինիս բովանդակությունը»:
_________________
1 Պ - պարտադիր, Օ-օժանդակ:
2* - Հաղորդագրությունների դաշտերի ֆորմատները համապատասխանում են Կենտրոնական բանկի նախագահի որոշմամբ սահմանված ձևերին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|