ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 հուլիսի 2014 թվականի N 662-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 968-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի սեպտեմբերի 5-ի «Հսկիչ-դրամարկղային մեքենաների միջոցով օրվա ընթացքում իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի մասին տեղեկությունները ցանցային կապի միջոցներով հարկային մարմին ուղարկելու պարտադիր ժամկետները սահմանելու մասին» N 968-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) ա. 2014 թվականի օգոստոսի 1-ից` 2013 թվականի արդյունքներով 30.0 մլն դրամից մինչև 58.35 մլն դրամ իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողների համար,
բ. 2014 թվականի հոկտեմբերի 1-ից` 2013 թվականի արդյունքներով 10.0 մլն դրամից մինչև 30.0 մլն դրամ իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողների համար,
գ. 2015 թվականի հունվարի 1-ից` 2013 թվականի արդյունքներով մինչև 10.0 մլն դրամ իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողների համար:»:
2. Թույլատրել «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի`
1) «ա» պարբերությունում նշված հարկ վճարողների համար հսկիչ-դրամարկղային մեքենաների իրացման գին սահմանել առավելագույնը 150 հազ. դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը).
2) «բ» պարբերությունում նշված հարկ վճարողների համար հսկիչ-դրամարկղային մեքենաների իրացման գին սահմանել առավելագույնը 120 հազ. դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը).
3) «գ» պարբերությունում նշված`
ա. 5.0 մլն դրամից մինչև 10.0 մլն դրամ իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողների համար հսկիչ-դրամարկղային մեքենաների իրացման գին սահմանել առավելագույնը 80 հազ. դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը),
բ. մինչև 5.0 մլն դրամ իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողների համար հսկիչ-դրամարկղային մեքենաների իրացման գին սահմանել առավելագույնը 60 հազ. դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը).
4) գյուղերում (բացառությամբ սահմանամերձ գյուղերի) հաշվառված և փաստացի գործունեություն իրականացնող սույն կետի 1-3-րդ ենթակետերում նշված հարկ վճարողների համար հսկիչ-դրամարկղային մեքենաների իրացման գին սահմանել նույն ենթակետերում նշված համապատասխան գների 50 տոկոսը.
5) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքների ցանկը հաստատելու մասին» N 713 որոշմամբ հաստատված ցանկում ներառված սահմանամերձ գյուղերում հաշվառված և փաստացի գործունեություն իրականացնող սույն կետի 1-3-րդ ենթակետերում նշված հարկ վճարողներին հսկիչ-դրամարկղային մեքենաներ տրամադրել անվճար:
3. Սույն որոշման 2-րդ կետի 4-րդ և 5-րդ ենթակետերում նշված հարկ վճարողներին, համապատասխանաբար, 50 տոկոս գնով և անվճար հիմունքներով տրամադրել ոչ ավելի, քան մեկ հսկիչ-դրամարկղային մեքենա:
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` ապահովել «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպությունում սույն որոշման 2-րդ կետի 1-5-րդ ենթակետերում նշված հարկ վճարողների կողմից ձեռք բերված հսկիչ-դրամարկղային մեքենաների արժեքի` իրացված գնի և սույն որոշման 2-րդ կետի 1-5-րդ ենթակետերում նշված գների վերահաշվարկի կատարումը, և տարբերությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերադարձնել հարկ վճարողներին:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարկմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2014 թվականի հուլիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. հուլիսի 7 Երևան |