«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
7 փետրվարի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 փետրվարի 2007 թվականի N 86-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1851-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1851-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նարարարությանը Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին հատկացնել 265,000.0 հազ. դրամ, որից` 2007 թվականի 1-ին եռամսյակում` 66,248.7 հազ. դրամ, 1-ին կիսամյակում` 132,497.5 հազ. դրամ, ինն ամսում` 198,746.0 հազ. դրամ:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ սույն որոշման 2-րդ կետում նշված ծախսերի ֆինանսավորումն ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների իրականացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի կողմից հաստատված ծախսերի նախահաշվի համաձայն:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1851-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ
(հազ. դրամ) |
Խում- |
Ենթա- խում- բը |
Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման խմբերի և ենթախմբերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները |
Վերաբաշխում «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի N 1 հավելվածում և փոփոխություններ ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 21-ի N 1851-Ն որոշման N 5 հավելվածում (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում) | |||
առաջին եռամսյակ |
առաջին կիսամյակ |
ինն ամիս | տարի | |||
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 |
ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ |
- | - | - | - | ||
այդ թվում` |
||||||
03 |
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳԻ |
(66,248.7) | (132,497.5) | (198,746.0) | (265,000.0) | |
այդ թվում` |
||||||
01 |
Հասարակական կարգի |
(66,248.7) | (132,497.5) | (198,746.0) | (265,000.0) | |
այդ թվում` |
||||||
02. Հասարակական կարգի պահպանության ապահովում |
(66,248.7) | (132,497.5) | (198,746.0) | (265,000.0) | ||
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն |
(66,248.7) | (132,497.5) | (198,746.0) | (265,000.0) | ||
ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների |
||||||
այդ թվում` |
||||||
«Պետական մարմինների, դրանց ենթակա բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձ» հոդվածով |
(30,821.0) | (61,642.0) | (92,463.0) | (123,284.0) | ||
«Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ» հոդվածով |
(6,277.0) | (12,554.0) | (18,831.0) | (25,111.0) | ||
«Այլ ծախսեր» հոդվածով | (6,150.0) | (12,300.0) | (18,450.0) | (24,600.0) | ||
«Գործուղումներ և ծառայողական ուղևորություններ» հոդվածով |
(170.0) | (340.0) | (510.0) | (680.0) | ||
«Տրանսպորտի |
(5,682.0) | (11,364.0) | (17,046.0) | (22,730.0) | ||
«էլեկտրաէներգիայի, վառելիքի և ջեռուցման ծախսեր» հոդվածով |
(5,543.0) | (11,086.0) | (16,629.0) | (22,172.0) | ||
«Ջրմուղ-կոյուղուց օգտվելու վարձի վճարման ծախսեր» հոդվածով |
(38.7) | (77.5) | (116.0) | (155.0) | ||
«Այլ կոմունալ ծախսեր» հոդվածով |
(18.0) | (36.0) | (54.0) | (72.0) | ||
«Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր» հոդվածով |
(11,549.0) | (23,098.0) | (34,647.0) | (46,196.0) | ||
14 |
ՀԻՄՆԱԿԱՆ ԽՄԲԻՆ ՉԴԱՍՎՈՂ ԾԱԽՍԵՐ |
66,248.7 | 132,497.5 | 198,746.0 | 265,000.0 | |
այդ թվում` | ||||||
06 | Այլ ծրագրեր | 66,248.7 | 132,497.5 | 198,746.0 | 265,000.0 | |
այդ թվում` | ||||||
01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ | 66,248.7 | 132,497.5 | 198,746.0 | 265,000.0 | ||
ՀՀ կառավարություն | 66,248.7 | 132,497.5 | 198,746.0 | 265,000.0 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |