«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
25 դեկտեմբերի 2003 թ.
Պետական գրանցման թիվ 60303414
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
7 նոյեմբերի 2003 թ. |
N 22-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՁԵՎ ԹԻՎ 65-ԷԼԵԿՏՐՈ (ԱՄՍԱԿԱՆ) «ՏՐԱՄՎԱՅ-ՏՐՈԼԵՅԲՈՒՍԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ, ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆԻ ԵՎ ՃՈՊԱՆՈՒՂՈՒ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
Հաստատել Ձև թիվ 65-էլեկտրո (ամսական) «Տրամվայ-տրոլեյբուսային տրանսպորտի, մետրոպոլիտենի և ճոպանուղու աշխատանքի մասին» պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը` համաձայն հավելված 1-ի:
Նախագահ` |
Ս. Մնացականյան |
Հավելված 1
| |
Հաստատված է |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ՏՐԱՄՎԱՅ-ՏՐՈԼԵՅԲՈՒՍԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ, ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆԻ ԵՎ ՃՈՊԱՆՈՒՂՈՒ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 65-ԷԼԵԿՏՐՈ (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.1. Սույն հրահանգը սահմանում է «ՏՐԱՄՎԱՅ-ՏՐՈԼԵՅԲՈՒՍԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ, ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆԻ ԵՎ ՃՈՊԱՆՈՒՂՈՒ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 65-ԷԼԵԿՏՐՈ (ԱՄՍԱԿԱՆ) պետական վիճակագրական հաշվետվության լրացման կարգը:
1.2.Հաշվետվությունը ներկայացնում են տրամվայ-տրոլեյբուսային տրանսպորտով, մետրոպոլիտենով և ճոպանուղով ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունները (այսուհետ` կազմակերպություններ), որոնք այդ մասին նախապես տեղեկացվում են:
1.3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությանը սահմանված ժամկետում:
1.4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
2.1. «Տեղափոխվել են ուղևորներ»-ընդամենը (տող 110) ցուցանիշը որոշվում է վաճառված երթևեկության բոլոր տեսակի փաստաթղթերի (մեկանգամյա տոմսերի, երկարաժամկետ աբոնեմենտային տոմսերի և այլն) քանակով:
2.2. «Ուղևորաշրջանառությունը-ընդամենը» (տող 120) որոշվում է տեղափոխված ուղևորների քանակի և 1 ուղևորի տեղափոխման միջին հեռավորության արտադրյալների հանրագումարով: 1 ուղևորի տեղափոխման միջին հեռավորությունը որոշվում է ուղևորների հոսքի մեկանգամյա դիտարկումների հիման վրա և համարվում է հաստատուն մեծություն մինչև հաջորդ դիտարկումը:
2.3. «Ուղևորների փոխադրումներից ստացված հասույթը (ներառյալ ավելացված արժեքի հարկը)- ընդամենը» (տող 130) ցույց Է տրվում երթևեկության բոլոր տեսակի փաստաթղթերի (մեկանգամյա տոմսեր, երկարաժամկետ աբոնեմենտային տոմսեր) վաճառքից ստացված հասույթը:
2.4. «Ուղևորների փոխադրումներից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի)» (տող 140) լրացվում է 130 տողի գումարը առանց ավելացված արժեքի հարկի:
2.5. «Սուբսիդիա բյուջեից» (տող 150) արտացոլվում է տվյալ կազմակերպության բոլոր տեսակի վնասները փոխհատուցելու համար բյուջեից հատկացված գումարները:
2.6. «Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը» (տող 160) որևէ ժամանակաշրջանի համար որոշելու համար տարվում է ցուցակային կազմի աշխատողների թվաքանակի ամենօրյա հաշվառում, որը պետք է ճշգրտվի աշխատանքի ընդունման, այլ աշխատանքի փոխադրման և աշխատանքային պայմանագրերի դադարեցման հրամանների (կարգադրությունների) հիման վրա: Եթե աշխատողների ցուցակային թվաքանակի ամենօրյա հաշվառում չի տարվում, աշխատողների միջին ցուցակային թվաքանակը հաշվետու ամսվա համար հաշվարկվում է նախորդ ամսվա վերջի և հաշվետու ամսվա վերջի ցուցակային կազմի աշխատողների թվաքանակների գումարը 2-ի վրա բաժանելու միջոցով:
Աշխատողների միջին ցուցակային թվաքանակն ամսվա համար հաշվարկվում է հաշվետու ամսվա յուրաքանչյուր օրացուցային օրվա (ամսի 1-ից մինչև 30 (31), փետրվարի համար` 28 (29)` ներառյալ տոն (ոչ աշխատանքային) և հանգստյան օրերը) ցուցակային կազմի աշխատողների թվաքանակի գումարը բաժանելով հաշվետու ամսվա օրացուցային օրերի թվի վրա:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ |
Ներկայացվում է համաձայն` «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի, օրենքով սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող «Պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրի» և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թ. հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի |
ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ |
Ներկայացվում է |
Ներկայացնում են |
Հաշվետվության |
Ազգային վիճակագրական ծառայություն |
տրամվայ-տրոլեյբուսային տրանսպորտով, մետրոպոլիտենով և ճոպանուղով ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունները |
մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 5-ը |
Ով է ներկայացնում _________________________________ (անվանումը)
Փաստացի գործունեության հիմնական տեսակը ________________ ______________________________________________
Գտնվելու վայրը ___________________________________
____________________________________ I_I_I_I_I_I_I (փոստային դասիչ) Մարզը ____________________ Համայնքը ______________
Պետական ռեգիստրում գրանցման համարը I_I_I_I_I_I_I_I_I_I_I_I
Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը I_I_I_I_I_I_I_I_I
Հարկ վճարողի հաշվառման համարը I_I_I_I_I_I_I_I_I
Պետական ռեգիստրում գրանցման համարը և նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը լրացվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից տրված գրանցման վկայականից |
ՁԵՎ ԹԻՎ 65-ԷԼԵԿՏՐՈ (ամսական)
«Հաստատված է» Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական
| |||
Չլրացնել ò | ||||
ՏԳՏԴ Մարզը Համայնքը I_I_I_I_I_I I_I_I I_I_I_I | ||||
Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով: |
ՏՐԱՄՎԱՅ-ՏՐՈԼԵՅԲՈՒՍԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ, ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆԻ ԵՎ ՃՈՊԱՆՈՒՂՈՒ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ
200_ թ. _______ ամսվա համար
Ցուցանիշի անվանումը | Տողի համարը | Չափի միավորը | Հաշվետու ամիսը | Աճողական թվերով | ||
ընթացիկ տարվա | նախորդ տարվա | հաշվետու տարվա սկզբից | նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համար | |||
Ա | Բ | Գ | 1 | 2 | 3 | 4 |
Տեղափոխվել են ուղևորներ- ընդամենը | 110 | հազար ուղևոր | ||||
Ուղևորաշրջանառությունը | 120 | հազար ուղևոր- կմ | ||||
Ուղևորների փոխադրումներից ստացված հասույթը (ներառյալ ավելացված արժեքի հարկը) - ընդամենը | 130 | հազար դրամ | ||||
Ուղևորների փոխադրումներից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի), ընդամենը | 140 | -"- | ||||
Սուբսիդիա բյուջեից | 150 | -"- | ||||
Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը | 160 | մարդ | X | X | ||
այդ թվում` վարորդների | 161 | -"- | X | X |
Ղեկավար |
________________ |
___________________ |
Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ) |
________________ |
___________________ |
________________ |
__ ______200__թ. | |
|