Գլխավոր տեղեկություն
Номер
N 1758-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (04.01.2007-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2006.12.25/66(521) Հոդ.1398
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
30.11.2006
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
09.12.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
14.12.2006
Дата вступления в силу
04.01.2007

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
14 դեկտեմբերի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 նոյեմբերի 2006 թվականի N 1758-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 3-Ի N 338 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունիսի 3-ի «Ճանապարհային վճարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 338 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները`

ա) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Սահմանել, որ Վրաստանի տարածքում գրանցված` Հայաստանի Հանրապետության տարածքում փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցները, այդ թվում` թեթև մարդատար ավտոմեքենաները, ազատվում են ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար սահմանված վճարից, բացառությամբ`

ա) վճարովի ճանապարհների ենթակառուցվածքների օգտագործման համար կատարվող գանձումների (տուրքեր` առևտրային ճանապարհների, կամուրջների և թունելների օգտագործման համար), եթե կան այլընտրանքային անվճար ճանապարհներ,

բ) ծանրաքաշ և մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցներով ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկելու համար վճարների:».

բ) որոշման 2-րդ կետով հաստատված կարգում`

2-րդ կետում «իրականացնում է Հայաստանի Հանրապետության հարկային տեսչությունը» բառերը փոխարինել «իրականացնում են Հայաստանի Հանրապետության հարկային, մաքսային, ճանապարհային ոստիկանության մարմինները` իրենց իրավասությունների սահմաններում» բառերով,

ուժը կորցրած ճանաչել 3-րդ և 14-րդ կետերը,

7-րդ կետի «ե» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ե) Վրաստանում գրանցված տրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետություն մուտք գործող` վճար վճարողների կողմից` տրանսպորտային միջոցների գրանցման (հաշվառման) վկայականը.»,

7-րդ կետի «զ» ենթակետը «տրանսպորտի» բառից հետո լրացնել «և կապի» բառերով,

9-րդ կետում «մեկ ամսից» բառերը փոխարինել «15 օրվանից», իսկ «երեսուն օրվա» բառերը` «տասնհինգ օրվա» բառերով,

11-րդ կետի «բ» ենթակետի երրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Եթե սույն կետում նշված ընտրանքային ստուգումների արդյունքում բացահայտվում է, որ Հայաստանի Հանրապետություն մուտք գործած ավտոմեքենան շահագործվում է ոչ այն անձի կողմից, ում տրամադրվել է սույն կարգի 6-րդ կետով հաստատված արտոնության հավաստագիրը, ապա այդ պահից հաշվարկվում են ճանապարհային վճարն ու համապատասխան տույժերը, և տվյալ ավտոմեքենայի երթևեկությունը դադարեցվում է մինչև օրենքով սահմանված կարգով ու չափով հաշվարկված ճանապարհային վճարի, այդ թվում` նաև «Ճանապարհային վճարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան հաշվարկված տույժերի վճարումը հավաստող անդորրագրերը ներկայացնելը` բացառությամբ այն դեպքի, երբ արտոնության հավաստագիր ստացած անձը գտնվում է տվյալ ավտոմեքենայում:»,

III բաժնի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«III. Ավտոմոբիլային ճանապարհներով` այլ պետություններում գրանցված ծանրաքաշ, մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցների և Հայաստանի Հանրապետությունում գրանցված բեռնատար ավտոմեքենաների երթևեկության վճարի հաշվարկման ու վճարման նկատմամբ վերահսկողությունը»,

10-րդ, 11-րդ, 17-րդ և 18-րդ կետերում «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության պետավտոտեսչության մարմիններ» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ոստիկանության ճանապարհային ոստիկանության մարմիններ» բառերով և դրանց հոլովաձևերով,

19-րդ կետում՝ «9 հոդվածին» բառերը փոխարինել «10-րդ հոդվածին» բառերով,

19-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 191-րդ կետով.

«191. Հայաստանի Հանրապետության տարածքից Հայաստանի Հանրապետությունում գրանցված բեռնատար ավտոմեքենաների ելքի կամ Հայաստանի Հանրապետության տարածք այդ ավտոմեքենաների մուտքի դեպքում Հայաստանի Հանրապետության մաքսային մարմիններն ստուգում են Հայաստանի Հանրապետության բեռնատար ավտոմեքենաներով ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկության համար վճարի վճարումը հաստատող տեղեկանքը և տեղեկանքի բացակայության դեպքում «Ճանապարհային վճարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6.1-ին հոդվածով սահմանված ամսական դրույքաչափերով` բանկային համակարգի միջոցով իրականացնում վճարի գանձում` վճար վճարողին տրամադրելով տվյալ ամսվա վճարի վճարումը հաստատող` Հայաստանի Հանրապետության հարկային մարմնի սահմանած ձևով համապատասխան տեղեկանքը:».

գ) N 2 ձևում`

«Վրաստանի Ախալքալաքի, Ախալցխայի, Նինոծմինդայի, Բոլնիսի, Ասպինձայի, Մառնեուլի և Ծալկայի շրջաններում գրանցված տրանսպորտային միջոցներով ՀՀ մուտք գործող» բառերը փոխարինել «Վրաստանում գրանցված տրանսպորտային միջոցներով (այդ թվում` թեթև մարդատար ավտոմեքենաներ) փոխադրումներ իրականացնող» բառերով,

«(տրանսպորտային միջոցների գրանցման (հաշվառման) վկայականը)» բառերը փոխարինել «(տրանսպորտային միջոցների գրանցման (հաշվառման) վկայականի համարը)» բառերով,

«մաքսավորի ստորագրությունը» բառերը փոխարինել «մաքսային մարմնի պաշտոնատար անձի ստորագրությունը» բառերով,

«199 թ.» բառերը փոխարինել «200 թ.» բառերով.

դ) N 4 ձևում`

«տրանսպորտի» բառից հետո լրացնել «և կապի», իսկ անգլերեն տեքստում «transport» բառից հետո` «and communication» բառերով,

դարձերեսի «Մաքսատան կնիքը» բառերը փոխարինել «Մաքսային մարմնի կնիքը» բառերով.

ե) N 5 ձևի`

վերնագրում «մաքսային վարչության» բառերը փոխարինել «մաքսային մարմինների» բառերով,

աղյուսակի 8-րդ սյունակում «Գրանցման երկիրը» բառերը փոխարինել «Ավտոմեքենայի գրանցման երկիրը» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2006 թ. դեկտեմբերի 9
Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան