«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
13 փետրվարի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 60607049
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
1 փետրվարի 2007 թ. |
N 15-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԱՄԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ԳՐԱՆՑՎԱԾ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ, ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ ԼԻԱԶՈՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ԵՎ ՎՍՏԱՀՎԱԾ ԱՆՁԻ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ԳՐԱՆՑՎԱԾ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԹԵԿՆԱԾՈՒԻ ԼԻԱԶՈՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ԵՎ ՎՍՏԱՀՎԱԾ ԱՆՁԻ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 41-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
Հաստատել Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով գրանցված կուսակցության, կուսակցությունների դաշինքի լիազոր ներկայացուցչի և վստահված անձի վկայականների և Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով գրանցված պատգամավորության թեկնածուի լիազոր ներկայացուցչի և վստահված անձի վկայականների ձևերը (Հավելվածներ 1-2):
ՀՀ կենտրոնական ընտրական |
Գ. Ազարյան |
Հավելված 1 |
|
|
Հավելված 2 |
|
|