«Վավերացնում եմ» |
040.0474.30.10.97
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հոկտեմբերի 1997 թ. N 474
քաղ. Երևան
ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության տարածքում տրանսպորտային միջոցների առևտրի և դրանց գրանցման կազմակերպումը բարելավելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. (կետն ուժը կորցրել է 31.03.00 N 141)
2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության տարածքում պարտադիր պետական գրանցման են ենթակա կազմակերպություններին, պետական, համայնքային հիմնարկներին և ֆիզիկական անձանց պատկանող տրանսպորտային միջոցները`
ա) Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության պետական ավտոմոբիլային տեսչության մարմիններում` 50 խոր. սմ և ավելի աշխատանքային ծավալ ու 50 կմ/ժամ և ավելի առավելագույն արագություն ունեցող տրանսպորտային միջոցները, որոնք նախատեսված են ընդհանուր օգտագործման ճանապարհներում շահագործելու համար.
բ) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունում և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությունում` տրակտորները, ինքնագնաց ճանապարհաշինարարական և այլ մեքենաներն ու դրանց կցորդները.
գ) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ավտոմոբիլային ծառայությունում` նախարարության տնօրինության տակ գտնվող տրանսպորտային միջոցները.
դ) Հայաստանի Հանրապետության մաքսային մարմիններում` օտարերկրյա պետություններում գրանցված և ժամանակավորապես (մինչև մեկ տարի ժամկետով) Հայաստանի Հանրապետությունում գտնվող տրանսպորտային միջոցները: (2-րդ կետը խմբ., փոփ. 31.03.00 N 141)
3. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությանը` երկամսյա ժամկետում մշակել և հաստատել տրանսպորտային միջոցների գրանցման և հաշվառման համապատասխան կանոններ` դրանք համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության շահագրգիռ նախարարությունների հետ: (3-րդ կետը փոփ. 31.03.00 N 141)
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի հոկտեմբերի 30-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ռ. Քոչարյան |