Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 1-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (16.04.2016-31.10.2020)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2016.04.06/8(551) Հոդ.86
Принят
Կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետ
Дата принятия
29.02.2016
Подписан
Կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետ
Дата подписания
29.02.2016
Дата вступления в силу
16.04.2016
Ուժը կորցնելու ամսաթիվ
31.10.2020

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

29 մարտի 2016 թ.

Պետական գրանցման թիվ 11216093

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ

 

29 փետրվարի 2016 թ.
ք. Երևան

թիվ 1-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳԱՂՏՆԱԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՑԱՆԿԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 6-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 626-կգ որոշման 1.7 կետի համաձայն`

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել`

1) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկը` համաձայն հավելված 1-ի.

2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում ռազմազորահավաքային աշխատանքների վերաբերյալ գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկը` համաձայն հավելված 2-ի.

3) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում օպերատիվ ծառայողական բնույթի գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկը` համաձայն հավելված 3-ի.

 4) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերում գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկը` համաձայն հավելված 4-ի.

 5) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում ծածկագրային աշխատանքների վերաբերյալ գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլանված գերատեսչական ցանկը` համաձայն հավելված 5-ի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Գեներալ-լեյտենանտ

Վ. Գասպարյան

«Համաձայն եմ»

ՀՀ ԿԱ ազգային անվտանգության

 ծառայության տնօրեն

Գ. Կուտոյան

 

16 մարտի 2016 թ.
     ք. Երևան       

 

 Հավելված 1
ՀՀ ոստիկանության պետի
2016 թվականի փետրվարի 29-ի
թիվ 1-Ն հրամանի

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳԱՂՏՆԱԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ

 

Հ/հ

Տեղեկությունների բովանդակությունը

Գաղտնիության աստիճանը

Ոստիկանության կենտրոնական
ապարատի ստորաբաժանումներ

Ոստիկանության Երևան քաղաքի և մարզային վարչություններ

Ոստիկանության տարածքային
/շարային, գծային/ ստորաբաժանումներ

Ոստի-կանության ուսումնական հաստա-տություն

1

2

3

4

5

6

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
 

1

Տեղեկություններ քաղաքացիական պաշտպանության կազմակերպչական գործունեության, կապի հանգույցների և կառավարման կետերի տեղաբաշխումը բացահայտող ցանկացած տեսակի կապի և ծանուցումների կազմակերպման մասին

 

 հգ

 

գ

 

գ

 

գ

2

Տեղեկություններ ոստիկանությունում քաղաքացիական պաշտպանության կատարելագործման ուղղությամբ գիտահետազոտական աշխատանքների և պրակտիկայում դրանց ներդրման մասին

գ

գ

գ

գ

3

Տեղեկություններ ոստիկանության ստորաբաժանումների և հիմնարկությունների քաղաքացիական պաշտպանության ուժերի և միջոցների վիճակի, անձնակազմի պաշտպանության և ստորաբաժանումների գործունեության կայունացման մասին

հգ

գ

գ

գ

4

Տեղեկություններ քաղաքացիական պաշտպանության ուղղությամբ անցկացվող կամ այլ ինժեներական միջոցառումների կապիտալ ներդրումների մասին

գ

գ

գ

գ

5

 Տեղեկություններ քաղաքացիական պաշտպանության պաշտպանողական շինությունների շինարարության մասին

գ

գ

գ

գ

6

Տեղեկություններ քաղաքացիական պաշտպանության միջոցառումների ֆինանսավորման մասին

գ

գ

գ

գ

7

Տեղեկություններ արտակարգ իրավիճակների ժամանակ կառավարման պահեստային կետ տեղափոխվող ոստիկանության ստորաբաժանման առաջին ամսվա կարիքները հոգալու նպատակով կատարվող ծախսերի մասին

գ

գ

գ

գ

8

Ընդհանրացված տեղեկություններ քաղաքների և հատուկ կարևորագույն պատմամշակութային նշանակության օբյեկտների զանգվածային ոչնչացման զենքի ազդեցությունից հակահրդեհային միջոցներով պաշտպանության մասին

գ

գ

գ

գ

9

Տեղեկություններ քաղաքացիական պաշտպանության և հասարակական կարգի պահպանման ծառայության տեղաբաշխման, ուժերի կազմի և միջոցների մասին` քաղաքացիական պաշտպանության միջոցառումներ անցկացնելու դեպքում

գ

գ

գ

գ

10

Տեղեկություններ քաղաքացիական պաշտպանության և հասարակական կարգի պահպանման ծառայության կազմակերպման ուղղությամբ անցկացվող միջոցառումների մասին

գ

գ

գ

գ

11

Տեղեկություններ քաղաքացիական պաշտպանության հաստիքային կամ ցուցակային թվակազմի, անձնակազմի համալրվածության, հասարակական կարգի պահպանման ծառայության նյութատեխնիկական ապահովման մասին

գ

գ

գ

գ

12

Տեղեկություններ ոստիկանության քաղաքացիական պաշտպանության ոչ ռազմականացված /քաղաքացիական/ կազմավորումների նախապատրաստության և պատրաստականության վիճակի մասին

գ

գ

գ

գ

13

Ընդհանրացված տեղեկություններ անհատական պաշտպանության միջոցների բաշխման, պաշտպանողական կառույցների զտիչ-օդափոխիչ սարքավորումների կամ դրանցով ապահովված լինելու առկայության և տեխնիկական վիճակի, ինչպես նաև ինդուկցիոն, գազազերծման, ապաակտիվացման միջոցների և ռադիոակտիվ ճառագայթման աստիճանի մասին

գ

գ

գ

գ

14

Տեղեկություններ ոստիկանության ստորաբաժանումների կամ ոստիկանության զորքերի ծառայողների տարահանման, ապակենտրոնացման մասին

գ

գ

գ

գ

15

Տեղեկություններ հնարավոր ռադիոակտիվ կամ քիմիական վարակման գոտիներում գտնվող հատուկ կարևորագույն և պատմամշակութային նշանակության օբյեկտների, ձեռնարկությունների, կառույցների պաշտպանման ուղղությամբ անցկացվող կամ պլանավորվող միջոցառումների մասին

գ

գ

գ

գ

16

Քաղաքացիական պաշտպանության և դրան վերաբերող իրավիճակների պլանները բացահայտող տեղեկություններ

գ

գ

գ

գ

17

Տեղեկություններ քաղաքացիական պաշտպանության շահերից ելնելով համակարգիչների և այլ հաշվողական սարքավորումներով աշխատանքների կատարման և օգտագործման մասին

գ

գ

գ

գ

18

Քաղաքացիական պաշտպանության հրամանատարաշտաբային և այլ զինավարժությունների մասին պլանային ու հաշվետու տվյալներ և քաղաքացիական պաշտպանության փորձնական զինավարժությունների մասին տեղեկություններ

գ

գ

 գ

գ

19

Տեղեկություններ բնակավայրերի և ոստիկանության վարչական շենքերի քողարկման ուղղությամբ տարվող և պլանավորվող միջոցառումների մասին

գ

գ

գ

գ

20

Տեղեկություններ մթերքների, պաշարների և այլ տեսակի պարենային միջոցների զանգվածային ոչնչացման զենքի ազդեցությունից պահպանման, կազմակերպման վերաբերյալ

գ

գ

գ

գ

21

Տեղեկություններ քաղաքացիական պաշտպանության պատրաստականության աստիճանի մասին

գ

գ

գ

գ

ԿԱԶՄ-ՀԱՍՏԻՔԱՅԻՆ, ԿԱԴՐԱՅԻՆ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

22

Ոստիկանության օպերատիվ փնտրողական վարչության կառուցվածքի մասին տեղեկություններ

գ

-

-

-

23

ՀՀ ոստիկանության և ենթակա ստորաբաժանումների անձնակազմի ցուցակային կամ հաստիքային թվաքանակի մասին տվյալներ: Հաստիքներում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու մասին տեղեկություններ

գ

գ

գ

գ

24

Ոստիկանությունում ծառայության ընդունվող անձանց վերաբերյալ ստուգումների նյութեր

գ

գ

-

գ

25

Տվյալներ պարեկապահակետային ծառայության շարային ստորաբաժանումների քանակի, ենթակայության, նրանց հաստիքային թվաքանակի մասին

գ

գ

գ

-

26

Տեղեկություններ պարեկապահակետային ծառայության ստորաբաժանումների ընդհանուր ուժերի և միջոցների տեղաբաշխման, տեղադիրի /կամ միասնական տեղադիրի/, տեխնիկական հագեցվածության և ծրագրերի, կատարված աշխատանքների արդյունքների մասին

գ

գ

գ

-

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

27

Տվյալներ ՀՀ-ում հաշվառված և փաստացի առկա տրանսպորտային միջոցների մասին

հգ

գ

գ

-

28

Տեղեկություններ հատուկ նշանակության մեքենաների, բեռների տեղափոխման համար նախատեսված մեքենաների ուղեկցման կազմակերպման մասին

գ

գ

գ

-

29

Տեղեկություններ երկաթգծային, ավտոմոբիլային կամ ջրային տրանսպորտով զորքերի, հատուկ համակազմերի, հատուկ բեռների տեղափոխման մասին

գ

գ

գ

-

30

Տվյալներ երկաթգծով մարդատար կամ բեռնատար գնացքների կազմի հետ հատուկ վագոնների շարժման ուղղության մասին

գ

գ

գ

-

31

Տվյալներ ոստիկանության ստորաբաժանումների, ոստիկանության զորքերի, զինմասերի կամ միավորումների բեռների տեղափոխման ծավալների մասին, ինչպես նաև երկաթուղային, ավտոմոբիլային, օդային տրանսպորտով պաշտպանական շինարարական աշխատանքների համար բեռների տեղափոխման ծավալների մասին

գ

գ

գ

-

 32

Ոստիկանության զինվորական բազաների և պահեստների երկաթուղային մերձատար ուղիների բնութագիրը կամ տեխնիկական հագեցվածությունը բացահայտող տեղեկություններ

գ

գ

գ

-

33

Տեղեկություններ հատուկ վագոնների շարժակազմերի առկայության, նրանց տեղաբաշխման, տեխնիկական վիճակի մասին

գ

գ

գ

-

34

Տեղեկություններ ոստիկանությունում և ենթակա ստորաբաժանումներում գաղտնիացվող կապի սարքավորումների առկայության կամ օգտագործման մասին, ինչպես նաև գաղտնիացված կապի հանգույցների ստեղծման կամ զարգացման մասին

հգ

գ

գ

-

35

Տեղեկություններ /սխեմաներով և նկարագրություններով, աշխարհագրական կոորդինատներ պարունակող/ գործող և պահեստային կապի հանգույցների, ինչպես նաև ռադիոռելեային օղակների մասին

գ

գ

գ

-

36

Ոստիկանությունում և հիմնարկներում ռադիոկապային կայանների քանակի մասին` նրանց տեխնիկական առանձնահատկությունների նշումով տեղեկություններ

գ

գ

գ

-

37

Տվյալներ ոստիկանության ստորաբաժանումների ռադիոկայանների հաճախականության կամ ազդականչի /ազդակոչի/ բաշխման, օգտագործման վերաբերյալ

գ

գ

գ

գ

38

Տեղեկություններ ոստիկանության ուղիղ կապի ուղիների մասին

գ

գ

գ

-

39

Տեղեկություններ ոստիկանության և հիմնարկների ռադիոէլեկտրոնային միջոցների ռադիոհաճախականության և էլեկտրամագնիսային համատեղելիության ապահովման ուղղությամբ, ռադիո և ռադիոտեխնիկական հսկողության մասին

գ

գ

գ

-

40

Տեղեկություններ ռադիո և ռադիոտեխնիկական հսկողության կայանների /կետերի/ տեղաբաշխման աշխատանքի մեթոդների և տակտիկայի մասին

գ

գ

գ

-

41

Տեղեկություններ ռադիո և ռադիոտեխնիկական հսկողության կայանների /կետերի/ փոխգործունեության հարցերի ուղղությամբ պաշտպանության նախարարության, ազգային անվտանգության ծառայության, քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության և տրանսպորտի և կապի նախարարության համապատասխան ստորաբաժանումների հետ համագործակցության մասին

գ

գ

գ

-

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

42

Տեղեկություններ հատուկ օպերատիվ ծախսերի, հատկացումների և հաշվետվությունների մասին

հգ

հգ

հգ

-

43

Տեղեկություններ հատուկ կարևոր, հատուկ ռեժիմային և ռեժիմային օբյեկտների հետազոտության, նախագծման կամ շինարարության ուղղությամբ անցկացվող կամ պլանավորվող աշխատանքների մասին

հգ

հգ

հգ

-

44

Տեղեկություններ զենքի, ռազմամթերքի, օպերատիվ կապի միջոցների, հանդերձանքի, սննդի ձեռքբերման, ոստիկանության պահպանման ծախսերի և տնտեսագիտական դասակարգման մասին

գ

գ

գ

գ

45

Տեղեկություններ ոստիկանության սպառազինության պատվերների ուղղությամբ արտադրական ծրագրերի և պատվերների կատարման մասին

գ

գ

գ

գ

46

Տվյալներ ռազմական նշանակության ապրանքների արտադրության համար անհրաժեշտ նյութատեխնիկական ռեսուրսների մասին

գ

գ

գ

գ

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԵՎ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

47

Տեղեկություններ արդյունագործական նշանակության պայթուցիկ նյութերի արտադրության և պահեստների, ինչպես նաև հրազենի քանակի մասին /բացի այն օբյեկտներից, որտեղ պահվում են ուսումնական և սպորտային զենքեր/

հգ

գ

գ

-

48

Տեղեկություններ պետական կառավարման մարմինների և Կենտրոնական բանկի պահպանության իրականացման ու կազմակերպման կարգի մասին

գ

գ

գ

-

49

Զանգվածային անկարգությունների ժամանակ ձեռնարկվող կազմակերպչական միջոցառումների կամ այլ հատուկ նշանակության պլաններով նախատեսված միջոցառումների ժամանակ հասարակական կարգի և անվտանգության ապահովման վերաբերյալ տեղեկություններ

գ

գ

գ

-

50

Տեղեկություններ միասնական տեղաբաշխման համակարգում ոստիկանության ուժերի և միջոցների դասավորման մասին

գ

գ

գ

գ

51

Տեղեկություններ ոստիկանության ստորաբաժանումներում հատուկ միջոցների առկայության, նրանց կիրառման պայմանների, ինչպես նաև տվյալներ նրանց քանակի մասին

գ

գ

գ

 -

ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

52

Տվյալներ գիտական հետազոտությունների, պաշտպանական նշանակության օբյեկտների, նյութերի և սարքավորումների, հրդեհաանվտանգության, հրակայունության և այրվողականության մասին

գ

գ

գ

-

53

Տեղեկություններ պաշտպանական նշանակության օբյեկտների, ավտոմատիկ հրդեհային պաշտպանության համակարգի նախագծման, կառուցվածքի կամ տեղակայման մասին

գ

գ

գ

-

54

Պայթուցիկ նյութերի հրավառվող բաղադրության, ինչպես նաև նրանց մարման և մեկուսացման չափորոշիչների բնութագրերի որոշման ուղղությամբ գիտահետազոտական աշխատանքների մասին տեղեկություններ

գ

գ

գ

գ

55

Տվյալներ հատուկ տեսակի զինամթերքների ստեղծման ուղղությամբ հետազոտությունների մասին

հգ

հգ

-

-

56

Տվյալներ ռենտգենյան, ինչպես նաև այլ մեթոդներով, կապված թափանցող կամ այլ ճառագայթումների օգտագործման /բացի պահպանման ազդանշանային միջոցներից/, սարքավորումների, օգտագործման մեթոդիկայի, տակտիկական կամ տեխնիկական բնութագրերի հետազոտության մասին

գ

գ

-

-

57

Տեղեկություններ մարտական տեխնիկայի մշակման կամ փորձարկման մասին, ինչպես նաև տեխնիկական միջոցների մասին /այդ թվում նաև պիրոտեխնիկական միջոցների/ ` նախատեսված օպերատիվ-որոնման գործունեության և հանցագործության դեմ պայքարի մեջ օգտագործման համար

գ

գ

գ

-

ԱՆՁՆԱԳՐԱՅԻՆ ԵՎ ՎԻԶԱՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

58

Տվյալներ անձնագրային ծառայության օգնությամբ հանցագործությունների կամ այլ փնտրվող անձանց բացահայտման մասին

գ

գ

գ

-

ԱՅԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

59

Տվյալներ սպառազինման համար ընդունված նոր զենքի կամ ռազմամթերքի, արտադրական կամ կառուցվածքային թերությունների մասին

գ

գ

գ

գ

60

Համակարգիչ և այլ տեղեկատվական մեքենայական կրիչներ մուտքագրված գաղտնի տեղեկությունների պահպանման համակարգը, հատուկ ծրագրերը, միջոցները և մեթոդները բացահայտող տեղեկություններ

գ

գ

գ

գ

61

Տեղեկություններ զենքի, ռազմամթերքի, սպառազինման նմուշների և ինժեներական սպառազինման միջոցների հափշտակման կամ կորստի մասին

գ

գ

գ

-

62

Տեղեկություններ ոստիկանությունում տարվող աշխատանքների պետական գաղտնիք լինելու և գաղտնիության ռեժիմի պահպանման կազմակերպման կամ փաստացի ապահովման մասին, ներգրավելով նաև այդ միջոցառումների առանձին հարցեր` հատուկ կարևորության, հույժ գաղտնի և գաղտնի աշխատանքների ու փաստաթղթերի հետ առնչվելու թույլտվության կարգի համաձայնեցում, նշված տեղեկություններին առնչվելու համար ձևակերպման ենթակա ծառայողների /աշխատողների/ պաշտոնների անվանացուցակ, պահպանության տեխնիկական միջոցներ, անցագրային և ներօբյեկտային ռեժիմի պահպանության վիճակ /բացառությամբ արտագերատեսչական պահպանության օբյեկտների/, գաղտնի գործավարության վարման, ինչպես նաև վերոնշյալ աշխատանքներն իրականացնող մասնագետներին արտասահման գործուղելու դեպքում համաձայնեցման գործընթաց:

գ

գ

գ

գ

 

 

 Հավելված 2
ՀՀ ոստիկանության պետի
2016 թվականի փետրվարի 29-ի
թիվ 1-Ն հրամանի

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՌԱԶՄԱԶՈՐԱՀԱՎԱՔԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳԱՂՏՆԱԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ

 

Հ/հ

Տեղեկություններ

Գաղտնիության աստիճանը

Ոստիկանության կենտրոնական ապարատի ծառայություններ, կրթահամալիր

Ոստիկանության Երևան քաղաքի և մարզային վարչություններ

Ոստիկանության տարածքային
ստորաբաժանումներ

1

2

3

4

5

1

Զորահավաքային ծանուցման և վարման բացազատման վերաբերյալ ընդհանրացված տեղեկություններ

հգ

հգ

գ

2

Ոստիկանության ստորաբաժանումներին անձնակազմով, տեխնիկայով, նյութական և ֆինանսական միջոցներով, զինվորական փոխադրումներով ապահովելու կարգի և ժամկետների վերաբերյալ տեղեկություններ

հգ

հգ

գ

3

Զորահավաքային միջոցառումների կամ հատուկ ծախսերի /ըստ համապատասխան հաշվարկների/ ֆինանսավորման մասին տեղեկություններ

հգ

հգ

գ

4

Ոստիկանության կազմավորումների մարտական կազմի կամ քանակի, դրանց մարտական պատրաստականության, ինչպես նաև ռազմաքաղաքական և օպերատիվ իրադրության մասին տեղեկություններ

հգ

հգ

գ

5

Զորահավաքային առաջադրանք ունեցող ոստիկանության ստորաբաժանումների զորահավաքային պատրաստության վիճակի վերաբերյալ տեղեկություններ

հգ

հգ

գ

6

Պետական և ռազմավարական նշանակության, բարձր վտանգա-վորություն ունեցող ու բնակչության կենսագործունեությունն ապահովող հատուկ կարևորագույն օբյեկտների տեղաբաշխման մասին տեղեկություններ, ինչպես նաև ռազմական դրության ժամանակ դրանց պահպանության եղանակների վերաբերյալ տվյալներ

գ

գ

գ

7

Ոստիկանության կազմավորումների և ոստիկանության զորքերի զորամասերի տեղաբաշխման, իրական անվանումների, կազմակերպչական կառուցվածքի և սպառազինության թիվը բացահայտող տեղեկություններ

հգ

հգ

գ

8

Զորահավաքային աշխատանքների բարելավման նպատակով ոստիկանությունում ռազմական տեխնիկայի արտադրության, ստեղծման և վերազինման վերաբերյալ տեղեկություններ

հգ

հգ

գ

9

Կազմակերպվող զորահավաքի դեպքում ռազմական տեխնիկայի և սպառազինության մատակարարման վերաբերյալ տեղեկություններ

հգ

հգ

գ

10

Քաղաքացիական պաշտպանության ինժեներատեխնիկական միջոցառումների պլանավորման վերաբերյալ տարեկան ամփոփ տեղեկություններ

հգ

հգ

գ

11

Հնարավոր /կանխատեսելի/ իրադրությունում հակառակորդի հետ պատերազմի վարման մասին տեղեկություններ

հգ

հգ

գ

12

Ոստիկանության կենտրոնական ապարատի, ոստիկանության Երևան քաղաքի և մարզային վարչությունների կառավարման կետերի առկայության, տեղաբաշխման պատրաստության աստիճանի և պաշտպանվածության վերաբերյալ տեղեկություններ

գ

գ

գ

13

Պետական նյութական պաշարների չափերի և տեղաբաշխման, ինչպես նաև սպառազինության, ռազմական գույքի և տեխնիկայի արտադրության բացազատման համար ստեղծվող զորահավաքային պաշարների առկայության մասին տեղեկություններ

հգ

հգ

գ

14

Զորահավաքային կամ պետական մեկ տարվա և ավելի նյութական պաշարների կուտակման մասին տեղեկություններ /իրական քանակի արտահայտմամբ/, որոնք բացահայտում են պլանային և հաշվետու տվյալներ

գ

գ

գ

15

Խաղաղ և ռազմական դրության ժամանակաշրջաններում բոլոր տեսակի սպառազինության, ռազմական տեխնիկայի և նյութական միջոցների պահանջարկի կամ առկա քանակի վերաբերյալ տեղեկություններ

հգ

հգ

հգ

16

Ոստիկանության ծառայողների և ոստիկանությունում կցագրված զինապարտների քանակի վերաբերյալ տեղեկություններ

գ

գ

գ

17

Ռազմական դրության ժամանակ ստեղծվող կազմավորումներում ոստիկանությունում ամրագրված պահեստային զինապարտների հետ ուսումնական հավաքների անցկացման վերաբերյալ տեղեկություններ

հգ

հգ

գ

18

Ռազմական դրության ժամանակ ոստիկանությունում կազմավորում-ների համար անձեռնմխելի պաշարների պահեստների տեղանքի մասին տեղեկություններ

հգ

հգ

հգ

19

Ոստիկանության ստորաբաժանումների կողմից ռազմական նշանակություն ունեցող ավտոմեքենաների և երկաթուղային ճանապարհների օգտագործման վերաբերյալ տեղեկություններ

հգ

հգ

հգ

20

Սպառազինության և բոլոր տեսակի ռազմական տեխնիկայի տարեկան և հեռանկարային պատվերների մատակարարման մասին տեղեկություններ

հգ

հգ

հգ

21

Կազմակերպություններում զինվորական ներկայացուցիչների առկայության մասին տեղեկություններ

հգ

հգ

գ

22

Ռազմական դրության ժամանակ ռադիոէլեկտրոնային սարքերի պլանավորման և օգտագործման, ինչպես նաև ռադիոճառագայթային զենքից ինքնանշանառման և ճնշման պաշտպանման մասին տեղեկություններ

հգ

հգ

գ

 

 

 Հավելված 3
ՀՀ ոստիկանության պետի
2016 թվականի փետրվարի 29-ի
թիվ 1-Ն հրամանի

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳԱՂՏՆԱԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՕՊԵՐԱՏԻՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ

 

Հ/հ

Տեղեկությունների բովանդակությունը

Գաղտնիության աստիճանը

Ոստիկանության կենտրոնական ապարատի ստորաբաժանումներ

Ոստիկանության Երևան քաղաքի և մարզային վարչություններ

Ոստիկանության տարածքային
/շարային, գծային/ ստորաբաժանումներ

Ոստիկանության ուսումնական հաստատություն

1

2

3

4

5

6

1.

Ոստիկանությունում և ենթակա ստորաբաժանումներում օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող ուժերը, աշխատանքի կազմակերպման համակարգը, միջոցները, մեթոդները և ծրագրերը բացահայտող տեղեկություններ

հգ

հգ

հգ

գ

2.

Տեղեկություններ օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող ստորաբաժանումների հաստիքային գաղտնի աշխատակիցների, այդ ստորաբաժանումների հետ գաղտնի հիմունքներով համագործակցող կամ համագործակցած, ինչպես նաև աջակցող անձանց մասին

հգ

հգ

հգ

գ

3.

 Օպերատիվ-հետախուզական գործունեության վիճակի, արդյունքների և այդ գործունեության ֆինանսավորման կարգի մասին տեղեկություններ

հգ

հգ

հգ

-

4.

Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող ստորաբաժանումների հետ գաղտնի հիմունքներով համագործակցող անձանց տեղաբաշխման և քանակի մասին տեղեկություններ

հգ

հգ

հգ

-

5.

Տվյալներ գաղտնի հիմունքներով համագործակցող անձանց հետ հանդիպումների կոնկրետ վայրերի, նրանց անձնական և աշխատանքային գործերի, այդ թվում` արխիվային պահպանության գործերի, հետախուզական, օպերատիվ մշակման և օպերատիվ ստուգման գործերի գտնվելու վայրերի և քանակի մասին

հգ

հգ

հգ

-

6.

Համագործակցող անձանց, ինչպես նաև օպերատիվ հաշվառման գործերով անցնող անձանց/
վիճակագրական, քարտային, այբբենական, մատյանային և այլն/ մասին տեղեկություններ

հգ

հգ

հգ

-

7.

Տեղեկություններ օպերատիվ փնտրողական վարչության գործունեության մասին

հգ

հգ

-

-

8.

Տեղեկություններ դրամանիշների կամ թանկարժեք թղթադրամների կեղծարարության բացահայտման մեթոդների մասին

գ

գ

գ

գ

9.

Տվյալներ ոստիկանության ստորաբաժանումներում և հիմնարկներում առկա ակոսավոր զենքի և զինամթերքի նշանակության մասին

գ

գ

գ

-

10.

Տեղեկություններ ոստիկանության օպերատիվ-հետախուզական գործունեության մեջ կիրառվող հատուկ տեխնիկական միջոցների, հատուկ միջոցների պահման վայրերի, դրանց մարտավարատեխնիկական տվյալների, օգտագործման կոնկրետ փաստերի, ռադիոակտիվ նյութերի և գիտական մեթոդների մասին

հգ

հգ

հգ

հգ

11.

Տեղեկություններ օդանավերի հափշտակման, դիվերսիայի նախազգուշացման կամ կանխարգելման ուղղությամբ ոստիկանության, ազգային անվտանգության մարմինների, Պաշտպանության նախարարության և Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության ստորաբաժանումների ուժերի և միջոցների համագործակցության մասին

գ

գ

-

-

12.

Տեղեկություններ կոնկրետ օպերատիվ որոնման միջոցառումների անցկացման տեղի կամ ժամկետների մասին

գ

գ

գ

-

13.

Տեղեկություններ, ոստիկանության և ազգային անվտանգության մարմինների կողմից իրականացվող հատուկ միջոցառումների անցկացման և արդյունքների մասին

հգ

հգ

հգ

-

14.

Հատուկ կարևոր օբյեկտների տեղաբաշխումը և արտադրության բնույթը բացահայտող, ինչպես նաև կատարված հանցագործությունների և իրավախախտումների մասին տեղեկություններ

հգ

հգ

հգ

-

15.

Ինտերպոլի գլխավոր քարտուղարությունից և Կազմակերպության անդամ երկրների Ազգային Կենտրոնական Բյուրոներից ստացվող օպերատիվ-հետախուզական բնույթի տեղեկություններ անձանց և Ինտերպոլի գործունեության տարբեր ոլորտների վերաբերյալ

գ

գ

գ

-

 

 

 Հավելված 4
ՀՀ ոստիկանության պետի
2016 թվականի փետրվարի 29-ի
թիվ 1-Ն հրամանի

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐՈՒՄ ԳԱՂՏՆԱԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ

 

Հ/հ

Տեղեկությունների բովանդակությունը

Գաղտնիության աստիճանը

Ոստիկանության զորքերում

Զորամասերում և առանձին ստորա-բաժանումներում

1

2

3

4

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԾԱՌԱՅՈՂԱՄԱՐՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1.

Տեղեկություններ, որոնք կարող են բացահայտել ոստիկանության զորքերի կիրառման և օպերատիվ ծրագրերը, մարտական ղեկավարման փաստաթղթերը, տարբեր աստիճանի մարտական պատրաստականության բերելու վերաբերյալ փաստաթղթերը

հգ

գ

2.

Տեղեկություններ, որոնք կարող են բացահայտել ոստիկանության զորքերի զարգացման թիվը, մարտական կազմը կամ քանակը և նրանց մարտական պատրաստականությունը

հգ

գ

3.

Տեղեկություններ, որոնք կարող են բացահայտել ոստիկանության զորքերի պատրաստականության օպերատիվ /մարտական/ վիճակը, նրանց գործունեության ապահովվածությունը, կազմը և զորքերի կառավարման համակարգի վիճակը

հգ

գ

4.

Տեղեկություններ, որոնք կարող են բացահայտել ոստիկանության զորքերի զորամասերի տեղաբաշխումը, նրանց իրական անվանումները, կազմակերպչական կառուցվածքը, զինվածությունը և թվաքանակը

հգ

գ

5.

Տեղեկություններ, որոնք բացահայտում են պատերազմական ժամանակաշրջանում զորքերի կիրառման օպերատիվ պլանները, ինչպես նաև նրանց գործողությունների շրջանը

հգ

գ

6.

Տեղեկություններ արտակարգ իրավիճակների ժամանակ ոստիկանության զորքերի գործողությունների վերաբերյալ

գ

գ

7.

Ընդհանրացված տեղեկություններ ոստիկանության զորքերի ծառայողամարտական գործունեության և վիճակի վերաբերյալ

գ

գ

8.

Ընդհանրացված տեղեկություններ ոստիկանության զորքերի կողմից պահպանվող պաշտպանական բնագավառի կազմակերպությունների, արդյունաբերական ձեռնարկությունների տեղակայման վայրի վերաբերյալ

հգ

գ

9.

Տեղեկություններ ռազմական բեռների ուղեկցման ձևերի և մեթոդների վերաբերյալ

գ

գ

10.

Տեղեկություններ մարտական խնդիրների կատարման ժամանակ ոստիկանության զորքերի և այլ գերատեսչությունների հետ համագործակցության կազմակերպման վերաբերյալ

գ

գ

11.

Տեղեկություններ հասարակական կարգի պահպանության ժամանակ ոստիկանության զորքերի զորամասերի ներգրավման վերաբերյալ

գ

գ

12.

Տեղեկություններ, որոնք բացահայտում են ոստիկանության զորքերի զարգացման հեռանկարային կամ տարեկան պլանները, այդ հարցերի վերաբերյալ զեկուցագրերը` նշելով անձնակազմի մարտական կազմը, հաստիքային քանակությունը և հիմնական սպառազինության ու ռազմական տեխնիկայի քանակը:

հգ

գ

13.

Նույն տեղեկությունները` առանց անձնակազմի մարտական կազմը և հաստիքային քանակությունը նշելու

գ

գ

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱՐՑԵՐԻ ԵՎ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՀԵՏ ՏԱՐՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

14.

Տեղեկություններ անձնակազմի թվաքանակի վերաբերյալ` ըստ հաստիքների կամ ցուցակի

գ

գ

15.

Սպաների, ենթասպաների անձնական գործերը

գ

գ

16.

Պատմական տեղեկամատյաններում տեղ գտած ընդհանրացված տեղեկություններ

գ

-

17.

Ընդհանրացված տեղեկություններ անձնակազմի կողմից զինվորական կարգի խախտումների և նրանց կողմից կատարված հանցագործությունների վերաբերյալ

գ

-

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

18.

Ընդհանրացված տեղեկություններ ռազմական տեխնիկայի և սպառազինության առկայության և կիրառման վերաբերյալ

գ

գ

19.

Տեղեկություններ տրանսպորտային միջոցների տեսակային և ցուցակային թվաքանակի վերաբերյալ

գ

գ

20.

Ընդհանրացված տեղեկություններ բժշկական ծառայության ապահովման, բուժման ցանցի և անկողնային թվաքանակի վերաբերյալ

գ

-

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՊԻ ԵՎ ԱՎՏՈՄԱՏ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

21.

Տեղեկություններ կապի բոլոր տեսակների կազմակերպման, ապահովման մասին /այդ թվում պլաններ/, որոնցում նշվում են զորամասերը, կառավարման կետերն իրական պայմանական անվանումներով և տեղաբաշխման վայրով

հգ

գ

22.

Ընդհանրացված տվյալներ կապի գործող հանգույցների և կաբելային օղակների վերաբերյալ

հգ

գ

23.

Հաշվետու տեղեկություններ կապի վիճակի վերաբերյալ

գ

գ

24.

Տեղեկություններ ռադիոտվյալների /ռադիոցանցի և ռադիոուղղությունների/ մասին` նշելով շտաբների, զորամասերի իրական անվանումները

գ

գ

25.

Տեղեկություններ, որոնք բացահայտում են լուծման ենթակա ծրագրերի կամ խնդիրների ցանցը, ինչպես նաև ծրագրային ապահովման կառուցվածքը

հգ

գ

26.

Տեղեկություններ տվյալների փոխանցման համակարգում օգտագործվող սարքավորումների, հաճախականությունների և կառուցվածքի վերաբերյալ

գ

գ

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՐՏԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

27.

Ընդհանրացված տեղեկություններ զորամասերի մարտական պատրաստության վիճակի վերաբերյալ

գ

գ

28.

Պլանային կամ հաշվետու տվյալներ հրամանատարաշտաբային զորավարժությունների և շտաբային մարզումների մասին

գ

գ

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

29.

Ոստիկանության զորքերի պահպանման ծախսերի ամփոփ նախահաշիվներ

գ

գ

30.

Ոստիկանության զորքերի համակարգի առանձին ծառայությունների և զորամասերի նախահաշիվներ

գ

գ

31.

Տեղեկություններ և հայտեր ոստիկանության զորքերի պահպանման ծախսերի առանձին հոդվածների գծով դրամական միջոցների բաշխման, հատկացման և ծախսերի վերաբերյալ

գ

գ

32.

Տարեկան ամփոփ տեղեկություններ և հաշվետվություններ ֆինանսատնտեսական գործունեության վերահսկման-վերստուգման կատարված աշխատանքների և դրանց արդյունքների վերաբերյալ

գ

-

ԱՅԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

33.

Տեղեկություններ ռազմական բնագավառին վերաբերող պետական և ծառայողական գաղտնիքի պահպանման ու անցկացվող աշխատանքների գաղտնիության ռեժիմի կազմակերպման ապահովման վերաբերյալ

գ

գ

34.

Գաղտնի տեղեկությունների հրապարակման, գաղտնի փաստաթղթերի և արտադրանքի կորստի մասին տեղեկություններ

գ

գ

35.

Տեղեկություններ հատուկ կարևորության, հույժ գաղտնի և գաղտնի աշխատանքների ու փաստաթղթերի կատարման թույլտվություն ունեցող անձանց թվաքանակի վերաբերյալ

գ

գ

36.

Տեղեկություններ կատարվող աշխատանքներում պետական գաղտնիքի պահպանման, գաղտնիության ռեժիմի ապահովման առանձին հարցերի վերաբերյալ, հատուկ կարևորության, հույժ գաղտնի, գաղտնի աշխատանքների ու փաստաթղթերի կատարման թույլտվության համաձայնեցման կարգը, այն պաշտոնների անվանացանկը, որոնց համար ձևակերպվում է հատուկ կարևորության, հույժ գաղտնի և գաղտնի աշխատանքների և փաստաթղթերի կատարման թույլտվությունը, վարման կարգը

գ

գ

37.

Տեղեկություններ տեղագրական, աշխարհագրական և այլ քարտեզների, պլանների, այլ նյութերի վերաբերյալ, որոնք թույլ են տալիս բացահայտելու նրանց նշանակությունը և հատուկ կարևորության օբյեկտների տեղակայման վայրը

գ

գ

 

 

 Հավելված 5
ՀՀ ոստիկանության պետի
2016 թվականի փետրվարի 29-ի
թիվ 1-Ն հրամանի

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳԱՂՏՆԱԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԾԱԾԿԱԳՐԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ

 

Հ/հ

Բովանդակություն

Գաղտնիության աստիճաններ

1

2

3

ԾԱԾԿԱԳՐԵՐ, ԾԱԾԿԱԳՐԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՀԱՐՑԵՐ

1.

 

 


1/

Առավելագույնը «գաղտնի» տեղեկատվության գաղտնագրման փաստաթղթեր.

ուսումնական նպատակներով օգտագործվող առավելագույնը «գաղտնի» տեղեկատվության գաղտնագրման փաստաթղթեր

հույժ գաղտնի

 

 

գաղտնի

2.

 

 

1/


2/


3/

Ծածկագրային սարքավորումների ծածկագրման բլոկներ

ծածկագրող սխեմաների մասին տեղեկություններ պարունակող ծածկագրային սարքավորումների բլոկների հանգույցները.

ծածկագրող սխեմաների մասին տեղեկություններ չպարունակող ծածկագրային սարքավորումների բլոկների հանգույցները.

ծածկագրման բլոկները առանց ծածկագրային տվյալների

հույժ գաղտնի

 

 

հույժ գաղտնի

 


 

գաղտնի

 

գաղտնի

3.

Ծածկագրային սարքավորումները, առանց ծածկագրման բլոկների

գաղտնի

4.

Առավելագույնը «գաղտնի» տեղեկատվության գաղտնագրման փաստաթղթերի տեղեկատվությունները

գաղտնի

5.

Ավտոնոմ հատուկ պաշտպանության հանգույցների վերաբերյալ տեղեկատվություն

գաղտնի

6.

Առավելագույնը «գաղտնի» տեղեկատվության գաղտնագրման փաստաթղթերի երկարաժամկետ բաղադրիչները /բաղադրամասերը/

գաղտնի

7.

 

 

 

 

 

1/

Ծածկագրերի նկարագիրը կամ դրանց օգտագործման կանոնները, ինչպես նաև ծածկագրող տարրեր կամ դրանց ստացման մասին տեղեկություններ պարունակող ծածկագրերի մշակման կամ դրանց պատրաստման եղանակները բացահայտող տեխնիկական փաստաթղթերը

ծածկագրող տարրեր կամ նրանց ստացման մասին տեղեկություններ չպարունակող նույն փաստաթղթերը

հույժ գաղտնի

 

 

 

 

 

գաղտնի

8.

 

 

 


1/

 

 

2/

Ծածկագրման բլոկների կրիպտոսխեմաների վերականգնման տեղեկատվություններ պարունակող ծածկագրային սարքավորումների փաստաթղթերը

սույն հավելվածի 8-րդ կետում նշված տեղեկությունները չպարունակող նույն փաստաթղթերը

առավելագույնը «գաղտնի» տեղեկատվության գաղտնագրման սարքավորումների փաստաթղթերը

հույժ գաղտնի

 

 

 

 

գաղտնի

 

 

գաղտնի

9.

 

 

 

 

1/

Առավելագույնը «գաղտնի» տեղեկատվության գաղտնագրման փաստաթղթերի օգտագործման կանոնները, նրանց մշակման կամ պատրաստման տեխնիկական փաստաթղթերը

 

Առավելագույնը «գաղտնի» տեղեկատվության գաղտնագրման փաստաթղթերի մշակման եղանակների հրահանգները

գաղտնի

 

 

 

 

գաղտնի

10.

Վթարային ծածկագրային և կապի վերականգնման համակարգերի ծածկագրերի օգտագործման կանոնները և հրահանգները

գաղտնի

11.




1/


2/

Ծածկագրային սարքավորումների բանալիավոր փաստաթղթերը կամ միջոցները, որոնք նախատեսված են օգտագործել հույժ գաղտնի տեղեկատվության մշակման համար

գաղտնի տեղեկատվության մշակման համար նախատեսված սույն հավելվածի 11 կետում նշված փաստաթղթերը

ոչ գաղտնի տեղեկատվության մշակման համար նախատեսված սույն հավելվածի 11 կետում նշված փաստաթղթերը

հատուկ կարևորության

 

 

 

 

 

հույժ գաղտնի

 

 

գաղտնի

12.



1/

Բանալիավոր տեղեկություններ պարունակող ծածկագրային սարքավորումների հանգույցները և առանձին մասերը

Առավելագույնը «գաղտնի» տեղեկատվության գաղտնագրային սարքավորումների 12 կետում նշված հանգույցներ

հույժ գաղտնի

 

 

 

գաղտնի

13.

Ծածկագրային սարքավորումների ստուգողական բանալիավոր տեղեկատվությունը

գաղտնի

14.




1/

Գաղտնի տեղեկությունների մշակման համար նախատեսված առավելագույնը «գաղտնի» տեղեկատվության գաղտնագրման փաստաթղթերի բանալիավոր միջոցները

 

ոչ գաղտնի տեղեկությունների մշակման համար նախատեսված սույն հավելվածի 14 կետում նշված միջոցները

 

 

հույժ գաղտնի

 

 

գաղտնի

15.

Գաղտնագրերի քողարկման կարգը /կառուցվածքը/

գաղտնի

16.






1/

Ծածկագրերի, ծածկագրային սարքավորումների, տեխնիկական և բանալիավոր փաստաթղթերի կորուստին, դրանց բացահայտմանը կամ անվարարկման կասկածների դեպքերին վերաբերող, ինչպես նաև օգտագործման կանոնների կամ հրահանգների խախտման դեպքերում, ծածկագրերը բացահայտող տեղեկատվությունները

ծածկագրերը չբացահայտող սույն հավելվածի 16 կետում նշված տեղեկատվությունները

հույժ գաղտնի







գաղտնի

17.

 Ծածկագրային սարքավորումների կառուցվածքը, ինչը հնարավորություն են տալիս որոշել տվյալ սարքավորումը և դրա տեխնիկական փաստաթղթերը

գաղտնի

18.




1/

ՀՀ ոստիկանության կենտրոնական ծածկագրային ծառայությունում առկա, սպառված և հայտագրված ծածկագրերի վերաբերյալ տեղեկատվությունները

առանձին ծածկագրային ծառայության` սույն հավելվածի 18 կետում նշված տեղեկատվությունները



հույժ գաղտնի


գաղտնի

19.

Ծածկագրերի պահպանության համար նախատեսված մետաղյա և չհրկիզվող պահարանների, զետեղարանների հատուկ պաշտպանվածություն ունեցող գաղտնագրային փականները և նրանց բանալիները

գաղտնի

ԾԱԾԿԱԳՐԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԾԱԾԿԱԳՐԵՐԻ

ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՐՑԵՐԸ

20.

Ծածկագրային աշխատանքների վիճակի ծածկագրերի, ծածկագրային սարքավորումների, բանալիավոր փաստաթղթերի և միջոցների, ինչպես նաև գործող ծածկագրերի ընդհանրացված տեղեկատվությունները

հույժ գաղտնի

21.

Ծածկագրային, գաղտնագրային կապի վիճակը բացահայտող տեղեկատվություններ

հույժ գաղտնի

22.

Առավելագույնը «գաղտնի» տեղեկատվության գաղտնագրման կապի վիճակը բացահայտող տեղեկատվություններ

գաղտնի

23.



1/

Գործող ծածկագրերում, ծածկագրային սարքավորումների կրիպտո-սխեմաներում կատարված փոփոխությունների և լրացումների վերաբերյալ տեղեկատվությունները
Առավելագույնը «գաղտնի» տեղեկատվության գաղտնագրման սարքավորումներում կամ գործող ծածկագրերում ծածկագրող բլոկների կրիպտոսխեմաների կապ չունեցող սույն հավելվածի 23 կետում նշված տեղեկատվությունները



հույժ գաղտնի


գաղտնի

24.

Ծածկագրերի դերի, նրանց գործունեության մեջ դնելու և հանելու վերաբերյալ տեղեկատվությունները

գաղտնի

25.

Ծածկագրային սարքավորումների տակտիկատեխնիկական բնութագրման վերաբերյալ տեղեկատվությունները

գաղտնի

26.




1/

Ծածկագրային կապի կազմակերպման վարման և անվտանգության ապահովման, ինչպես նաև նրա անվտանգությունը ապահովող ղեկավար փաստաթղթերը /հրահանգները, դրույթները, ձեռնարկները/

նույն փաստաթղթերը առավելագույնը «գաղտնի» տեղեկատվության գաղտնագրման կապի համար

հույժ գաղտնի





գաղտնի

27.





1/

Ծածկագրային կապի կազմակերպման, վարման և անվտանգության ապահովման այն ղեկավար փաստաթղթերը /հրամաններ, կոլեգիայի որոշումներ, դրույթներ, ամփոփումներ և այլն/, որոնք չեն պարունակում 21 կետում նշված տեղեկատվությունները

նույն ղեկավար փաստաթղթերը առավելագույնը «գաղտնի» տեղեկատվության գաղտնագրման կապի համար

գաղտնի



գաղտնի

28.

Ծածկագրային ծառայությունների իրական, պայմանական անվանումները, դրանց տեղաբաշխման կետերը, ինչպես նաև այդ ծառայություններում կատարվող ծածկագրերի հաշվառման և ծածկագրային ծառայությունների վերաբերյալ տեղեկատվությունները

հույժ գաղտնի

29.

Ծածկագրային սարքավորումներին կամ դրանց օժանդակ տեխնիկական միջոցներին ներկայացվող պահանջների և հատուկ պաշտպանվածության նորմերի վերաբերյալ տեղեկատվությունները

հույժ գաղտնի

30.

Գաղտնի տեղեկությունների արտահոսքից պաշտպանված տեխնիկական միջոցների կամ նրանց պաշտպանվածության կառուցվածքի վերաբերյալ տեղեկատվությունները

գաղտնի

31.

Բանալիավոր փաստաթղթերի և միջոցների կամ բանալիների մասին տեղեկություններ պարունակող ծածկագրային սարքավորումների կամ առանձին հանգույցների, փաթեթների, ինչպես նաև նրանց փաթեթավորման տարրերի վերաբերյալ տեղեկությունները

գաղտնի

32.

Բանալիավոր փաստաթղթերի և միջոցների կամ բանալիների մասին տեղեկություններ պարունակող ծածկագրային սարքավորումների կամ առանձին հանգույցների, փաթեթների բացման կարգը բացահայտող տեղեկությունները

գաղտնի

33.

 Գոյություն ունեցող ծածկագրային սարքավորումների ոչ կրիպտոգրաֆիկ բնութագրում մտցվող գյուտարարությունների կամ ռացիոնալ առաջարկությունների վերաբերյալ տեղեկատվությունները

գաղտնի

34.




1/

Ծածկագրային սարքավորումների առանձին հանգույցների և բլոկների ծածկագրային սխեմաներում պարունակվող տեղեկությունները բացահայտող գծագրային կամ ֆոտոգծագրային նկարագրերը.

Ծածկագրային սարքավորումների ծածկագրային սխեմաներում պարունակվող տեղեկությունները չբացահայտող կամ առավելագույնը «գաղտնի» տեղեկատվության գաղտնագրման սարքավորումների ծածկագրային սխեմաներում պարունակվող տեղեկությունները բացահայտող գծագրական կամ ֆոտոգծագրական նկարագրերը

հույժ գաղտնի



գաղտնի

35.

Արդյունաբերությունում պատվիրած ծածկագրային սարքավորումների պատվիրատուի մասին տեղեկատվությունները

գաղտնի

ՀՍԿՈՂԱԿԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

36.




1/

Ծածկագրային ծառայությունների ծածկագրային կամ առավելագույնը «գաղտնի» տեղեկատվության գաղտնագրման կապի վիճակի ուսումնասիրման տեղեկատվությունները

Հատուկ կապի կազմակերպման, նրա անվտանգության ապահովման ժամանակ տեղ գտած թերություններ և ծածկագրերի օգտագործման կանոնների խախտումներ չպարունակող 37 կետում նշված տեղեկատվությունները

հույժ գաղտնի



գաղտնի

37.

Ծածկագրային ծառայությունների գործունեության կազմակերպման /այդ թվում նաև նրանց բացման և գործունեության դադարեցման/ հարցերին վերաբերող տեղեկատվությունները

գաղտնի

38.

Ծածկագրային ծառայության ծառայողների վերաբերյալ տեղեկությունները

գաղտնի

39.

 

 

 

 

1/

Ծածկագրերի տեսակների և ծածկագրային ծառայությունների տեղակայման վայրը բացահայտող հսկողական, տեսչական աշխատանքների ընդհանրացված տեղեկությունները.

Ծածկագրերի տեսակները և ծածկագրային ծառայությունների տեղակայման վայրը չբացահայտող 40 կետում նշված տեղեկատվությունները

հույժ գաղտնի



գաղտնի

40.

Հատուկ կարգավիճակ ունեցող վայրերում տեղակայված ծածկագրային ծառայությունների, տեղակայման վայրը և հատուկ կապի անվտանգության վիճակի վերաբերյալ տեղեկությունները

հույժ գաղտնի

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
27.10.2020, թիվ 11-Ն 31.10.2020, թիվ 1-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան