ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
01.06.1995 թ. N 3-Ս
Երևան
ԱԲՈՆԵՆՏԱՅԻՆ ՎԱՐՁԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ
Համաձայն ՀՀ Էկոնոմիկայի նախարարության 1995 թ. հունիսի 14-ի հրամանի 25գ-36 գրության`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. 1995 թ. հունիսի 1-ից բնակչությանը և հիմնարկ-ձեռնարկություններին (տնտհաշվարկային և բյուջետային) քաղաքային և գյուղական հեռախոսային կապի աբոնենտային վարձի համար, սահմանել միասնական սակագին ամսական 84 դրամ (առանց ավելացված արժեքի հարկի):
2. «Երևանի քաղաքային հեռախոսային ցանց» պետական ձեռնարկության գլխավոր տնօրեն Ա.Ղահրամանյանին, «Հայաստանի հեռախոսային ցանց» պետական ձեռնարկության գլխավոր տնօրեն Վ.Առաքելյանին հաստատված սակագների մասին ժամանակին տեղյակ պահել բոլոր կարգի աբոնենտներին:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը դնել նախարարության տնտեսագիտական վարչության վրա:
4. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ Կապի նախարարության 31.03.95 թ. N 2-Ս հրամանի կետ 1-ի «ա» ենթակետը:
ՀՀ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ` |
Գ. Պողպատյան |
ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ |
ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ Չ Ա Կ Ա Ն Ն Ա Մ Ա Կ
ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ԻՐԱՑՎՈՂ ԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Ընդունված Հայաստանի Հանրապետության Կառավարության 1995 թ. մարտի 31-ի թիվ 165 որոշման հիման վրա բնակչությանը իրացվող կապի ծառայությունները կարգավորելու համար:
1995 թվականի հունիսի 1-ից բնակչությանը և հիմնարկ-ձեռնարկություններին (տնտհաշվարկային և բյուջետային) քաղաքային և գյուղական հեռախոսային կապի աբոնենտային վարձի համար սահմանել միասնական սակագին` ամսական 84 դրամ (առանց ավելացված արժեքի հարկի):
|
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «21» 11 1996 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11960076