Գլխավոր տեղեկություն
Номер
N 1-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (25.12.2005-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2005.12.15/31(208) Հոդ.420
Принят
Ազգային անվտանգության ծառայության տնօրեն
Дата принятия
22.11.2005
Подписан
Ազգային անվտանգության ծառայության տնօրեն
Дата подписания
22.11.2005
Дата вступления в силу
25.12.2005

  «Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
2 դեկտեմբերի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 10105447

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆ

22 նոյեմբերի 2005 թ. 
ք. Երևան

N 1-Ն


Հ Ր Ա Մ Ա Ն

«ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՆՐԱՆՑ ՈՒՂԵԿՑՈՂ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴԻ ՎԱՅՐ ՄԵԿՆԵԼԻՍ ԵՎ ԱՐՁԱԿՈՒՐԴԻՑ ՎԵՐԱԴԱՌՆԱԼԻՍ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում արձակուրդի անցկացման վայր մեկնելիս և արձակուրդից վերադառնալիս զինծառայողներին, ինչպես նաև նրանց ուղեկցող ընտանիքի անդամների՝ տրանսպորտից օգտվելու կարգը հաստատելու մասին» N 886-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետով՝


Հրամայում եմ՝

 

1. Հաստատել ՀՀ ազգային անվտանգության ծառայության զինծառայողներին, ինչպես նաև նրանց ուղեկցող ընտանիքի անդամներին արձակուրդի վայր մեկնելիս և արձակուրդից վերադառնալիս տրանսպորտային ծախսերի փոխհատուցման վճարման կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Գեներալ-լեյտենանտ՝

Գ. Հակոբյան

 

Հավելված
ՀՀ ԱԱԾ տնօրենի
2005 թ. նոյեմբերի 22-ի
N 1-Ն հրամանի

Կ Ա Ր Գ

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՆՐԱՆՑ ՈՒՂԵԿՑՈՂ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴԻ ՎԱՅՐ ՄԵԿՆԵԼԻՍ ԵՎ ԱՐՁԱԿՈՒՐԴԻՑ ՎԵՐԱԴԱՌՆԱԼԻՍ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ
ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՎՃԱՐՄԱՆ

1. Սույն կարգով սահմանվում են ՀՀ ազգային անվտանգության ծառայության զինծառայողներին (այսուհետ՝ զինծառայող), ինչպես նաև նրանց ուղեկցող ընտանիքի անդամներին արձակուրդի վայր մեկնելու և վերադառնալու հետ կապված տրանսպորտային ծախսերի փոխհատուցման կարգը և պայմանները:

2. Զինծառայողին, արձակուրդի վայր մեկնելիս և վերադառնալիս, Հայաստանի Հանրապետության տարածքում տարեկան մեկ անգամ (լրացուցիչ արձակուրդի դեպքում նաև մեկից ավելի, եթե այն ձևակերպված է համապատասխան փաստաթղթերով) տրվում է տրանսպորտից օգտվելու ծախսերի փոխհատուցում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 6-ի N 886-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետով սահմանված չափերով:

3. Զինծառայողին փոխհատուցումը տրվում է վերջնահաշվարկի ձևով, ՀՀ ազգային անվտանգության ծառայության համապատասխան տարածքային մարմնի կամ նրա ստորաբաժանման (բաժին, բաժանմունք) կողմից արձակուրդի վկայականում կատարված ժամանման և մեկնման նշումների առկայության դեպքում:

4. Զինծառայողի կողմից արձակուրդի անցկացման մեկից ավելի վայր ընտրելու դեպքում փոխհատուցումը վճարվում է մեկ վայրի համար՝ զինծառայողի ցանկությամբ:

5. Արձակուրդից վերադառնալուց հետո զինծառայողը տասնօրյա ժամկետում ֆինանսական մարմին է ներկայացնում արձակուրդի վկայականը:

Զինծառայողն արձակուրդի վկայականը ֆինանսական մարմին է ներկայացնում ուղեկցող գրությամբ կամ զեկուցագրի հետ միասին՝ նշելով արձակուրդի անցկացման վայրը և
իրեն ուղեկցած ընտանիքի անդամներին:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան