Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-169-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (01.07.2014-09.04.2018)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
ՀՀՊՏ 2013.12.28/73(1013).1 Հոդ.1186.31
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
12.12.2013
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
28.12.2013
Дата вступления в силу
01.07.2014
Ուժը կորցնելու ամսաթիվ
09.04.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2013 թվականի դեկտեմբերի 12-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2007 թվականի փետրվարի 21-ի դատական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 14-րդ հոդվածի 8-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 2. Օրենսգրքի 75-րդ հոդվածում`

 

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Դատավորի վարձատրության, այդ թվում` հիմնական և լրացուցիչ աշխատավարձերի հաշվարկների և չափերի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:».

2) 2-րդ և 3-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 3. Օրենսգրքի 220-րդ հոդվածում`

 

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «1. Յուրաքանչյուր դատական կարգադրիչ ունի ծառայության համար համարժեք վարձատրության, ինչպես նաև հանդերձանք ստանալու իրավունք:».

2) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Դատական կարգադրիչների վարձատրության, այդ թվում` հիմնական և լրացուցիչ աշխատավարձերի հաշվարկների և չափերի, աշխատավարձի բնականոն աճի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:»:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հուլիսի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2013 թ. դեկտեմբերի 28

Երևան

ՀՕ-169-Ն

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան