Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 51
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.10.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2025.01.06-2025.01.19 Պաշտոնական հրապարակման օրը 10.01.2025
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
13.05.2024
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Дата подписания
13.05.2024
Дата вступления в силу
01.10.2024

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 մայիսի 2024 թվականի

թիվ 51

քաղ. Մոսկվա

 

ՄԻՆՉԵՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԲԱՑԹՈՂՄԱՆ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ՁԵՎԱՉԱՓԻ 10-ՐԴ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 120-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի դեկտեմբերի 19-ի թիվ 177 որոշմամբ հաստատված՝ մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելն ապրանքների բացթողման մասին դիմումի կառուցվածքի և ձևաչափի 10-րդ աղյուսակում կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո, սակայն 2024 թվականի հոկտեմբերի 1-ից ոչ շուտ։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

կոլեգիայի նախագահ՝

Բ. Սագինտաև

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2024 թվականի մայիսի 13-ի

թիվ 51 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելն ապրանքների բացթողման մասին դիմումի կառուցվածքի և ձևաչափի 10-րդ աղյուսակում կատարվող

 

1. 13.9.141 դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«13.9.141. Ռեեստրում անձի ընդգրկումը հաստատող փաստաթուղթը (cacdo:RegisterDocumentId Details)

7-րդ վանդակ

О»։

2. 13.9.141.2 դիրքը, 13.9.141.2 դիրքի «ա» ենթակետը և 13.9.141.3 դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«*.2. Երկրի ծածկագիրը (csdo:UnifiedCountryCode)

 

M 1   

«Երկրի ծածկագիրը (csdo:UnifiedCountryCode)» վավերապայմանը պետք է պարունակի այն պետության երկտառ ծածկագրի արժեքը, որտեղ շնորհվել է լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակը՝ աշխարհի երկրների դասակարգչին համապատասխան

1

«Երկրի ծածկագիրը (csdo:UnifiedCountryCode)» վավերապայմանը չպետք է պարունակի հետևյալ արժաքները՝ «АМ», «ВY», «KG», «KZ», «RU»

ա) տեղեկագրքի (դասակարգչի) նույնականացուցիչը (codeListId ատրիբուտ)

 

M 1

«Երկրի ծածկագիրը (csdo:UnifiedCountryCode)» վավերապայմանի «տեղեկագրքի (դասակարգչի) նույնականացուցիչը (codeListId ատրիբուտ)» ատրիբուտը պետք է պարունակի «2021» արժեքը

*.3. Իրավաբանական անձի գրանցման համարը ռեեստրում ընդգրկելիս (casdo:RegistrationNumberId)

7-րդ վանդակ

M 1

«Իրավաբանական անձի գրանցման համարը ռեեստրում ընդգրկելիս (casdo:RegistrationNumberld)» վավերապայմանը պետք է պարունակի օտարերկրյա լիազորված տնտեսական օպերատորի նույնականացման համարը»։

3. 13.12.2 դիրքում՝

ա) 4-րդ սյունակում՝ բոլոր վանդակներում «1» թիվը փոխարինել «2» թվով.

բ) 6-րդ սյունակում՝ վերջին վանդակում «ձևանմուշին՝ \d{6}|\d {8,10}» բառերը փոխարինել «ձևանմուշին՝ \d{10}» բառերով»։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հունվարի 2025 թվական: