ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 5163-Ա |
«30» դեկտեմբերի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԻ ՎՃԱՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 267-Ն որոշման 1-ին կետի 9-րդ ենթակետին, 2-րդ կետի 3-րդ ենթակետին համապատասխան, հիմք ընդունելով «Հայաստանի կույրերի միավորում» հաշմանդամների հասարակական կազմակերպության նախագահի դիմումը.
1. «Հայաստանի կույրերի միավորում» հաշմանդամների հասարակական կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող 857 OO 64 հաշվառման համարանիշով տրանսպորտային միջոցին՝ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, մինչև 2025 թվականի ավարտը տրամադրվում է ավտոկայանատեղի վճարի վճարման արտոնություն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության և քարտուղարության պետերի վրա:
5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը:
Տ. Ավինյան |