ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 3633-Ա |
«23» սեպտեմբերի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.
1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:
Տ. Ավինյան |
Հավելված Երևանի քաղաքապետի 23.09.2024թ. հ. 3633-Ա որոշման |
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հ.Հ. |
Դիմողը |
Անշարժ գույքի գտնվելու վայրը |
Անշարժ գույքի տեսակը |
Տրամադրվող հասցեն |
Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը |
Փոստային դասիչը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
1 |
Ռաֆիկ Սրգոյան |
Ն. Զարյան փողոց, հ.92 |
բնակելի տուն |
Ռաֆիկ Սրգոյանին սեփականության իրավունքով պատկանող, Ն. Զարյան փողոցի հ.92 հասցեում գտնվող 236.10քմ մակերեսով բնակելի տանը /վկ. հ.07062024-01-0358, սեփ. հող. 515.1քմ/ տրամադրել հասցե՝ Ն. Զարյան փողոց, հ.92/2 |
01033E5FJXG4 |
|
2 |
Հայկանդուխտ Ավագյան |
Շահումյան 7-րդ փողոց, հ.18 |
բնակելի տուն |
Հայկանդուխտ Ավագյանին պատկանող, Շահումյան 7-րդ փողոցի հ.18 հասցեում գտնվող բնակելի տանը /հիմք՝ ինվ. հ.42609/ տրամադրել հասցե՝ Շահումյան 7-րդ փողոց, հ.18/2 |
01073RRUVQTC |
|
3 |
Հովիկ Ազատյան /լիազորված անձ/ Անդրանիկ Ազատյան |
Մարկվարտի /Վ. Չարբախ 3-րդ/ փողոց, հ.73 |
բնակելի տուն |
Անշարժ գույքի նվիրատվության 13.04.2023թ. հ.7091 պայմանագրով, Անդրանիկ Ազատյանին նվիրած՝ Մարկվարտի /Վ. Չարբախ 3-րդ/ փողոցի հ.73 հասցեում գտնվող 102.7քմ մակերեսով բնակելի տանը /սեփ. հող. 108.0քմ և ՀՀ կադաստրի կոմիտեի 17.09.2024թ. հ.ԱՏ-17092024-01-1129 տեղեկանք/ տրամադրել հասցե՝ Մարկվարտի փողոց, հ.73/2 |
01113V5WGCRY |
0086 |
4 |
Լիլիթ Հայրապետյան, Արաքսյա Գրիգորյան |
Կիևյան փողոց, հ.11 շենք, հ.17ա |
բնակարան |
Կիևյան փողոցի հ.11 շենքի հ.17ա հասցեում գտնվող բնակարանին /հիմք՝ ըստ օրենքի ժառանգության իրավունքի լրացուցիչ 09.09.2024թ. հ.6577 և սեփականության իրավունքի 09.09.2024թ. հ.6576 վկայագրեր/ տրամադրել հասցե՝ Կիևյան փողոց, հ.11 շենք, բն.17/1 |
01033C3V5RH3 |
Երևանի քաղաքապետ`
Տ. Ավինյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|