ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 589-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշումները՝
1. Ֆրանկոֆոնիայի խաղերի դրոշի փոխանցման և Ֆրանկոֆոնիայի խաղերը 2027 թվականին Հայաստանի Հանրապետությունում անցկացնելու կապակցությամբ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ հուշագրի ստորագրման արարողությանը մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին և Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի օգնական Հովհաննես Պողոսյանին 2024 թվականի հունիսի 26-27-ը ներառյալ, իսկ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետի տեղակալ Քրիստինե Գրիգորյանին 2024 թվականի հունիսի 26-28-ը ներառյալ գործուղել Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ)։
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին՝ սահմանված կարգով ապահովել գործուղման հետ կապված ծախսերի հատուցումը (գիշերավարձը՝ համաձայն փաստացի ծախսերը հիմնավորող փաստաթղթերի):
3. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունները Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
20.06.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |