ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 մարտի 2024 թվականի |
թիվ 26 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 8-րդ հոդվածի 2 րդ կետին, 11-րդ հոդվածի 17-րդ կետին, 105-րդ հոդվածի 2-րդ և 5-րդ կետերին համապատասխան և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային մարմինների տեղեկատվական համակարգերի լրամշակման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշումներում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո և տարածվում է 2024 թվականի ապրիլի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Բ. Սագինտաև |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2024 թվականի մարտի 26-ի թիվ 26 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշումներում կատարվող
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2023 թվականի մայիսի 30-ի «Տարանցման հայտարարագրի ձևի և դրա լրացման կարգի հաստատման մասին, ինչպես նաև Մաքսային միության հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշ որոշումներում փոփոխություններ կատարելու և ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 73 որոշման 6-րդ կետում «2024 թվականի ապրիլի 1-ից» բառերը փոխարինել «2025 թվականի ապրիլի 1-ից» բառերով:
2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2023 թվականի մայիսի 30-ի «Տարանցման հայտարարագրի կառուցվածքի ու ձևաչափի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշ որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 74 որոշման 4-րդ կետում «2024 թվականի ապրիլի 1-ից» բառերը փոխարինել «2025 թվականի ապրիլի 1-ից» բառերով:
3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2023 թվականի մայիսի 30-ի «Ապրանքների հայտարարագրի և ապրանքների հայտարարագրի ճշգրտման կառուցվածքի ու ձևաչափի և Մաքսային միության հանձնաժողովի ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշ որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 75 որոշման 5-րդ կետում «2024 թվականի ապրիլի 1-ից» բառերը փոխարինել «2025 թվականի ապրիլի 1-ից» բառերով:
4. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2023 թվականի մայիսի 30-ի «Մաքսային արժեքի հայտարարագրի կառուցվածքի և ձևաչափի մեջ փոփոխություններ կատարելու մասին» թիվ 76 որոշման 2-րդ կետում «2024 թվականի ապրիլի 1-ից» բառերը փոխարինել «2025 թվականի ապրիլի 1-ից» բառերով:
5. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2023 թվականի մայիսի 30-ի «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշ որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 77 որոշման 2-րդ կետում «2024 թվականի ապրիլի 1-ից» բառերը փոխարինել «2025 թվականի ապրիլի 1-ից» բառերով:
6. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2023 թվականի հունիսի 20-ի «Ապրանքների հայտարարագրի լրացման կարգում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 82 որոշման 2-րդ կետում «2024 թվականի ապրիլի 1-ից» բառերը փոխարինել «2025 թվականի ապրիլի 1-ից» բառերով:
7. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2023 թվականի հուլիսի 5-ի «Ապրանքների հայտարարագրի լրացման կարգում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 88 որոշման 2-րդ կետում «2024 թվականի ապրիլի 1-ից» բառերը փոխարինել «2025 թվականի ապրիլի 1-ից» բառերով:
8. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2023 թվականի հուլիսի 18-ի «Ապրանքների հայտարարագրի լրացման կարգում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 107 որոշման 2-րդ կետում «2024 թվականի ապրիլի 1-ից» բառերը փոխարինել «2025 թվականի ապրիլի 1-ից» բառերով:
9. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2023 թվականի օգոստոսի 15-ի «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ջրային տրանսպորտով ներմուծման համար նախատեսված ապրանքների մասին նախնական տեղեկատվության կառուցվածքի և ձևաչափի մեջ փոփոխություններ կատարելու մասին» թիվ 115 որոշման 2-րդ կետում «2024 թվականի ապրիլի 1-ից» բառերը փոխարինել «2025 թվականի ապրիլի 1-ից» բառերով:
10. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2023 թվականի օգոստոսի 15-ի «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ավտոմոբիլային տրանսպորտով ներմուծման համար նախատեսված ապրանքների մասին նախնական տեղեկատվության կառուցվածքի և ձևաչափի մեջ փոփոխություններ կատարելու մասին» թիվ 116 որոշման 2-րդ կետում «2024 թվականի ապրիլի 1-ից» բառերը փոխարինել «2025 թվականի ապրիլի 1-ից» բառերով:
11. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2023 թվականի օգոստոսի 15-ի «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք օդային տրանսպորտով ներմուծման համար նախատեսված ապրանքների մասին նախնական տեղեկատվության կառուցվածքի և ձևաչափի մեջ փոփոխություններ կատարելու մասին» թիվ 117 որոշման 2-րդ կետում «2024 թվականի ապրիլի 1-ից» բառերը փոխարինել «2025 թվականի ապրիլի 1-ից» բառերով:
12. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2023 թվականի օգոստոսի 15-ի «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք երկաթուղային տրանսպորտով ներմուծման համար նախատեսված ապրանքների մասին նախնական տեղեկատվության կառուցվածքի և ձևաչափի մեջ փոփոխություններ կատարելու մասին» թիվ 118 որոշման 2-րդ կետում «2024 թվականի ապրիլի 1-ից» բառերը փոխարինել «2025 թվականի ապրիլի 1-ից» բառերով:
13. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2023 թվականի օգոստոսի 22-ի «Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 378 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» թիվ 124 որոշման 2-րդ կետի երկրորդ պարբերության մեջ «2024 թվականի ապրիլի 1-ից» բառերը փոխարինել «2025 թվականի ապրիլի 1-ից» բառերով:
14. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2023 թվականի օգոստոսի 28-ի «Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 378 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» թիվ 132 որոշման 2-րդ կետի երկրորդ պարբերության մեջ «2024 թվականի ապրիլի 1-ից» բառերը փոխարինել «2025 թվականի ապրիլի 1-ից» բառերով:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 հունիսի 2024 թվական: