ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 մարտի 2024 թվականի N 389-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-Ի N 332-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 16-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ՌՈՅԱԼ ՓՐԻՆԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին» N 332-Ա որոշմամբ հաստատված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 1-ին կետի «Տեխնիկական բնութագիրը» սյունակի «0,01-ից 0,06» բառերը փոխարինել «0,1 մմ-ից ոչ ավելի հաստ» բառերով.
2) 2-րդ կետի «Տեխնիկական բնութագիրը» սյունակի «0,02, 0,025, 0,03 մմ հաստ» բառերը փոխարինել «0,1 մմ-ից ոչ ավելի հաստ» բառերով.
3) 5-րդ կետի «Անվանումը» սյունակի «Պոլիվինիլ-քլորիդի թաղանթ» բառերը փոխարինել «Պոլիէթիլենային թաղանթ 0,94 և ավելի տեսակարար կշռով» բառերով.
4) 5-րդ կետի «Տեխնիկական բնութագիրը» սյունակի «0,01-ից 0,08» բառերը փոխարինել «0,125 մմ-ից ոչ ավելի հաստ» բառերով.
5) 6-րդ կետի «Տեխնիկական բնութագիրը» սյունակի «0,01-ից 0,08» բառերը փոխարինել «1 մմ-ից ոչ ավելի հաստ» բառերով.
6) 7-րդ կետի «Տեխնիկական բնութագիրը» սյունակի «120 գ-ից 200 գ» բառերը փոխարինել «Տպագրության համար» բառերով.
7) 8-րդ կետի «Տեխնիկական բնութագիրը» սյունակի «0,01-ից 0,10» բառերը փոխարինել «20 սմ-ից ավելի լայն, գլանափաթեթներով» բառերով.
8) 9-րդ կետի «Տեխնիկական բնութագիրը» սյունակի «25 գ-ից 250 գ» բառերը փոխարինել «1 մ2 համար 40 գրամից ոչ ավելի զանգվածով» բառերով.
9) 10-րդ կետի «Տեխնիկական բնութագիրը» սյունակի «25 գ-ից 250 գ» բառերը փոխարինել «1 մ2 համար 150 գրամից ոչ ավելի զանգվածով» բառերով.
10) 11-րդ կետի «Տեխնիկական բնութագիրը» սյունակի «25 գ-ից 250 գ» բառերը փոխարինել «1 մ2 համար 150 գրամից ոչ ավելի զանգվածով» բառերով.
11) 14-րդ կետի «Տեխնիկական բնութագիրը» սյունակի «Սիգարետի ֆիլտրի թուղթ» բառերը փոխարինել «15 սմ-ից ավելի լայն, գլանափաթեթներով» բառերով։
Հայաստանի Հանրապետության |
Մ. Գրիգորյան |
Երևան |
21.03.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |