ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
(որոշումը խմբ. 01.06.23 N 858-Ն)
30 հունիսի 2022 թվականի N 985-Ն
«ՓԱՐԻԶ 2024» ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼՈՒ ԵՎ ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ, ԱՇԽԱՐՀԻ ԵՎ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԻՆ, ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐԻՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐՈՒՄ, ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ 4-8-ՐԴ ՏԵՂԵՐԸ ԳՐԱՎԱԾ ՄԱՐԶԻԿՆԵՐԻՆ ԵՎ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ԾՐԱԳՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՄԱՐԶԱՁԵՎԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԹԻՄԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ, ԱՎԱԳ, ԵՐԿՐՈՐԴ, ԱՆՁՆԱԿԱՆ ՄԱՐԶԻՉՆԵՐԻՆ ԵՎ ԲԺԻՇԿՆԵՐԻՆ ՈՒ ՄԵՐՍՈՂՆԵՐԻՆ ՍՊՈՐՏԱՅԻՆ ՆՊԱՍՏԸ ՍԱՀՄԱՆՈՂ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը խմբ. 01.06.23 N 858-Ն)
Հիմք ընդունելով «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքի 7-րդ հոդվածի «դ17-րդ» կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել «Փարիզ 2024» օլիմպիական խաղերին նախապատրաստվելու և վարկանիշային մրցաշարերին մասնակցելու նպատակով օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների հաղթողներին, մրցանակակիրներին, ինչպես նաև օլիմպիական խաղերում, աշխարհի առաջնություններում 4-8-րդ տեղերը գրաված մարզիկներին և օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի գլխավոր, ավագ, երկրորդ, անձնական մարզիչներին և բժիշկներին ու մերսողներին սպորտային նպաստը սահմանող կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2022 թվականի հունիսի 1-ից ծագած (ծագող) հարաբերությունների վրա:
Հավելված ՀՀ կառավարության 2022 թվականի հունիսի 30-ի N 985-Ն որոշման |
«ՓԱՐԻԶ 2024» ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼՈՒ ԵՎ ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ, ԱՇԽԱՐՀԻ ԵՎ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԻՆ, ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐԻՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐՈՒՄ, ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ 4-8-ՐԴ ՏԵՂԵՐԸ ԳՐԱՎԱԾ ՄԱՐԶԻԿՆԵՐԻՆ ԵՎ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ԾՐԱԳՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՄԱՐԶԱՁԵՎԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԹԻՄԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ, ԱՎԱԳ, ԵՐԿՐՈՐԴ, ԱՆՁՆԱԿԱՆ ՄԱՐԶԻՉՆԵՐԻՆ ԵՎ ԲԺԻՇԿՆԵՐԻՆ ՈՒ ՄԵՐՍՈՂՆԵՐԻՆ ՍՊՈՐՏԱՅԻՆ ՆՊԱՍՏԸ ՍԱՀՄԱՆՈՂ ԿԱՐԳԸ
1. Սպորտային նպաստի շահառուներ (այսուհետ՝ շահառու) հանդիսանում են օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի անդամ հանդիսացող այն մարզիկները, ովքեր`
1) 2021 թվականի օլիմպիական խաղերում, 2021 կամ 2022 կամ 2023 թվականների աշխարհի կամ Եվրոպայի մեծահասակների առաջնություններում գրավել են մրցանակային տեղեր, ինչպես նաև նոր շահառուի իրավունք ձեռք բերելու դեպքում՝ սպորտային նպաստը տրամադրվում է իրավունք ձեռք բերելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից.
2) ձեռք են բերել 2024 թվականի Փարիզի 33-րդ ամառային օլիմպիական խաղերի մասնակցության վարկանիշ.
3) երիտասարդների աշխարհի կամ Եվրոպայի 2021 կամ 2022 կամ 2023 թվականների առաջնություններում գրավել են մրցանակային տեղեր.
4) օլիմպիական խաղերում կամ աշխարհի մեծահասակների առաջնություններում 2021 կամ 2022 կամ 2023 թվականներին գրավել են 4-8-րդ տեղերը.
5) 2021 թվականից շահառու հանդիսացող այն մարզիկները, ովքեր աշխարհի և Եվրոպայի մեծահասակների և երիտասարդների առաջնություններում զբաղեցրել են մրցանակային տեղեր, ինչպես նաև օլիմպիական խաղերում, աշխարհի մեծահասակների առաջնություններում՝ 4-8-րդ տեղերը, սակայն սույն կետում նշված արդյունքները 2022 թվականին չգրանցելու պարագայում՝ 2023 թվականին չեն ընդգրկվի շահառուների ցանկում:
1.1. «Փարիզ 2024» օլիմպիական խաղերին մասնակցության վարկանիշ չունեցող և նպաստի շահառու հանդիսացող մարզիկներին նպաստը տրամադրվում է մինչև տվյալ մարզաձևերի վարկանիշային մրցաշարերի ավարտի ամսաթվին հաջորդող ամսվա մեկը, եթե նրանք վարկանիշ ձեռք չեն բերում:
(1.1-ին կետը լրաց. 30.05.24 N 776-Ն)
2. Սպորտային նպաստի շահառուներ կարող են հանդիսանալ՝
1) օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի Հայաստանի Հանրապետության մեծահասակների հավաքական թիմերին Փարիզի 33-րդ ամառային օլիմպիական խաղերին նախապատրաստող այդ հավաքական թիմերի գլխավոր, երկրորդ և անձնական մարզիչները, եթե նրանց սանը (սաները) 2021 կամ 2022 կամ 2023 թվականների աշխարհի կամ Եվրոպայի առաջնություններում գրավել է (են) մրցանակային տեղ, ինչպես նաև հավաքական թիմի բժիշկը և մերսողը.
2) օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի Հայաստանի Հանրապետության երիտասարդների հավաքական թիմերի ավագ, երկրորդ և անձնական մարզիչները, Հայաստանի Հանրապետության պատանիների հավաքական թիմերի ավագ և երկրորդ մարզիչները, եթե նրանց սանը (սաները) 2021 կամ 2022 կամ 2023 թվականների աշխարհի կամ Եվրոպայի առաջնություններում գրավել է (են) մրցանակային տեղ:
3. Շահառուներին սպորտային նպաստ տրամադրվում է 2022 թվականի հունիսի 1-ից մինչև օլիմպիական խաղերի ավարտը, յուրաքանչյուր ամիս, ընդ որում մարզիկներին` իրենց մեկ լավագույն արդյունքի համար, մարզիչներին (գլխավոր, ավագ և երկրորդ)՝ ֆեդերացիաներում իրենց զբաղեցրած մեկ պաշտոնի համար (իր սանի՝ սույն կարգով անհրաժեշտ արդյունքը ցուցաբերած լինելու դեպքում), իսկ անձնական մարզչին՝ մարզիկի կատարած մեկ լավագույն նվաճման համար:
4. Օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի մարզիկների, մարզիչների և բժիշկների ու մերսողների փոփոխության դեպքում սպորտային նպաստը կտրամադրվի համաձայն համապատասխան ֆեդերացիայի կողմից հրամանով հաստատված և գրությամբ
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն ներկայացված փոփոխվող մարզիկին, մարզչին, բժշկին և մերսողին՝ հաջորդող ամսվա 1-ից:
5. Սպորտային նպաստ ստացող շահառուների հաշվառումը, փաստաթղթերի հավաքագրումը և սպորտային նպաստ տրամադրելու համար թեկնածուների առաջադրումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը` համապատասխան մարզաձևերի ազգային ֆեդերացիաների կողմից ներկայացված փաստաթղթերի հիման վրա (մրցումների արձանագրությունները, հավաքական թիմերի ցուցակները՝ հաստատված մարզաձևը ներկայացնող Հայաստանի Հանրապետության ֆեդերացիայի կողմից, և մարզիկի անձնագիրը):
6. 2022 թվականի հունիսի 1-ից սպորտային նպաստ տրամադրվում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից՝ յուրաքանչյուր ամիս՝ հետևյալ չափով.
1) մարզիկներ (մեծահասակներ)` |
||
ա. 2021 թվականի օլիմպիական խաղեր |
2-րդ տեղ՝ |
500.000 դրամ |
3-րդ տեղ՝ |
400.000 դրամ | |
բ. օլիմպիական խաղերի վարկանիշ |
1.000.000 դրամ | |
գ. աշխարհի մեծահասակների առաջնություն |
1-ին տեղ՝ |
500.000 դրամ |
2-րդ տեղ՝ |
400.000 դրամ | |
3-րդ տեղ՝ |
300.000 դրամ | |
դ. Եվրոպայի մեծահասակների առաջնություն |
1-ին տեղ՝ |
400.000 դրամ |
2-րդ տեղ՝ |
300.000 դրամ | |
3-րդ տեղ՝ |
200.000 դրամ | |
2) մարզիկներ (մեծահասակներ)՝ օլիմպիական խաղեր, աշխարհի առաջնություններ |
4-8-րդ տեղեր՝ |
150.000 դրամ |
3) մարզիկներ (երիտասարդներ)՝ ա. աշխարհի առաջնություն |
1-ին տեղ՝ |
200.000 դրամ |
2-րդ տեղ՝ |
150.000 դրամ | |
3-րդ տեղ՝ |
100.000 դրամ | |
բ. Եվրոպայի առաջնություն |
1-ին տեղ՝ |
150.000 դրամ |
2-րդ տեղ՝ |
100.000 դրամ | |
3-րդ տեղ՝ |
75.000 դրամ | |
4) ՀՀ հավաքական թիմերի մարզիչներ՝ մեծահասակներ | ||
ա. գլխավոր մարզիչ | 350.000 դրամ | |
բ. երկրորդ մարզիչ | 250.000 դրամ | |
գ. անձնական մարզիչ | 250.000 դրամ | |
դ. բժիշկ | 250.000 դրամ | |
ե. մերսող | 250.000 դրամ | |
5) ՀՀ հավաքական թիմերի մարզիչներ՝ երիտասարդներ | ||
ա. ավագ մարզիչ | 200.000 դրամ | |
բ. երկրորդ մարզիչ | 150.000 դրամ | |
գ. անձնական մարզիչ |
150.000 դրամ |
|
6) ՀՀ հավաքական թիմերի մարզիչներ՝ պատանիներ | ||
ա. ավագ մարզիչ |
200.000 դրամ |
|
բ. երկրորդ մարզիչ |
150.000 դրամ: |
(6-րդ կետը փոփ. 30.05.24 N 776-Ն)
7. Ներկայացված թվերը չեն ներառում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հարկեր և պարտադիր այլ վճարներ:
(համարակալումը լրաց. 30.05.24 N 776-Ն)
(հավելվածը լրաց., փոփ. 30.05.24 N 776-Ն)
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
30.06.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 հունիսի 2022 թվական: