ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 հունիսի 2024 թվականի ք. Երևան |
թիվ 66-Ա |
«ՏՈՏՈ ՍՊՈՐՏ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 45-րդ հոդվածի 5-րդ մասի, «Լիցենզավորման մասին» օրենքի 32-րդ հոդվածի դրույթներով և հիմք ընդունելով «ՍՊՈՐՏ ՄԻՔՍ» ՍՊ ընկերության՝ լսողական ծրագրի հաճախականության օգտագործման ՌՀ N 322 լիցենզիան վերաձևակերպելու մասին 2024 թվականի հունիսի 25-ի հայտը՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշեց`
1. Բավարարել «ՍՊՈՐՏ ՄԻՔՍ» ՍՊ ընկերության հայտը և «ՍՊՈՐՏ ՄԻՔՍ» ՍՊ ընկերության անվամբ վերաձևակերպել «ՏՈՏՈ ՍՊՈՐՏ» ՍՊ ընկերությանը 2021 թվականի օգոստոսի 19-ին տրամադրված ՌՀ N 322 լիցենզիան:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ՍՊՈՐՏ ՄԻՔՍ» ՍՊ ընկերությանը ծանուցելուց մեկ օր հետո:
3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարան` ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար |
Գ. Մամիկոնյան |
2024 թ. հունիսի 28 ք. Երևան |