ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 127-Ա |
«15» հունվարի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԳՐԻԲՈՅԵԴՈՎԻ ՓՈՂՈՑԻ Հ.25/7 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Արմեն Մխիթարյանի լ/ա Արմեն Ռուստամյանի դիմումը՝ Երևան քաղաքի Գրիբոյեդովի փողոցի հ.25/7 հասցեում գտնվող, Արմեն Մխիթարյանի սեփականությունը հանդիսացող հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները փոխելու մասին:
Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման 2010 թվականի սեպտեմբերի 2-ի հ.2763485 վկայականը, 2010 թվականի դեկտեմբերի 2-ի հ.01/18-07/5541 ճարտարապետահատակագծային առաջադրանքը, 2020 թվականի հուլիսի 24-ի հ.01/18-Ռ-162-965 շինարարության թույլտվությունը, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի 2021 թվականի դեկտեմբերի 2-ի հ.01/11.2/1182-2021 գրությունը.
Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի նոր գլխավոր հատակագծի համաձայն՝ հողամասը գտնվում է բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գոտում:
Քննարկվող հողամասն ընդգրկված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ հաստատված հավելվածների համաձայն՝ ըստ տարածագնահատման համաձայնեցված սխեմայի գտնվում է 7-րդ գոտում:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասով, 7-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով, հաշվի առնելով, Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի գույքի նկատմամբ իրավունքի /սահմանափակման/ պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին 2024 թվականի դեկտեմբերի 4-ի հ.Կ-04122024-01-0161 /գաղտնաբառ՝ XSAAHJ55QFDE/ որոշումը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 2024 թվականի հոկտեմբերի 25-ի հ.Դ-126139-24 եզրակացությունը.
1. Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի նոր գլխավոր հատակագծի համաձայն՝ Գրիբոյեդովի փողոցի հ.25/7 հասցեում գտնվող, Արմեն Մխիթարյանի սեփականությունը հանդիսացող 788.0քմ մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը սահմանել բնակավայրերի, իսկ գործառնական նշանակությունը /օգտագործման նպատակը/՝ բնակելի կառուցապատման:
2. Հողամասի նկատմամբ փոփոխված նպատակային և գործառնական նշանակությամբ իրավունքները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեում:
3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման, ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների պետերի վրա:
5. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանը:
Տ. Ավինյան |