ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 մայիսի 2024 թվականի N 681-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԳՈՒՅՔ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 245-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, 247-րդ հոդվածով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին` ԷԼԻԶՔԵՅԸՐ-ի հայաստանյան մասնաճյուղի կողմից ներմուծված, ապա «Հրաժարում` հօգուտ պետության» մաքսային ընթացակարգով 2024 թվականի փետրվարի 16-ի թիվ 05100020/160224/0002761 ապրանքների հայտարարագրով ձևակերպված 2185 կգ բրուտտո քաշով, 434 դրամ մաքսային արժեքով գույքը` շտապ օգնության մեքենա իր սարքավորումներով` MERCEDES-BENZ VITO, WDF63960313687973, 2.1 լ., 2011 թ. դիզել` օգտագործված (այսուհետ` գույք), անհատույց փոխանցել և ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ` պետական գույքի կառավարման կոմիտե):
2. Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում դիմել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե՝ գույքի անհատույց փոխանցման նպատակով.
2) Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի հետ համատեղ «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 247-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում ապահովել գույքի հանձնմանընդունման աշխատանքների կատարումը:
3. Սահմանել, որ գույքի հանձնման-ընդունման ընթացքում առաջացած ծախսերը ենթակա են իրականացման պետական գույքի կառավարման կոմիտեի միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
13.05.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |