ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 հունիսի 2024 թվականի |
թիվ 70 |
քաղ. Մոսկվա |
ՄԵՐՍՄԱՆ ԲԱԶԿԱԹՈՌՆԵՐԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԴԱՍԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին կետի առաջին պարբերությանը համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց․
1. Մերսման բազկաթոռը, որը գրասենյակային (համակարգչային) բազկաթոռ է՝ հիմքի տարբեր ձևերով (օրինակ՝ չորս կամ հինգ ճառագայթով խաչարդի, սահուկների կամ սկավառակի ձևով), նստատեղով, թիկնակով, տաքացման համակարգով կամ առանց դրա, արմնկակալներով կամ առանց դրանց, ոտնատեղով կամ առանց դրա, գլխակալով կամ առանց դրա, անվակներով կամ առանց դրանց, որը սարքավորված է նստատեղի բարձրության կարգավորման մեխանիզմով (օդաճնշական գազ-վերելակով), բազկաթոռի թիկնակի թեքման փականքով, բազկաթոռի ճոճման կարգաբերման բռնակով, բազկաթոռի դարձման մեխանիզմով, ինչպես նաև բազկաթոռի նստատեղում և (կամ) թիկնակում ներկառուցված՝ մարմնի առանձին մասերի մերսման համար նախատեսված մեխանիզմներով և որը կառավարվում է վահանակի միջոցով, Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի մեկնաբանման 1-ին, 3-րդ (բ) հիմնական կանոններին և Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 94-րդ խմբի 2-րդ ծանոթագրությանը համապատասխան, դասակարգվում է Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 9401 ապրանքային դիրքում։
2. Բազկաթոռի տեսքով մերսման սարքվածք հանդիսացող մերսման բազկաթոռը, որը կազմված է շրջանակից՝ փափուկ նստատեղով, թիկնակով, ոտքերի համար հենարաններով, գլխակալով կամ առանց դրա, դուրսհանովի ոտնատեղերով կամ առանց դրանց, սարքավորված է կամ սարքավորված չէ թղթադրամի ընդունիչով, տաքացման համակարգով կամ առանց դրա, ունի ներկառուցված մերսման տարրեր (օրինակ՝ օդային սեղմումային բարձիկներ) և մեխանիզմ (օրինակ՝ հոլովակավոր մեխանիզմ), կառավարվում է վահանակի և կառավարման ներկառուցված համակարգի միջոցով, որոնք թույլ են տալիս կառավարել մերսման ինտենսիվությունը, ժամանակը, արագությունը, խորությունը և տեղը, նախատեսված է՝ իրականացնելու համար մարմնի մերսումը՝ վզից մինչև ոտքերը՝ տարբեր տեխնիկաների, օրինակ՝ շիացուի, տրորելու, թեթև խփելու, թխկացնելու, շոյելու, թրթռման, ճնշման միջոցով, Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի մեկնաբանման 1-ին, 3-րդ (բ) և 6-րդ հիմնական կանոններին համապատասխան, դասակարգվում է Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 9019 10 ենթադիրքում։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Բ. Սագինտաև |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հունվարի 2025 թվական:
