ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 սեպտեմբերի 2023 թվականի |
թիվ 102 |
քաղ. Մոսկվա |
ՊԵՏԱԿԱՆ (ՄՈՒՆԻՑԻՊԱԼ) ԳՆՈՒՄՆԵՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԾԱԳՄԱՆ ԵՐԿԻՐԸ ՈՐՈՇԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԹԻՎ 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2020 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 105 որոշմամբ հաստատված՝ Պետական (մունիցիպալ) գնումների նպատակներով ապրանքների առանձին տեսակների ծագման երկիրը որոշելու կանոնների թիվ 1 հավելվածում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ս. Ժումանգարին |
Ա. Կասիմալիև |
Ա. Օվերչուկ |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2023 թվականի սեպտեմբերի 27-ի թիվ 102 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՊԵՏԱԿԱՆ (ՄՈՒՆԻՑԻՊԱԼ) ԳՆՈՒՄՆԵՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԾԱԳՄԱՆ ԵՐԿԻՐԸ ՈՐՈՇԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԹԻՎ 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ
1. V բաժինը «8704-ից, 8705-ից Տրանսպորտային միջոցներ՝ սննդամթերքի փոխադրման համար ֆուրգոններ» դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքով՝
«8704-ից, 8705-ից Տրանսպորտային միջոցներ՝ սննդային հեղուկների փոխադրման համար |
անդամ պետության հարկային ռեզիդենտ հանդիսացող իրավաբանական անձի մոտ համապատասխան արտադրանքի արտադրության, արդիականացման և զարգացման համար մշակված տեխնիկական փաստաթղթերի նկատմամբ իրավունքի առկայությունը՝ առնվազն 5 տարի ժամկետով <1> անդամ պետություններից մեկի տարածքում արտադրանքի վերանորոգում, հետվաճառքային և երաշխիքային սպասարկում իրականացնելու համար լիազորված սպասարկման կենտրոնի առկայությունը. անդամ պետությունների տարածքներում (ներառյալ նախապատրաստվածքների ձևումը և ճկումը) թափքի (բունկերի, բեռնարկղի) կամ ցիստեռնի կամ ընդհանուր (հատուկ) նշանակության վերնաշենքի արտադրության՝ ներառյալ ճկումը, հավաքումը, եռակցումը և ներկումը, ինչպես նաև հետևյալ գործառնություններից առնվազն 4-ի իրականացում՝ կրող շրջանակի, ենթաշրջանակի (կառուցվածքի մեջ առկայության դեպքում) հավաքումը, եռակցումը և դրանց ներկումը կամուրջների` անդամ պետությունների տարածքներում արտադրություն կամ դրանց տարածքներում արտադրվածների օգտագործումը անդամ պետությունների տարածքներում արտադրված՝ համակարգերի սնուցումն ապահովող ուժային կայանքի մոնտաժումը (կառուցվածքի մեջ առկայության դեպքում) կամուրջների և կախվածքների մոնտաժումը (կառուցվածքի մեջ առկայության դեպքում) էլեկտրասարքավորումների համակարգի, պնևմասարքավորումների համակարգի (կառուցվածքի մեջ առկայության դեպքում), հիդրոսարքավորումների համակարգի (կառուցվածքի մեջ առկայության դեպքում) մոնտաժումը». |
2. VIII բաժինը «3917 29 000 9-ից Այլ խողովակներ, փողրակներ և ճկափողեր, կոշտ, այլ պլաստմասսայից» դիրքից առաջ լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքով՝
«3917 21 100 0-ից Խողովակներ, փողրակներ և ճկափողեր, կոշտ, էթիլենի պոլիմերներից, անկարան, կտրած հատվածների, որոնց երկարությունը գերազանցում է լայնական հատույթի առավելագույն չափսը, մշակված կամ չմշակված մակերեսով, բայց որևէ այլ մշակման չենթարկված |
անդամ պետության հարկային ռեզիդենտ հանդիսացող իրավաբանական անձի մոտ տեխնիկական փաստաթղթերի նկատմամբ իրավունքի առկայությունը <5> այն արդյունաբերական օբյեկտի շահագործումը որոշող թույլատրագրերի առկայությունը, որում իրականացվում է արդյունաբերական օբյեկտի վտանգի դասին համապատասխանող արտադրանքի թողարկումը անդամ պետության տարածքում հետևյալ տեխնոլոգիական գործառնությունների իրականացումը՝ հումքային բաղադրիչների նախապատրաստում՝ 20 միավոր․ կաղապարում՝ 100 միավոր արտադրատեսակի մշակում՝ 35 միավոր պատրաստի արտադրատեսակի հավաքում՝ 20 միավոր»։ Ապրանքը կարող է դասվել անդամ պետությունների տարածքներում արտադրվածի շարքին՝ անդամ պետությունների տարածքներում սույն բաժնում նշված պայմանների պահպանման, արտադրական և տեխնոլոգիական գործառնությունների կատարման համար միավորների գումարային քանակն առնվազն 75 միավոր ապահովելու դեպքում»։ |
3. Լրացնել հետևյալ բովանդակությամբ XVI բաժնով.
« |
|
» |
4. Լրացնել հետևյալ բովանդակությամբ XVII բաժնով.
« |
|
»: |
5. Պարբերությունը 9-րդ ծանոթագրությունից հետո շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Ըստ «հաստոցաշինություն», «էլեկտրատեխնիկա և ռադիոտեխնիկա», «ծանր մեքենաշինություն» և «չափման սարքեր» ճյուղերի:»։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 սեպտեմբերի 2024 թվական: