հայաստանի հանրապետության կառավարություն
ո ր ո շ ու մ
4 հունվարի 1992 թվականի N 1
քաղ. Երևան
շուկայական ազատ գների եվ սակագների մասին
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության նախագահի 1992 թվականի հունվարի 4-ի «Հայաստանի Հանրապետությունում ազատ գների և սակագների անցնելու մասին» հրամանագրի, և ելնելով սպառողական շուկայի կայունացման, շահութաբեր արտադրության խթանման, ժողովրդական սպառման ապրանքներով շուկայի հագեցման նպատակներից.
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. 1992 թվականի հունվարի 5-ից Հայաստանի Հանրապետությունում բոլոր ձեռնարկությունները սահմանում են իրենց արտադրանքի և ծառայությունների գները և սակագները ինքնուրույն, ելնելով շուկայի առաջարկից և պահանջարկից, բացառությամբ NN 1 և 2 հավելվածներում բերված ապրանքներից և ծառայություններից: Ձեռնարկություններում գների և սակագների սահմանումը և փոփոխությունը հաստատվում են ձեռնարկության տնօրենի, գլխավոր հաշվապահի, գլխավոր տնտեսագետի, պլանային բաժնի պետի և առաքման բաժնի պետի ստորագրություններով:
2. Ելնելով NN 1 և 2 հավելվածներով նախատեսված գործող գների ու սակագների նկատմամբ սահմանային գործակիցներից, սահմանել նոր պետական կարգավորվող գներ և սակագներ հիմնական սպառողական ապրանքների, բնակչությանը ցույց տրվող ծառայությունների և արտադրատեխնիկական նշանակության արտադրանքի համար:
3. Հանձնարարել ՀՀ էկոնոմիկայի, ֆինանսների և առևտրի նախարարություններին հաստատագրված և ազատ գների գործողության մեջ մտնելու կապակցությամբ սահմանել ապրանքների վերագնահատման կարգ:
4. ՀՀ բոլոր ձեռնարկությունները, անկախ սեփականության ձևից և պատկանելիությունից պարբերաբար տեղեկություններ են հայտնում ՀՀ Պետվիճկոմին, Հարկային տեսչությանը իրենց արտադրատեսակների և ծառայությունների գների ու սակագների մասին, նշված գերատեսչությունների կողմից սահմանված կարգով:
5. Սույն որոշման ընդունման կապակցությամբ ուժը կորցրած ճանաչել ՀՀ Նախարարների խորհրդի նախկին որոշումները և կարգադրությունները գների և գնագոյացման մասին:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության փոխնախագահ, վարչապետ |
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՀԱԿՈԲՅԱՆ |
Հավելված N 1 Հայաստանի Հանրապետության հունվարի 4-ի N 1 որոշման |
ս ա հ մ ա ն ա յ ի ն չ ա փ ե ր
արտադրա-տեխնիկական նշանակության ապրանքների եվ ծառայությունների պետական գների եվ սակագների բարձրացման
Արդյունաբերական ապրանքների և սակագների գործող գների նկատմամբ կիրառվող սահմանային գործակիցներ: |
Բեռնատար տրանսպորտային սակագներ`1) |
|
Երկաթգծով բեռների տեղափոխում | |
- ուղիղ հաղորդակցություն |
5 |
- տեղական հաղորդակցություն |
14,0 |
Ավտոմոբիլային տրանսպորտով բեռների տեղափոխում |
3,6 |
Կապի հիմնական ծառայություններ |
4 |
_____________________
1) Վառելիքի, էներգիայի, պահեստամասերի և ծախսերի մեջ մտնող այլ էլեմենտների հետագա թանկացման պայմաններում երկաթգծով բեռների տեղափոխման (տեղական հաղորդակցություն), ավտոմոբիլային տրանսպորտով բեռների տեղափոխման, կապի հիմնական ծառայությունների սակագները պետք է սահմանեն համապատասխան նախարարություններն ու գերատեսչությունները կառավարության կողմից հաստատված կարգով:
(հավելվածն ուժը կորցրել է գներն ու սակագները փոփոխված ապրանքների (ծառայությունների) մասում` համաձայն 29.05.92 ՆՀ-106)
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՀԱԿՈԲՅԱՆ |
Հավելված N 2 Հայաստանի Հանրապետության հունվարի 4-ի N 1 որոշման |
հիմնական սպառողական ապրանքների եվ ծառայությունների գների ու սակագների բարձրացման սահմանային չափերը
Սահմանային գործակիցներ գործող գների ու սակագների նկատմամբ |
Հաց | 3 |
կաթ, մածուն | 3 |
Մանկական սնունդ | 1,2 |
Բնակչությանը իրացվող կերակրի աղ | 4 |
կոմունալ-կենցաղային կարիքների համար բնակչությանը բացթողնվող էլեկտրաէներգիա |
1) առանց փոփոխության |
ջերմային էներգիա | առանց փոփոխության |
հեղուկ գազ | 6 |
բնական գազ | 7,5 |
դեղամիջոցներ և բժշկական նշանակության իրեր | 4 |
բնակվարձ, ներառյալ հանրակացարաններում բնակվելու համար վարձը | առանց փոփոխության |
կոմունալ ծառայությունների կարևորագույն տեսակները` | |
ջրախողովակից օգտվելու ծառայություն | 10 |
բնակելի շենքերի ջեռուցման և տաք ջրամատակարարման ծառայություն | 5 |
կոյուղուց օգտվելու ծառայություն կենցաղային աղբի տեղափոխում |
5 12 |
Մարդատար տրանսպորտի ծառայություններ
երկաթգծի տրանսպորտով ուղևորների և բեռների տեղափոխում |
3 |
օդային տրանսպորտով ուղևորների և բեռների տեղափոխում |
4 |
մերձքաղաքային, քաղաքային (մետրո, ավտոբուս, տրոլեյբուս և տրամվայ) տրանսպորտով ուղևորների փոխադրում |
2 |
կապի ծառայություններ` |
|
քաղաքային և գյուղական հեռախոսային կապ |
2,5 |
ռադիոֆիկացիա |
3,5 |
միջքաղաքային հեռախոսային, հեռագրական և փոստային կապ |
4 |
______________________
1) Վառելիքի, էներգիայի, պահեստամասերի և ծախսերի մեջ մտնող այլ տարրերի հետագա թանկացման պայմաններում N 2 հավելվածում նշված բնակչությանը մատուցվող բոլոր ծառայությունների (բացառությամբ բնակվարձի, երկաթուղով և օդային տրանսպորտով ուղևորափոխադրումների) սակագները սահմանում են համապատասխան նախարարություններն ու գերատեսչությունները կառավարության կողմից հաստատված կարգով:
(հավելվածն ուժը կորցրել է գներն ու սակագները փոփոխված ապրանքների (ծառայությունների) մասում` համաձայն 29.05.92 ՆՀ-106)
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՀԱԿՈԲՅԱՆ |