ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 461-Ա
«ՎԻՎԱ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ (N 1)
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «ՎԻՎԱ» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից ձեռք բերված՝ ստորև նշված ապրանքների ներմուծման և անհատույց բաշխման ծրագիրը՝
1) դեղամիջոցներ և բժշկական ասեղներ՝ 79,575 ռուսական ռուբլուն համարժեք դրամ արժողությամբ, ԵՏՄ-ի բեռ, բեռը նախատեսվում է անհատույց բաշխել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին՝ համաձայն նրանց դիմումների և բժշկական ցուցումների.
2) մեկ ելքով թթվածնի կոնցենտրատոր (JAY-10)՝ 3 հատ, 136,500 ռուսական ռուբլուն համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 40,000 ռուսական ռուբլուն համարժեք դրամ, ԵՏՄ-ի բեռ, բեռը նախատեսվում է անհատույց բաշխել Հայաստանի Հանրապետությունում գործող բժշկական հաստատություններին՝ ըստ դրանց դիմումների և կարիքների:
2. «ՎԻՎԱ» բարեգործական հասարակական կազմակերպությանը` նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու անհատույց բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
03.07.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |