ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 մայիսի 2023 թվականի թիվ 74 քաղ. Մոսկվա
ՏԱՐԱՆՑՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՈՒ ՁԵՎԱՉԱՓԻ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Հաստատել կից ներկայացվող տարանցման հայտարարագրի կառուցվածքը և ձևաչափը:
2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի մայիսի 2-ի թիվ 43 որոշմամբ հաստատված՝ FIFA Ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնության և FIFA Կոնֆեդերացիաների 2017 թվականի գավաթի, UEFA Ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնության, UEFA Չեմպիոնների լիգայի 2021/2022 մրցաշրջանի կազմակերպման և անցկացման ժամանակ կամ դրանց նախապատրաստվելու համար մարզական միջոցառումների անցկացման ժամանակ օգտագործելու համար նախատեսված օտարերկրյա ապրանքների մասով տրանսպորտային (փոխադրման), առևտրային և (կամ) այլ փաստաթղթեր որպես ապրանքների հայտարարագիր և որպես տարանցման հայտարարագիր օգտագործելու կարգի 22-րդ կետում «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի հունվարի 16-ի թիվ 2 որոշմամբ հաստատված ապրանքների հայտարարագրի և տարանցման հայտարարագրի» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2023 թվականի մայիսի 30-ի թիվ 74 որոշմամբ հաստատված տարանցման հայտարարագրի» բառերով։
3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի մայիսի 29-ի «Մաքսային փաստաթղթերի կառուցվածքների և ձևաչափերի առնչությամբ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշ որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 89 որոշման 1-ին կետն ուժը կորցրած ճանաչել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի հունվարի 16-ի «Ապրանքների հայտարարագրի և տարանցման հայտարարագրի կառուցվածքի ու ձևաչափի մասին» թիվ 2 որոշման 2-րդ կետում փոփոխություն կատարելու մասով։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի ապրիլի 1-ից:
(4-րդ կետը փոփ. ԵՏՀԿ 27.09.23 թիվ 146, ԵՏՀԿ 26.03.24 թիվ 26)
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Մ. Մյասնիկովիչ |
|
(հավելվածը փոփ., լրաց. ԵՏՀԿ 18.07.23 թիվ 105)
ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ՁԵՎԱՉԱՓԸ
տարանցման հայտարարագրի
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հունվարի 2024 թվական: