ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ
ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 դեկտեմբերի 2023 թվական N 199-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 83-րդ հոդվածով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 32-րդ և 33-րդ հոդվածներով․
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի 2024 թվականի բյուջեն՝ համաձայն հավելվածի:
1) Եկամուտների մասով՝ 1250288,0 /մեկ միլիարդ երկու հարյուր հիսուն միլիոն երկու հարյուր ութսունութ /հազար ՀՀ դրամ:
2) Ծախսերի մասով՝ 1250288,0 /մեկ միլիարդ երկու հարյուր հիսուն միլիոն երկու հարյուր ութսունութ/ հազար ՀՀ դրամ:
3) Հավելուրդը կամ պակասուրդը՝ 0 դրամ:
2. Թույլատրել համայնքի ղեկավարին համայնքի բյուջեի կատարման ընթացքում բյուջեի տնտեսագիտական և գործառնական դասակարգման հոդվածների միջև կատարել սույն որոշմամբ հաստատված չափաքանակների 40%-ը չգերազանցող վերաբաշխումներ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2024 թվականի հունվարի 1-ից ծագած իրավահարաբերությունների վրա:
Ավագանու անդամներ՝ | կողմ-11 | դեմ-0 | ձեռնպահ-0 |
1. Ղազարյան Ղազար | |||
2. Հարությունյան Վահրամ | |||
3. Համբարյան Մելանյա | |||
4. Նահապետյան Տիգրան |
|||
5. Շահինյան Շահեն | |||
6. Մնացականյան Գայանե |
|||
7. Անդրեասյան Հայրապետ | |||
8. Առաքելյան Արմեն | |||
9. Մակարյան Մարյամ | |||
10. Մարտիրոսյան Նարեկ | |||
11. Աբասյան Արայիկ |
ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ |
Ղ․ ՂԱԶԱՐՅԱՆ
2023 թվականի դեկտեմբերի 12 Արաքս համայնք |
(հավելվածը փոփ. 15.02.24 N 02-Ն, փոփ., լրաց. 18.03.24 N 25-Ն, 26.06.24 N 53-Ն)
Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 դեկտեմբերի 2023 թվական: