ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ
ՍԱՐԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«10» հուլիսի 2020 թվականի N 23-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՍԱՐԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԿՈՂՄԻՑ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ ԿԱԶՄՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՍԱՐԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԱՅԻՆ ՀԱՇՎԵԿՇՌԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության հողային հաշվեկշիռը կազմելու կարգը հաստատելու մասին» թիվ 656 որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետի դրույթներով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Սարապատ համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ է`
Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Սարապատ համայնքի ղեկավարի կողմից 2020 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Սարապատ համայնքի հողային հաշվեկշռին՝ ըստ հողերի նպատակային նշանակության, հողատեսքերի և սեփականության սուբյեկտների, համաձայն հավելվածի:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ
ՍԱՐԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐ՝
Կողմ՝ (9) |
Դեմ՝ (0) |
Ձեռնպահ՝ (0) | |
ՎԼԱԴԻԿ ԱՂԱԲԱԲՅԱՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄ ԶԱՔԱՐՅԱՆ ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՎԱՐԴԱՆԻԿ ՄՈՎՍԻՍՅԱՆ ՄՀԵՐ ՆԵՐՍԻՍՅԱՆ ԳԱՐԵԳԻՆ ՇԱԲՈՅԱՆ ԱՐՇԱԿ ՍԻՄՈՆՅԱՆ ՆՈՐԱՅՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՀՈՎԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՍԱՐԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ |
Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆ |
«10» հուլիս 2020 թվական գյուղ Թորոսգյուղ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 մայիսի 2021 թվական: