ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 օգոստոսի 2024 թվականի N 1195-Ա
«ՎՅԱՉԵՍԼԱՎ ԿՐԻՎՍՈՒՆՈՎ ՎԼԱԴԻՄԻՐԻ» ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋԸ «ԷԿՈՍ» ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒ ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ՌԵԵՍՏՐՈՒՄ ՆԵՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ազատ տնտեսական գոտիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունիսի 6-ի N 727-Ն որոշման N 3 հավելվածի 7-րդ կետի 5-րդ ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ Ներառել «ՎՅԱՉԵՍԼԱՎ ԿՐԻՎՍՈՒՆՈՎ ՎԼԱԴԻՄԻՐԻ» անհատ ձեռնարկատիրոջը (գրանցման համար` 264.1223376) «ԷԿՈՍ» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում (այսուհետ՝ շահագործողների ռեեստր) բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեության, մասնավորապես՝ բջջային և համակարգչային տեսախաղերի մշակման համար:
2. Շահագործողների ռեեստրում ներառված լինելու ժամկետը սահմանել 5 տարի:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին`
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունիսի 6-ի N 727-Ն որոշմամբ հաստատված կարգով «ՎՅԱՉԵՍԼԱՎ ԿՐԻՎՍՈՒՆՈՎ ՎԼԱԴԻՄԻՐԻ» անհատ ձեռնարկատիրոջ և «ԷԿՈՍ» փակ բաժնետիրական ընկերության միջև պայմանագիրը կնքվելու դեպքում՝ վերջինիս պատճենն ստանալուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում «ՎՅԱՉԵՍԼԱՎ ԿՐԻՎՍՈՒՆՈՎ ՎԼԱԴԻՄԻՐԻ» անհատ ձեռնարկատիրոջը տրամադրել շահագործողների ռեեստրում ներառվելու վկայական.
2) «ՎՅԱՉԵՍԼԱՎ ԿՐԻՎՍՈՒՆՈՎ ՎԼԱԴԻՄԻՐԻ» անհատ ձեռնարկատիրոջը վկայականը տրամադրելուց հետո վերջինիս պատճենը 1 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
01.08.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |