ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 151-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 22-Ի N 819-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Դեպի առաջ» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից (ՀՎՀՀ՝ 00463845) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2022 թվականի նոյեմբերի 22-ի «Դեպի առաջ» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Դեպի առաջ սոցիալական կենտրոն» N 819-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Շիրակի ԳԳՄ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00046317) 2015 թվականի ապրիլի 18-ին կնքված՝ N 02104153633 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2024 թվականի մարտի 1-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում գազամատակարարման ծառայությունների մատուցում՝ 1,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Էյ-Ի-Ջի-Սերվիս» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00930884) 2016 թվականի մայիսի 1-ին կնքված՝ N 403-0829 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2024 թվականի մարտի 1-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում գազասպառման կենցաղային համակարգի տեխնիկական սպասարկման և հրահանգավորման ծառայությունների մատուցում՝ 40,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02655115 ) 2017 թվականի մայիսի 25-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2024 թվականի մարտի 1-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցում՝ 100,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
4) «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ «Ղարս» մասնաճյուղի հետ (ՀՎՀՀ՝ 01520882) 2016 թվականի փետրվարի 15-ին կնքված՝ թիվ 133347 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2024 թվականի մարտի 1-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարում՝ 600,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
5) «ԴԱՅԱՆԱՆԵՏ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 05524623) 2015 թվականի մարտի 21-ին կնքված՝ DA-0315 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2024 թվականի մարտի 1-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում տվյալների փոխանցման, միջազգային ցանցի մուտքի հնարավորության ծառայությունների մատուցում՝ 192,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
04.03.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |