ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 458-Ա
ԹՈՒՖԵՆԿՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԱԹԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ՍՎԱՐԱՆՑ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՏԱՐԱԾՔԻ ԻՆԺԵՆԵՐԱԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Թուֆենկյան բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող` 1,816,667 դրամ ընդհանուր արժողությամբ «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի Սվարանց բնակավայրի տարածքի ինժեներաերկրաբանական աշխատանքների կատարում» ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ Թուֆենկյան բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02570903) « Հայր և որդի Տիտիզյաններ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00869994) 2024 թվականի հունիսի 17-ին կնքված՝ թիվ Ա-32 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Սյունիքի մարզի Տաթև համայնքի Սվարանց բնակավայրի տարածքի ինժեներաերկրաբանական աշխատանքների իրականացում` 1,816,667 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն.
3. Թուֆենկյան բարեգործական հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
03.07.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 458-Ա որոշման |
ԾՐԱԳԻՐ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԱԹԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ՍՎԱՐԱՆՑ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՏԱՐԱԾՔԻ ԻՆԺԵՆԵՐԱԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄ»
1. |
Ծրագրի նպատակը |
Լեռնային Ղարաբաղից տեղահանված 20 ընտանիքների համար Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի Սվարանց բնակավայրում 20 բնակելի տների կառուցման համար ինժեներաերկրաբանական աշխատանքների կատարում: |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օրենքով սահմանված կարգով օգտվել հարկային արտոնություններից: |
3. |
Բարեգործը |
Թուֆենկյան հիմնադրամ ընկերություն, գրանցված ԱՄՆ-ում, Նյու-Յորք նահանգ, քաղ. Նյու-Յորք, 3-րդ Ավենյու 919 |
4. |
Ծրագիրը կատարողը |
Թուֆենկյան բարեգործական հիմնադրամ (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Թումանյան 21/1մ բն. 5, ՀՎՀՀ` 02570903) |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետություն, Սյունիքի մարզ, սոցիալական |
6. |
Ծրագրի բյուջեն |
1,816,667 դրամ |
7. |
Բարեգործություն ստացողը |
Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2024 թվականի հուլիսի 19-ից մինչև 2024 թվականի հուլիսի 25-ը |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի Սվարանց բնակավայրում 20 բնակելի տան կառուցման համար կատարվելու են տարածքի ինժեներաերկրաբանական աշխատանքներ: Նախատեսվում է իրականացնել 2024 թվականի հուլիսի 19-ից մինչև 2024 թվականի հուլիսի 25-ն ընկած ժամանակահատվածում՝ 1,816,667 դրամի չափով: |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի Սվարանց բնակավայրի տարածքի ինժեներաերկրաբանական աշխատանքների իրականացում՝ 1,816,667 դրամի չափով: |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Կազմակերպական ծախսեր նախատեսված չեն: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի աշխատակազմ |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
03.07.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |