ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 604-Ա |
«19» փետրվարի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ, ԿԵՆՏՐՈՆ, ԿՈՆԴ ԹԱՂԱՄԱՍ Հ.206/1 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԼԱԴԻՄԻՐ ԳՐԻԳՈՐԻԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Վլադիմիր Գրիգորիի Գրիգորյանի (ծնված 22.04.1996թ.) 19.10.2023թ. հ.Դ-128883-23 դիմումը։ Երևան, Կենտրոն, Կոնդ թաղամաս հ.206/1 հասցեում գտնվող ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 194.8քմ, որից 73.0քմ մակերեսով հողամասը Վլադիմիր Գրիգորիի Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն է (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.20072020-01-0116 վկայական):
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 20.11.2023թ. հ.15133 գրությունը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 28.12.2023թ. հ.20-Ել-128883-23 եզրակացությունը, համաձայն որի Երևան, Կենտրոն, Կոնդ թաղամաս հ.206/1 հասցեի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3 կետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» օրենքի 2-րդ հոդվածով.
1. Վերականգնել Երևանի Կենտրոն, Կոնդ թաղամաս հ.206/1 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Վլադիմիր Գրիգորիի Գրիգորյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 73.0քմ մակերեսով հողամասին կից 121.8քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 121.8քմ մակերեսով հողամասի (որից 83.2քմ ընդհանուր համատեղ սեփականություն է Արմեն Գևորգյանի, Գայանե Սահակյանի, Մանուկ Սահակյանի, Աղվան Օսիպյանի, Լալա Հմայակյանի, Հենրիկ Սահակյանի հետ) և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
2. Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով:
3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
5. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանի վրա։
|
Տ. Ավինյան |